Մշակույթ 15:35 28/08/2023 Արցախ

Սուրբ Հակոբավանքում մաքրման-պեղման աշխատանքների ընթացքում հետաքրքիր բացահայտումներ են եղել

Հուլիսի 28-ից մեկնարկել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերից Սուրբ Հակոբավանքի վերականգնման ծրագիրը։

Հակոբավանքը եպիսկոպոսանիստ է եղել, գերեզմանաքարերի գրությունները փաստում են նաև նրա կաթողիկոսանիստ լինելու հանգամանքը:  Թե Մեծառանից Սուրբ Հակոբավանքի վանքային համալիրի վերաբերյալ ինչ նոր բացահայտումներ կարող են լինել, կպարզվի մեկնարկած մաքրման-պեղման աշխատանքների արդյունքում:

ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում գտնվող վանական համալիրը կառուցվել է 5-7 դարերում։ 3 դար շարունակ վերանորոգման ոչ մի աշխատանք չիրականացնելու պատճառով վանքն այսօր կանգնած է փլուզման վտանգի առաջ։

Մաքրմար-պեղման աշխատանքները ղեկավարող հնագետ Վարդգես Սաֆարյանը մշակութային շերտի բացման, պեղման և ուսումնասիրության համար կարևորում  է տարածքի մաքրման գործը:

Panorama.am-ի հետ զրույցում Վարդգես Սաֆարյանն ասաց, որ նախատեսել էին աշխատանքներ իրականացնել համալիրի՝ մինչև այժմ չպեղված երեք հատվածում. հարավ-արևելյան հատվածում՝ անկյունում ավերակներ են, հյուսիս-արևմտյան հատվածում, եկեղեցու հարավային հատվածում, որտեղ ժամանակին եղել է հարթակ։

«Առաջին հերթին մաքրման աշխատանքները ենք կատարել։ 20 օրվա ընթացքում աշխատել ենք 10 հոգանոց խմբով։ Մեզ հաջողվել է  հարավ-արևելյան հատվածում մաքրել ու հայտնաբերել մի շատ հետաքրքիր կառույցի հատվածներ։ Բոլոր 4 պատերն էլ կան, դրանցից մեկը պարսպապատն է։ Բացահայտել ենք, որ ունեցել է հարավային մուտք, որը պարսպից դուրս է։ Այս մասին  որևէ տեղ արձանագրված չի եղել։ Եկել ենք այն եզրահանգման, որ պահեստ կամ մառան է եղել, այսինքն սնունդ պահելու տեղ, որևէ պատուհան չի ունեցել»,- ներկայացրեց հնագետը։

Աշխատանքների ընթացքում նույն տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ գամեր, հայատառ արձանագիր քարեր, խաչքարերի բեկորներ, 1,20 մ. կիսված խաչքար։

Հյուսիս-արևմտյան հատվածում աշխատանքների արդյունքում հայտաբերվել է գրեթե իրար կից երկու շինություն, որոնք ունենք հարավային մուտքեր։ Վ. Սաֆարյանն ասաց, որ դրանք գոմեր են եղել։

Նույն տարածքում խաչքարերի բեկորներ են հայտնաբերվել։

«Գոմերից մեկում հետաքրքիր տապանաքարի կտոր է գտնվել։ Ներքևի հատվածն է  մնացել, հետաքրքիր թիվ կա՝ 1181 թվական։ Հակոբավանքում ամենահին արձանագիր քարը խաչքարի պատվանդն է՝ 853 թվական։ Մեր գտածն էլ սրանից հետո ամենահինն է, արձանագրություններով մնացած խաչքարերը, տապանաքարերը 13-րդ դարի են»,- նշեց նա։

Հողի տակից հայտնաբերել են մինչ այժմ որևէ տեղ չնշված մի հենապատ, սկսվում է գոմերի մոտից ու ձգվում դեպի հարավ, մեջտեղում բացել են 4 աստիճաններ ունեցող մուտքը։

«Համալիրը բաղկացած է սրբազան վայրից  և շինություններից, որոնք տարանջատված էին սրբազան տարածքից այդ հենապատով։ Դեպի եկեղեցի տանող մուտքը երկուսն են. մեկը մեր բացահայտած՝ 4 աստիճաններով արևելյան մուտքը, երկրորդը՝ վեհարանի կողմից, կրկին աստիճաններով է եղել, որոնք քայքայվել են»,- ասաց հնագետը։

Մասնագետները հարավային հատվածում հողը մաքրել են, արդյունքում բացվել է  մեծ հարթակ, երկար պատ։

«Այս փուլը համարենք ավարտված։ Եթե ամեն ինչ լավ լինի, մենք լինենք մեր տեղում, մեր հայրենիքում, լինի ամեն ինչ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, հաջորդ սեզոնին շատ գործ ունենք անելու, ավելի հետաքրքիր բացահայտումներ կանենք»,- նշեց արշավախմբի ղեկավարը։

Մաքրված ու պեղված հատվածները կկոնսերվացվեն՝  անձրևներից, ձյունից չփլվելու համար։

«Ինչպես գրքի ամեն էջ նոր բան է ասում, այդպես էլ հողի տակից հայտնաբերված ամեն մի քարի կտոր, մի նոր էջ է մեր պատմության մասին»,- ասաց Վ.Սաֆարյանը։

Հնագիտական արշավախմբի ղեկավար Վ.Սաֆարյանը նշեց, որ  եկեղեցու բակի հարթման ու մաքրման աշխատանքները նախապատրաստական մեծ աջակցություն են հնագիտական նյութի բացահայտման համար, որն առաջիկայում կներկայացվի առանձին շնորհանդեսով:

Հակոբավանքում՝ հենց եկեղեցու հատվածում, վերջին անգամ պեղումներ են իրականացվել 2013 թվականին, արշավախմբի ղեկավար Գագիկ Սարգսյան, ճարտարապետ՝ Սամվել Այվազյան։

Մաքրման-պեղման աշխատանքների մեկնարկին ու վերջին օրը հայտարարված է եղել շաբաթօրյակ, որին մասնակցել են շատ արցախցիներ։

Ադրբեջանի կողմից պաշարման մեջ գտնվող Արցախում Հակոբավանքի վերականգնման նախաձեռնությունը յուրօրինակ ուղերձ է թշնամուն և աշխարհին՝ արցախցու չհանձնվելու, իր պատմությանն ու ժառանգությանը տեր կանգնելու, բոլոր դժվարություններն ու զրկանքները արժանապատվությամբ հաղթահարելու կամքի մասին:

«Իհարկե, Արցախում կան շատ դժվարություններ, հացի պակաս, բայց բոլորն էլ սրտով ու հոգով հուշաձանի հետ են։ Մենք չենք ասում հուշարձան, դա մեր հոգին պահող ամենագլխավոր սրբությունն է, ինչպես Արցախի ու Հայաստանի բոլոր եկեղեցիները։ Դրանք են մեզ պահում, եթե դրանք մոռանանք, որպես ազգ` կկործանվենք»,- ասաց հնագետ Վարդգես Սաֆարյանը։

Լուսանկարները՝ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի ֆեյսբուքյան էջից։ 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}