Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, մեկ անձին՝ օրական 200 գրամ
Հասարակություն
20:33 03/09/2023
ԼՂՀ

Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, մեկ անձին՝ օրական 200 գրամ

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում եմ. 

«Սեպտեմբերի 5-ից  Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։

Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով  կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը:

Հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դեպքում՝ ծննդյան վկայական կամ անձնագիր) և հանրային ծառայությունների համարանիշները։

Կտրոնների տրամադրման տեղամասերը, կտրոնների տրամադրման օրերը և այդ օրերին էլեկտրաէներգիայի անջատման ժամերը ներկայացված են ստորև։

Քանի որ կտրոնները համարակալված են, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե  տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։

Հացի վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200գրամ)»։


 

Placeholder
Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, մեկ անձին՝ օրական 200 գրամ