Իրավունք 15:47 22/08/2023 Հայաստան

Չեմ զղջում, դատում են, թող դատեն. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին


«120 հազար հայ սովի է  մատնված այսօր։ Ես իմ մասին մի վայրկյան անգամ մտածելու ոչ մի բան չունեմ։ Դատում են, թող դատեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Մալիշկա գյուղում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած Նարինե  Ասատրյանը։

Հիշեցնենք, որ տիկին Նարինեն մինչ արցախյան երրորդ պատերազմն ապրել է Քաշաթաղի շրջանի  Քարեգաh գյուղում։ Մոտ երեք տարի մասնակցել է Արցախի տարբեր շրջանների ականազերծման աշխատանքներին։ Մահացած դաշտերին կյանք պարգևող կնոջ մասին գրել է նաև միջազգային մամուլը։

«Նարինեն Լաչինի շրջանում աշխատող կին ականազերծողներից է։ Նա յոթ երեխա ունի, և քանի որ ապրում է մոտակայքում, աշխատանքից հետո ամեն գիշեր կարողանում է տուն վերադառնալ»,-գրել է «Ալ Ջազիրան»։

Նարինե Ավետիսյանը նաև ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանի հայ-ֆրանսիական արտադրության «Վախենալու ոչինչ չկա» վավերագրական ֆիլմի հերոսներից է։ Ֆիլմը  ականազերծող հինգ կանանց մասին է։ Այն նկարահանվել է 2018-ին։



«Ականազերծում ենք իրականացրել Մարտակերտում,  Մարտունիում, Հադրութում... Տարբեր տեղերում, տարբեր խորության վրա։ Հիմա մտածում եմ՝ չպետք է ականազերծեինք, որ թշնամին չկարողանար մտնել»,-ասում է նա։

Հիմա Նարինեի ընտանիքը բնակություն է հաստատել Վայոց Ձորում։ Ասում է՝ ամեն անգամ մի կտոր հաց ուտելուց մեղավորության զգացում է ունենում, արցախցի կանայք երեխաներին հաց չունեն տալու։

«120 հազար հայի, ազգիս ծնկի է բերելու թշնամու առաջ։ Ու էսքանից հետո ես պետք է զղջա՞մ։ Զղջալու բան չունեմ մի վայրկյան։ Ես ամեն անգամ հաց ուտելուց ասում եմ՝ մենք հաց ենք ուտում, ընդեղ ժողովուրդը սովի է մատնված։ Ուղղակի գժվելու է։ Էն խեղճ կինը չի կարողանում դստեր աճյունը հասցնի Ստեփանակերտ։ Մի խոսքով, չգիտեմ, որը ասեմ, որը թողնեմ։ Այնտեղ վարչապետ գոյություն չունի։ Ինքը շիզոֆրենիկ, գժի մեկն է։ Ես նրան ատելով ատում եմ։ Քանի ինքն է՝ ոչ մի լավ բան չսպասեք»,-բարկանում է տուն-տեղ, աշխատանք, հայրենիք կորցրած կինը։

Երբ Դատարանում իրեն խոսքի իրավունք տրվի, տիկին Նարինեն արդեն գիտի ասելիքը. «Քիչ եմ արել, չեմ փոշմանել, պիտի գլխին կպած լիներ, ուշքն էլ՝ գնացած, ընկած լիներ, պիտի սատկեր»։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 10-ին Ն. Ասատարյանը, ըստ մեղադրական եզրակացության, «ձեռքին եղած փակ անձրևանոցը ղիտավորությամբ նետել է շուրջ 13,5 մետր հեոավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը Ն. Ասատրյանի կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել հանցակազմի հատկանիշ համարվող բռնության բացակայության հետևանքով, այն է՝դիտավորյալ նետված անծրևանոցը չի դիպչել ՀՀ վարչապետին և նրան ֆիզիկական վնաս չի պատճառվել»։

«Բարկությունից էր, որ էդքան հեռու նետեցի։ Շատ բաներ կան, դրանք դատարանում կասեմ։ Այնպես չի, որ անտեղի եմ արել։ Էսքան ամեն ինչը պատճառ չի՞։ Ամեն օր մեր տանը շոշափվում է՝ թե Ղարաբաղի հարցը ի՞նչ է լինելու։ Նիկոլ Փաշինյան կոչվածն ինձ համար վարչապետ չէ, չի էլ կարող լինել։ Նրա երեխաների նկատմամբ ոչ մի բան չունեմ, բայց երբ իր երեխան լավ պատառը տանում է բերանը, չի՞ տեսնում մի ողջ ժողովուրդ այնտեղ սովի է  մատնված։ Ես նորից եմ ասում՝ վախենալու բան չունեմ, բայց էս հարցն ո՞վ է լուծելու, եթե մենք այսքան անտարբեր լինենք։ Երբեք չեմ զղջա։ Գոնե էս ամիսների ընթացքում մի լավ բան լիներ, որ ասեի՝ հա էլի, դեպի լավն է գնում։ Չկա նման բան, երեկ նորից զոհ ենք ունեցել։ Ինչի՞ համար զղջամ, որ հայ ազգին ծնկի է բերելու թշնամու առաջ։ Ես զղջալու  ոչ մի բան չունեմ»,-ասաց տիկին Նարինեն։

Հիշեցնենք, որ Ն. Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի հոդված 44-452   մաս 3-ի հատկանիշներով՝

44 հոդվածը վերաբերում է հանցափորձին և դրա տեսակներին։

452 հոդվածի մաս 3-ը նախատեսում է. «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Իջևանում «ՏաՀույս» երգչախումբը քայլերթի մասնակիցներին դիմավորեց Հայաստանի և Արցախի օրհներգերով
Կիրանց գյուղից մեկնարկած քայլերթի մասնակիցներն, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, արդեն Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}