![](https://panorama.am/news_images/967/2898922_1/hamagumar_v1.thumb.jpg)
Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ-ին կոչ է անում կանխել Ալիևի և Էրդողանի ռեժիմների կողմից իրականացվող ցեղասպանությունը
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ-ին կատարել իր պարտականությունը՝ կանխել Ալիևի և Էրդողանի ռեժիմների կողմից իրականացվող ցեղասպանությունը։ Համագումարը կոչ է անում Իսրայելին դադարել աջակցել Արցախում ցեղասպանությանը։
«Ադրբեջանի կողմից սարսափելի էսկալացիան՝ սովից մինչև գնդակոծում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին, ցեղասպանության հստակ օրինակ է: Այդ գործողությունները, նախագահ Ալիևի և նրա ենթակաների հայտարարությունների հետ մեկտեղ, կասկած չեն թողնում, որ տեղի է ունենում քրիստոնյա հայերին իրենց հայրենիքից ջնջելու գործընթաց», - հայտարարել է գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չի կանգնեցրել Ալիևի և Էրդողանի վարչակարգերին։
«Միացյալ Նահանգները պարտավոր է կանխել ցեղասպանությունը, և մեր դաշնակիցները պատրաստ են միանալ այդ ջանքերին։ Հիմա գործելու ժամանակն է։ Նախագահ Բայդենը պետք է կանխի այն իրավիճակը, որը նման է Ռուանդայի ցեղասպանությանը»,-նշել է նա՝ ավելացնելով, որ դրա համար ԱՄՆ կառավարությունն ունի բոլոր գործիքները։
Համագումարը նաև կոչ է արել Իսրայելին դադարեցնել Ալիևի վարչակարգին մատակարարվող օգնությունը, ինչպես նաև վերջ տալ զոհերի կողքին լինելու փոխարեն կանգնել ցեղասպանություն իրականացնողների կողքին։
«Դա ծաղրում է «Այլևս երբեք» արտահայտությունը»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)