Հասարակություն 10:49 05/09/2023 Հայաստան

Ուսուցիչը մեկ օր անգամ չի կարողանա դիմանալ առանց գնահատման

Ուր մնաց՝ հինգ տարի։
Կրթության, ու էլ չասեմ՝ գիտության նախարարությունը որոշել է, որ երբ ծնողը երեխային հարցնում է՝ ինչ ես ստացել,... դա քաղքենիություն է, շահամոլություն, ագրեսիա ու հանել է գնահատումը երեխայի ուսուցման առաջին տարիներին։ Թե հետո ինչ է սարքել ավելի բարձր դասարաններում իր միայն դրական գնահատումով՝ կխոսենք հետո։

Իբր՝ երեխան պիտի սովորի գնահատվելով... մի րոպե, մեջբերեմ. «Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը»։

Ինչպես է տիկին նախարարը պատրաստվում գնահատել կարողությունները, կամ դրանց զարգացումը։ Տանջանքների տակ քննելով էլ տկն Անդրեասյանը չի կարող օբյեկտիվորեն պարզել, թե՝ ինչպիսին է երեխայի կարողությունը տվյալ պահին, ու հետո էլ հաջորդ, որ տանի զարգացման վեկտորը։

Փոխանակ գնահատման կարգում որքան հնարավոր է բացառվի սուբյեկտիվիզմը և աննյութությունը (այլ բառ չեմ կարողանում գտնել կարողությունը բնութագրելու համար). Փաշինյանի կառավարությունը չափում է անչափելին ու շուտով կտեսնենք, թե ինչ քաոս կսկսվի դպրոցներում։

Նախ՝ դա տգիտություն է մտածել, թե գնահատականը թվանշանն է։

Ապրես, լավ պատասխանեցիր՝ գնահատական է։
Մաքուր չես գրել՝ գնահատական է։
Տնայինդ ուր է՝ գնահատական է։
Դու ավելի լավ կարող ես՝ գնահատական է։

Չի լինի մեկ օր անգամ, որ ուսուցիչը չգնահատի աշակերտներին, ուղղակի այս անգամ անհասկանալի կլինեն գնահատակնները ու անպատմելի։

Երբ երեխան տուն գա ու մայրը հետաքրքրվի նրա դպրոցական օրով, հարցնի՝ ինչ ասաց ուսուցիչը, երեխան ասի՝ բան չասաց, մի թեթև ժպտաց... ինչ պիտի հասկանա ծնողը իր երեխայի գիտելիքների, դրանք ներկայացնելու, կիրառելու հմտության մասին։

Ինչ հարցնի՝ ինչ ես ստացել-ի փոխարեն։ Ինչքա՞ն ժպտաց։ Ատամները երևացին, թե չէ։ Ժանիքը, ժանիքը երևու՞մ էր։ Դե եթե հա, ահագին լավ է, էլի։

Այո՞։ Այսպե՞ս։

Գնահատումը պիտի լինի հստակ ու հասկանալի՝ և երեխայի, և ծնողի համար։ Միարժեք։ Այն պիտի պարզ կոդ լինի։ Երբ ծնողը հարցնում է՝ ինչ ես ստացել... դա ոչ հարձակում է երեխայի վրա, ոչ ճնշում։ Երբ երեխան ի պատասխան ասում է թիվը, մայրը պիտի դրանից հասկանա, թե ինչ կարգի սխալ արած կլինի երեխան, որքան է թեմայից գիտելիքը, ինչպես է երեխան այն կիրառել կամ ներկայացրել։

Գնահատական-գիտելիք՝ վերջ։ Մի խցկվեք ձեր ոչ մասնագիտական ձեռքերով որտեղ ձեզ չեն կանչել՝ երեխայի ներաշխարհ, հոգեկան, հոգևոր, զգայական տուն։ Ինչ գործ ունեք այնտեղ, ինչպես եք գնահատելու կարողությունը։ Ինչ քաոս եք ստեղծելու դպրոցներում ու մարդկանց մեջ։

Ես տասանիշն էլ, ճիշտն ասած այնքան չեմ ընդունում։ Հինգ աստիճանի գնահատման համակարգը նորմալ աշխատող էր։ Իր երկու բացասական գնահատականներով՝ 1,2։

Իսկ հիմա տաս նիշն էլ չեն ունենալու բացասական գնահատական։ Սա ինչ է, եթե ոչ ստախոսություն։ Եթե երեխան ամեն օր տնային աշխատանք չանի, դպրոցում չսովորի՝ ինչ եք գնահատելու։ Թե տանելու եք հոգեբանի մոտ։

Երեխային առաջին բաներից մեկը, որ պետք էր սովորեցնել՝ ինքնագնահատական է, ընդունված չափանիշներով։

Թելադրություն, այսքան բառ, որոնցից այսքանը՝ ուղղագրական։ Լրիվ ճիշտը կամ մի կետադրական սխալը՝ 5։ Երկու կետադրական, կամ մի ուղղագրական՝ 4։ Կետադրականը սխալը համարվում էր կես միավոր, ուղղագրականը՝ մեկ։ Երկուսուկես միավորի սխալը՝ դեռ կարող էր 4 լինել, հինգ միավորի սխալը՝ 2։ Ընդհանրապես չարված աշխատանքը՝ 1։

Ես հեշտ օրինակ բերեցի։

Հիմա պատկերացրեք երեխան դասը պատմում է, կամ վեր է հանում, հետո պիտի մտածի՝ ես կարող էի, թե չէի կարող ավելի լավ... Կարող էի, չէի կարող։ Ոնց որոշի։ Պատկերացնու՞մ եք երեխաների ու ծնողների վիճակը, երբ ուզում են ու խնդիր ու նպատակ ունեն որոշակի գիելիքներ ձեռք բերելու, բայց կարողությունների գնահատական են ստանում։

Ու իբր հանրային քննարկում էր՝ հաճոյացող ուսուցիչներ, որ այո, այո, վերջապես... էին գրում ֆեյսբուքում։ Նույնիսկ լսվում էր նրանց շնկշնկացող ձայները։

Դե ձեզ տեսնեմ։ Ոտքից-գլուխ գնահատման գործիք եք դառնալու։ Երեխաները ժպիտ, շարժում, աչքերի արտահայտություն, տրամադրություն... բոլորը գնահատման միավորներ են դարձնելու, համեմատեն ու վիճեն. «Ես քո նման եմ գրել, բայց քեզ լայն ժպտաց, անազնվություն է...»։

Ի՞նչ եք անելու։

Անահիտ Ոսկանյան, մեթոդաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:30
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի տնօրենի որդին պայմանավորված խաղերի հանցավոր սինդիկատի երկրորդ դեմքն է եղել
«Maestro» մականունը ստացած բելգիահայ Գրիգոր Սարգսյանը թենիսում պայմանավորված խաղերի ամենամեծ սինդիկատի հիմնադիրն էր։ 2023-ի հունիսին...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ըստ դատախազի՝ Ադիբեկյանը վիրավորել է մի շարք պաշտոնատար անձանց արժանապատվությունը
Այսօր Երևանի քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, շարունակվում է Ադրբեջանի հարցերով փորձագետ,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Նիկոլ Փաշինյանն ուղղակի սարսափում է հանրաքվե բառից. Աղվան Վարդանյան
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երեսունհինգ տարի է անցել, բայց մարդիկ դեռ տնակներում են ապրում. Հարցում
Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է։ Ի՞նչ դասեր ենք քաղել աղետից։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց քաղաքացիներին։ «1988 թվականին էլ...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանի` ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին մասնակցել-չմասնակցելու մասին «պատշաճ կհայտնեն»
NEWS.am-ը տեղեկություն է տարածել, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Անմահների դիրքը»՝ Ստեփանակերտից «տեղափոխվել է» Երևան
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը երևանյան բեմում կներկայացնի «Անմահների դիրքը»՝ նվիրված հայ ազգի համար իրենց կյանքը նվիրած բոլոր հայորդիներին:
Աղբյուր` Panorama.am
17:23
Նա իրեն հերոսաբար պահեց. Բրյանսկի դպրոցում կրակոցներից իր մարմնով երեխաներին պաշտպանած ուսուցչուհին հայ է
Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին պաշտպանած կենսաբանության ուսուցչուհին 26-ամյա Օֆելյա Մկրտչյանն է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը
Աղբյուր` Panorama.am
17:01
Ժաննա Ալեքսանյան. Նսեմացնելը ՔՊ-ի գլխավոր արժանիքն է, հատկապես երբ դաբրոն առկա է
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով ԱԺ-ում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սոմալիի նախագահի որդին Ստամբուլում մարդ է սպանել
Ստամբուլում առաքիչը մահացել է գրեթե մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել Սոմալիի նախագահի որդուն տեղափոխող մեքենան։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
16:51
ՔՊ-ն չի մասնակցի Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը. Կոնջորյան
Դեկտեմբերի 6-ից Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Գագիկ Ոսկանյանին Բաքվում դատապարտեցին 18 տարվա ազատազրկման
Ադրբեջանցի զինծառայողների կողմից գերվարված Գագիկ Ոսկանյանի գործոբ Բաքվում այսօր հայտարարվեց դատական քննության ավարտը։ Մեղադրող դատախազը...
Աղբյուր` Panorama.am
16:44
Շուշիում ականի վրա պայթած ադրբեջանցու ոտքն անդամահատել են
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով այսօր Շուշիում ականի պայթյունից վիրավորված  ադրբեջանցի Ռահիմ Հաբիբովի աջ ոտքի մի մասը՝ ծնկից...
Աղբյուր` Panorama.am
16:42
Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը  դատական հայց կներկայացնի...
Աղբյուր` Panorama.am
16:33
Հատուկ օպերացիա Քիշնևում. ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգավված ադրբեջանցիներ
Մոլդովայի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և տեղի քրեական հետախուզության աշխատակիցները Քիշնևում...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երևանը՝ ռուս միայնակ ճամփորդողների սիրված ուղղությունների ցանկում
Ռուսաստանցիների մեծ մասը, ովքեր նախընտրում են միայնակ ճանապարհորդել՝ ընտրելով արտասահմանյան  ուղղություններ, ամանորյա տոների համար...
Աղբյուր` Panorama.am
16:20
Եթե Սպիտակի հզորությամբ երկրաշարժ եղավ Երևանում՝ կլինի մեծագույն ողբերգություն. Նիկոլայ Գրիգորյան
Լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցը։ Ինչ դասեր քաղեցինք բնական այդ աղետից, արդյոք պետությունը և հասարակությունը պատրաստ են...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հանվի՛, հլը էս գժին նայի…հրելո՞ւն ես սովոր, հրեմ, ընկնես, որ ֆայմե՞ս. դրվագներ թիվ 94 մանկապարտեզից
«Հանվի մի հատ, էս գժին նայի։ Ինչո՞ւ ինքնուրույն չես հանվում։ Շորերդ հանի»,-բղավում է մի կին, իսկ այդ ընթացքում լսվում է ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ֆիդանյան. Ու սենց քանի-քանի ճակատագրեր են խեղման վտանգի մեջ
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի լուսանկարն ու գրել. «Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորները, որոնց նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել
2020-23 թվականներին Ազգային ժողովի պատգամավորների կամ փոխկապակցված անձանց նկատմամբ 18 վարույթ է հարուցվել: Ազգային ժողում Կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան
«Ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ և անկախ քաղաքական շահերից պահանջում եմ ինձ այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՖՖ նախկին նախագահ․ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
15:17
Հրապարակվել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արտակ Զաքարյան. Եվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ Արցախ աշխարհը թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին...
Աղբյուր` Panorama.am
15:04
Փաշինյանը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց. Օհանյան
«ՔՊ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր»։
Աղբյուր` Panorama.am
14:59
7.5 տոննա ժամկետանց սնունդ՝ երևանյան խանութներից
Նոյեմբերի 26-ին ժամկետը լրացած աղացած միսը շարունակում են ծախել երևանյան խանութում։ Երշիկը կտրելուց յոթ օր հետո էլ այն շարունակում են առաջարկել...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այս տարվա 432 մեդալներից 25-ը կանայք են նվաճել.Ժաննա Անդրեասյանը
«Այսօր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային...
Աղբյուր` Panorama.am
14:42
Հակոբ Սերոբյանը կլինի Փարիզի 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերի մրցավար
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը նշանակվել է Փարիզ 2024...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Դոհայում մասնակցում է Գրան Պրիին, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Կառլեն Սիմոնյանն Ալենից ավելի լավ անձնավորություն է. Գուրգեն Արսենյան
«Կոռուպցիան առկա է երկիր մոլորակի բոլոր պետություններում իր չափով, ձևով, հասարակությունների ողջամտությունից է կախված, թե ինչ պայքար են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին
12:45 07/12/2023

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}