Ում են դիմում քաղաքացիներն առաջինը առողջական խնդրի դեպքում. Հարցում
Բժիշկները հաճախ են դժգոհում՝ մարդիկ իրենց դիմում են հիվանդության ոչ վաղ փուլում, երբ կարելի էր կանխել զարգացումն ու զերծ մնալ վատ, անդառնալի հետևանքներից։
Շրջապատում մի փոքր մոնիտորինգի դեպքում էլ պարզ է դառնում, որ մարդիկ առողջական խնդրի դեպքում ավելի շուտ դիմում են դեղատան աշխատակցին, հարևան-բարեկամին, քան բժշկին։
Panorama. am-ը քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում իրականացրեց՝ պարզելու ու՞մ են դիմում նրանք գանգատների և առողջական խնդիրների դեպքում։ Հարցման մասնակիցների պատասխաններն այլ բանի մասին են խոսում։
«Եթե բժիշկները մեզ ծանոթ են, և մենք գիտենք իրենց մոտ գնալու համար ի՞նչ է անհրաժեշտ, դիմում ենք բժիշկներին»,-ասաց թոշակառու կինը։
Նրան խնամող կինն էլ շարունակեց՝ եթե ինչ-որ մի բան անհանգստացում է, գնում են պոլիկլինիկա։
«Ես շահառու եմ, և բնականաբար իրենց եմ դիմում»,-ասաց տարեց մի տղամարդ՝ ի նկատի ունենալով սոցփաթեթը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչն է այդ թեկնածուներին դրդում դառնալ քաղաքապետ, եթե ոչնչով չեն մտածում ժողովրդի մասին. Հարցում
- Երևանի քաղաքապետի թեկնածուներից ո՞ւմ են ճանաչում քաղաքացիները. Հարցում
- Արցախը բոլորիս խնդիրն է. Հարցում
- Սնուփին բերելու փոխարեն, թող էդ գումարն ուղղեն բանակին. Հարցում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը