Առողջություն 14:15 24/08/2023 Հայաստան

Էնդոկրինոլոգների միջազգային միությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել շրջափակված Արցախում մարդկանց կյանքեր փրկելու համար

Եվրոպական էնդոկրինոլոգիայի միությունը (ESE) և մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական միությունը (ESPE) համատեղ հայտարարություն են տարածել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Միջազգային բժշկական հանրությունն իր խորը մտահոգությունն է հայտնում արցախցիների՝ դեղորայքի հասանելիության բացակայության և շրջափակման պայմաններում հիվանդների բուժման և բժշկական օգնություն ցուցաբերելու անհնարինության առնչությամբ։

ESE-ն և ESPE-ն համերաշխություն են հայտնում իրենց հայ գործընկերներին և կոչ են անում բժշկական կազմակերպություններին, գործընկերներին հնարավոր ցանկացած օգնություն ցուցաբերել աջակցելու մարդկանց արգելափակված Արցախում։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բժշկական անհրաժեշտ պարագաների պատշաճ մատակարարումը կյանքի համար սպառնալից սուր կամ քրոնիկական էնդոկրին հիվանդների բուժման համար։ Կոչ ենք անում նաև բոլոր կողմերին ազատ և անվտանգ տեղափոխում ապահովել մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների համար»,- ասված է հայտարարության մեջ։

ESE-ի և ESPE-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշված են
այն դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են երեխաների և մեծահասակների էնդոկրին հիվանդությունների բուժման համար։

Խոսքը թե' այն հիվանդների մասին է, ովքեր շտապ միջամտության կարիք ունեն սուր իրավիճակները վերացնելու համար, և թե' նրանց, ովքեր երկարաժամկետ թերապիա են անցնում՝ նպատակ ունենալով կանխել անցումը քրոնիկ փուլին։ Դրանք են շաքարախտը, շաքարային դիաբետը, մակերիկամների և վահանաձև գեղձի անբավարարությունը, էնդոկրին, օնկոլոգիական հիվանդությունները և այլն, որոնք մշտական հորմոնալ թերապիա են պահանջում:

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ կազմակերպությունները պատրաստ են համագործակցել ոչ առևտրային և բժշկական կազմակերպությունների, համախոհների, գործընկեր մատակարարների, բժշկական ծառայություններ և դեղամիջոցներ տրամադրող ընկերությունների հետ՝ Արցախում հիվանդների համակողմանի աջակցության համար։

«Արցախի շրջափակումը իրական հումանիտար աղետ է, որը տեղի է ունենում
ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Խոսքը 120 000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքի մասին է, և  մեր պարտքն է անել հնարավոր ամեն ինչ, գործադրել բոլոր ջանքերը՝ 21-րդ դարում նման աղետից խուսափելու համար։

Տարբեր հիվանդություններով պացիենտները արդեն ութ ամիս պաշարման մեջ են առանց անհրաժեշտ դեղամիջոցների։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային բժշկական համայնքներին և կազմակերպություններին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակի վրա և անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու այն մարդկանց, որոնց կյանքին կամ առողջությանը որևէ վտանգ է սպառնում»,- նշում է «VIVA» հիմնադրամի նախագահ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ և բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Հովհաննիսյանը։

«Հայ բժիշկները շարունակում են համաշխարհային բժշկական կազմակերպություններին հորդորել ուշադրություն դարձնելու Արցախի հումանիտար աղետին և քայլեր ձեռնարկելու հիվանդներին փրկելու համար, որոնց իրավիճակը շրջափակման պայմաններում ամեն օր սրվում է։ Խոսքը շաքարային դիաբետով հիվանդների, օնկոլոգիական, սրտանոթային, աուտոիմուն և այլն հիվանդությունների մասին է, որոնք համակարգված բուժում են պահանջում: Հատկապես ծանր է հիվանդ երեխաների հարցը։

Մեր պարտքն է առաջին հերթին բժիշկ մնալ։ Ուստի մենք անչափ շնորհակալ ենք
Էնդոկրինոլոգների եվրոպական միությանը, որը հավատարիմ է մարդասիրության սկզբունքներին և ահազանգում է՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի վտանգի աստիճանը և կոչ անում մյուս միջազգային կառույցներին անմասն չմնալ, անտարբերության չմատնել, ինչպես նաև հումանիտար ճգնաժամի իրավիճակում գտնվող գործընկերներին օգնելու ուղիներ գտնել », - նշում է բժշկական գիտությունների թեկնածու, Բելգիայի Լիեժի համալսարանական հիվանդանոցի  էնդոկրինոլոգ Լիլիա Ռոստոմյանը։

Ավելի վաղ Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA) դիմել էր Ադրբեջանի կառավարությանը Լաչինի միջանցքով՝ անհապաղ անվտանգ տեղաշարժ ապահովելու պահանջով, որպեսզի Արցախում առկա հումանիտար ճգնաժամը չսրվի։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նույնպես կոչ է արել բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում երեխաների և նրանց ընտանիքների մարդասիրական օգնության հասանելիությունը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:44
Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 25-ին, ժամը 03:09-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև...
Աղբյուր` Panorama.am
10:40
Տիգրան Աբրահամյան. Այդ շրջանները գաղտնիք չեն և ադրբեջանցիները պարբերաբար հիշեցումներ են անում
«Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները Հայաստանի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել...
Աղբյուր` Panorama.am
10:29
Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
  Այսօր՝ հունվարի 23-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Գառնի գյուղի՝ ահազանգած մի քանի...
Աղբյուր` Panorama.am
10:19
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը: Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
10:13
Գրիգոր Երիցյան. Ռեժիմը խուճապի մեջ է: Տրանսպորտը չի՛ թանկանալու
Երևանի ավագանու նախկին անդամ, Հայկ Մարությանի թիմակից Գրիգորի Երիցյանը գրում է. «Երբ տրանսպորտի թանկացման կոնտեքստում ՀՀ հպարտ...
Աղբյուր` Panorama.am
09:39
Հունվարի 1-ից Հայաստանում Էրազմուս+ գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը. ԿԳՄՍՆ-ն է որոշել
Հունվարի 1-ից Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը՝ պայմանավորված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
09:30
ՄԻՊ-ը Գառնիկ Դանիելյանին սպառնո՞ւմ է քրեական վարույթով
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին բարկացրել է ԱԺ պատգամավոր ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը ՔԿՀ-ներում տիրող...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». Ինչու են հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել են դատարան՝ պնդմամբ, որ իրենց աշխատանքից հեռացումը...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Երբ խոսում են «լավ ապրելու» մասին, այդ իրենց լավ ապրելու մասին է, այլ ոչ թե ժողովրդի
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի իշխանությունը Հայաստանի հասարակության համար... ոչ միայն պատուհաս է, այլև շատ թանկ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Ավինյանը հոգնել է և որոշել է արձակուրդ վերցնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցիալական բունտի շեմին կաբինետի դուռը փակել և արձակուրդ է մեկնել ոչ միայն Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Դիլիջանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 300 հազար դրամի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Հրապարակ». Ում է դիտարկում Փաշինյանը որպես Երևանի քաղաքապետի թեկնածու
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արմեն Փամբուխչյանին Երևանի ավագանու ցուցակում ընդգրկելով, ապա քաղաքապետի առաջին տեղակալի...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». Հայաստանի իշխանությունը որևէ գործընթաց չի տանում միջազգային կոնսոլիդացիա ապահովելու և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար
«Փաստ» թերթը գրում է. «Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ, շինծու դատավարությունը: Թեմայի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Լսումները, հնարավոր է, տեղի ունենան հաջորդ շաբաթ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողների մասնակցությամբ լսումներ...
Աղբյուր` Panorama.am
09:08
Սարավան-Զանգեր հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Հուժկու մարտեր են մղվում ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի կազմում ընդգրկվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ադրբեջանցիները Սյունիքի քթի տակ զորավարժություններ են անում և շարունակում մեծ ախորժակով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Մարդկանց դժգոհությունը չի նվազում
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած համատարած դժգոհություններին ընդառաջ կառավարությունը մի փոքր «հետքայլ» արեց...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Զարգացման ռազմավարության կետերն ինչ փուլում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը մնացել է թղթի վրա, իսկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». ՔՊ-ի սորոսական հատվածում և եվրաքվե նախաձեռնողների խմբում խոր անվստահություն կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
23:25
ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին
ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հարցազրույցի ժամանակ ստացված Հայաստան ՌԴ վատացող հարաբերությունների վերաբերյալ հնչած հարցին պատասխան է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձանքի մասին. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որպես Արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:37
Թեժ հետքերով նույն օրը բացահայտվեց uպшնությունը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի...
Աղբյուր` Panorama.am
22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}