Կրթություն, գիտություն 19:57 18/09/2023 Հայաստան

Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, կրակը վառված է. Շողեր Բաբայան

Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչներ սեպտեմբերի 14-ի հավաքվել էին կառավարության դիմաց։ Նրանց համբերության բաժակը լցվել է կրթության ոլորտում անընդհատ տեղի ունեցող «բարեփոխումներից» և հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ մյուս պատասխանատու օղակներում արդեն եղել էին և անարդյունք։ Այդ օրը կառավարությունից խոստացել էին՝ սեպտեմբերի 18-ին նրանց կպատասխանեն Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման մասին։

Panorama.am-ը զրուցել է ակցիայի մասնակիցներից ուսուցչուհի Շողեր Բաբայանի հետ։

Panorama.am-Այսօր կառավարությունից ձեզ ասելու էին՝ Փաշինյանի հետ հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։ Արդեն ունե՞ք պատասխան կառավարությունից։

Շողեր Բաբայան-Զանգել եմ կառավարություն, սպասում եմ պատասխանի։ Խոստացել են մինչև ժամը 18։00-ն այդ հարցը փորձեն կարգավորել։ Մենք հետևողական գնալու ենք։ Արդեն՝ կամ այս կողմ, կամ այն կողմ տարբերակն է։ Տարբերակ չեն թողել։ Կանեն՝ կմնանք, չեն անի՝ չենք մնա, այնքան գործ կա դրսում, մարդիկ կարող են հանգիստ գնալ ու զբաղվել։ Թող փակեն դպրոցները։ Հասարակությունն էլ պետք է դրա մասին մտածի։ Մենակ ուսուցիչների մտածելով չէ։ Դա հասարակության խնդիրն էլ է։ Եթե ուսուցիչները չեն ուզում մնալ դպրոցում, իրենց երեխաները չեն ուզում մանկավարժ դառնալ, լավ, բա ո՞վ է կրթելու այդ հասարակությանը, ինչքան կարելի է  մտածել՝ կլինեն անձնազոհ մարդիկ, ովքեր առանց գումարի կզբաղվեն այդ գործով։ Ինչքան կարելի է  այդպես մտածել։ Չի կարելի։ Հասարակությունն ինքը պետք է ուսուցիչներին հարգելու, մեծարելու ու վարձատրելու պահանջ դնի։

Այդ օրը կառավարության մոտ 500 ուսուցիչ կար ու ավելին կարող էր լինել։ Եղել են տնօրեններ, ովքեր նույնիսկ դռները կողպել են, չեն թողել դպրոցից դուրս գան։ Կային ուսուցիչներ, ովքեր վիճել էին, պահանջել բացել դռները ու դուրս եկել դպրոցից։

Panorama.am-Դուք սպասում եք կառավարության պատասխանին։ Բացասական լինելու դեպքում հաջորդ քայլը ո՞րն է լինելու, արդեն պլանավորե՞լ եք։

Շողեր Բաբայան-Ես չեմ կարծում, որ իրենք այս լարված պահին մեզ բացասական պատասխան տան, մաքսիմում փորձեն ձգել-ձգել, մեր համբերության լարերի վրա աշխատել, բայց մենք շատ համբերատար ենք։ Հետևողական ենք։ Մեկ տարի շարունակ անընդհատ փորձեցին-փորձեցին, բայց չստացվեց։

Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, ալիքը կա, կրակը վառված է։

Շատ ծիծաղելի է չաշխատող, պարապ ֆռֆռցող հաստիքներն ավելի շատ են վճարվում, քան ուսուցիչը, ով իր ողջ օրը՝ տունը, հանգիստը, ամեն ինչը տրամադրում է աշխատանքին, որպեսզի հաջորդ օրվա իր ամեն դասը կայանա և ուսուցչին բոլորից  ցածր հաստիք սահմանե՞ն։ Սեպտեմբերին բոլորի հաստիքները բարձրանում է, բացի ուսուցչի։ Ուսուցչի հաստիքը, հակառակը, իջնում է։

Panorama.am-Ձեր ակցիայից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում էր արել՝ խնդրելով հնարավորինս կոնկրետ ներկայացնել առաջարկներ, որպեսզի կարողանան քննարկել և ընթացք տալ։

Շողեր Բաբայան-Եթե դրա նախորդ օրն ասում է՝ տարբերակ չունեն, պետք է լրացնեն, ակցիայից հետո ասում է՝ ո՞րն է ձեր ծանրաբեռնվածությունը, մեզ ասեք, մի տեսակ չի համընկնում լուրջ չէ, կոնկրետ ինձ համար լուրջ չէր այդ գրառումը։

Panorama.am-Ինչո՞ւ են այդպես անում՝ չե՞ն հասկանում գործից, թե՞ հատուկ ուզում են իջեցնել ուսուցչի դերը հասարակությանը մեջ։

Շողեր Բաբայան-Հենց դա է։ Ես այդպես եմ ընկալում, որ ուսուցիչները դուրս գան, իրենք մենթորներ ունեն, որոնք մի անգամ մեկ ժամով միանում են, 5-6 դպրոցի հետ դաս են անում, անորակ։ Եթե ծնողներն ու հանրությունը  դրան են համաձայն, ի՞նչ ասենք, թող գնան, դա ստանան։ Ինչ էլ անի ուսուցիչը... Եթե դասարանում է ուսուցիչը, արդեն ավելին է անում, քան հեռավար դասերի ժամանակ։

Մենք հանրությանը ներկայացրել ենք այն վտանգները, որոնք պետք է դրանից բխեն։ Հանրությունը ինքը պետք է որոշի, իրեն ինչ է պետք։

Panorama.am-Ձեր հիմնական դժգոհությունները կթվարկե՞ք։

Շողեր Բաբայան-Էլեկտրոնային շտեմարանները վերջին կաթիլն էին։ Դրանից առաջ անընդհատ ավելացան խնդիրները, ոչ մի լուծում։ Ուղղակի այդ էլեկտրոնային  աշխատանքն այնքան շատ է, որ ուսուցիչները չկարողացան տեղավորվել ժամանակի մեջ։ Պարզ երևում է, որ դա ուսուցչի աշխատանք չէ, դա ծրագրավորողի գործառույթ է։ Իրենք պարտավոր են այդ դասագրքերն իրենց թեմաներով ամբողջությամբ մուտք անեն համակարգ, մենք բացենք ու ընտրենք։

Հստակ սահմանեն աշխատավարձը, որից հետո գալիս են մնացած գործիքները։ Ուսուցիչներ կան, ովքեր գրավոր աշխատանքների ամենօրյա ստուգումներ ունեն, ուսուցիչներ կան, որոնք պարբերաբար գրավոր աշխատանքներ են տալիս։ Ահռելի աշխատանք է դա պահանջում. ստեղծել այդ գրավոր աշխատանքը, հետո ստուգել։ Դասից դուրս լրացուցիչ աշխատանք է, որը գրեթե ոչ մի կոպեկ չի վարձատրվում։ Առարկաներ կան՝ ֆիզկուլտուրա, երգ, կերպարվեստ, որևէ գրավոր աշխատանք  չունեն։

Դասղեկության աշխատանքը։ Դասղեկները պետք է երեխաների հետ մտնեն դպրոց, նրանց հետ դուրս գան։ Եթե մարդը քիչ ժամ ունի, այդքան ժամանակ իրեն զբաղեցնեն ու մի հատ էլ աշխատավարձը կրճատե՞ն, աբսուրդի հասնող իրավիճակ է։ Դասղեկի աշխատավարձը նույնիսկ պետք է կրկնապատկել, եռապատկվել։ Բայց իրենք կրճատում են։ Իմաստը ո՞րն է  կրճատելու։ Մարդն ավելին է անում։ Պետք է այդ բոլոր վճարումները հստակեցնեին, գործակիցները ճիշտ տեղադրեին, ոչ թե տնտեսվարից կամ ջոկատավարից քիչ գործակից են սահմանել։ Ծիծաղելի է ուղղակի։

Panorama.am-Ինչո՞ւ են կրճատել աշխատավարձերը։ Իշխանությունից ամեն օր լոզունգի նման ասում են՝ «400 հազար դրամ ստացող ուսուցիչներ ունենք»։

Շողեր Բաբայան-Մի քանի հոգի են ստանում 400 հազար դրամ՝ շատ մեծ ծանրաբեռնվածությամբ ու որոշակի փուլեր անցած, որը  պարտադիր չէ, որ բոլորն անցնեն։ Դրանք այնպիսի փուլեր են, որոնք ոչ բոլորին  կարող են հետաքրքրել։ Ում հետաքրքրել է, նրանք են անցել։ Ի՞նչ պարտադիր է ես այդ փուլերով անցնեմ։ Ես իմ աշխատանքն եմ անում։ Եթե ես այդ փուլերով անցնեմ, դրանից իմ դասը ոչ օգտվելու է, ոչ տուժելու է։

Panorama.am-Բայց ինչո՞ւ են կրճատել։

Շողեր Բաբայան- Չգիտեմ, երևի մտածում են շատ է ուսուցչին, ինչքան հնարավոր է քիչ տան, որ մարդիկ զզվեն, դուրս գան համակարգից, իրենք անցնեն հեռավարի, ավելի քիչ գումարներ ծախսեն։ Սիսակ Գաբրիելյանն ասում է՝ ուսուցիչները շատ են։ Ասում եմ՝ եթե շատ են, ինչո՞ւ եք այդքան հայտարարություններ տալիս։ Շատը ո՞րն է, այդ ի՞նչ արտահայտություն է։ Ուսուցիչները չեն բավականացում։ Ուսուցիչ ունենք՝ 33 ժամ է աշխատում, քանի որ չունի կոլեգա։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}