Քաղաքական 10:18 20/09/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Արդարամիտ հրեաները հորդորում են ադրբեջանամետ ռաբբիներին չեղարկել Բաքվում նախատեսված համաժողովը

Երկու շաբաթ առաջ ես խմբագրական էի գրել՝ դատապարտելով եվրոպացի ադրբեջանամետ ռաբբիներին իրենց համաժողովը Բաքվում անցկացնելու ծրագրման համար։ Կարճ ժամանակ անց հաճելիորեն զարմացա՝ էլեկտրոնային նամակ ստանալով 18 հիմնականում նշանավոր հրեա անձանցից, այդ թվում՝ ութ արդարամիտ ռաբբիներից, որոնք դատապարտել էին Ադրբեջան կատարելիք այցը և կոչ արել չեղարկել այն։

Մեծ Բրիտանիայի գլխավոր ռաբբի սըր Էֆրեմ Միրվիսին ուղղված նամակում 18 ստորագրյալները գրել էին. «Մենք անկեղծորեն ձգտում ենք երկխոսություն սկսել Ձեզ հետ՝ բողոքարկելու Եվրոպայի ռաբբիների համաժողովի որոշումը և ապահովելու, որ այս համաժողովը չանցկացվի մի երկրում, որն այնքան հակասում է հուդայականության հիմնական արժեքներին և Թորայի ուսմունքներին»: Նամակում մեջբերվել են Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելի վերջերս գրված խոսքերը. «Մարդկանց սպանելու համար փամփուշտներ են պետք, բայց անտարբերությունը քաշում է ձգանը»։

Նամակում նկարագրված է «Արցախում տիրող ծանր մարդասիրական աղետը», որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով, որն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է՝ վտանգի ենթարկելով 120 հազար արցախահայերի սովամահության։ Նամակում ասվում է, որ Ադրբեջանը մի երկիր է, որ «լայնորեն ճանաչված է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության համար աշխարհում ամենացածր վարկանիշներից մեկն ունենալու համար»։

Արդարամիտ հրեաների այս խումբը գրել է. «Մենք տխուր ենք, որ այս հանրահայտ կազմակերպությունը, որը ներկայացնում է բազմաթիվ հրեա մարդկանց ողջ Եվրոպայում, Բաքուն ընտրելով իրենց համաժողովի անցկացման համար, աջակցում է Ադրբեջանի կառավարությանը՝ մարդու իրավունքները պաշտպանելու է և Շոայի դասերով՝ «այլևս երբեք», ապրելու ու շնչելու փոխարեն։ Թեև մենք ընդունում և գնահատում ենք հրեաների ազատությունն Ադրբեջանում, սակայն այն փաստը, որ այդ նույն անօտարելի իրավունքները չեն տարածվում երկրի այլ փոքրամասնությունների և կրոնների վրա, մեզ անհանգստանալու առիթ է տալիս, թե որքան ժամանակ հրեաները կկարողանան ազատություն վայելել մահմեդական աշխարհի բռնապետական կառավարության ներքո... Չնայած բազմաթիվ միջազգային բողոքներին և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն անտեսել են շրջափակումը վերացնելու կոչերը՝ արհամարհելով 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը»։

Նամակը ստորագրել են՝ Թամար Ֆայնը, Սեդա Համբարձումյանը, Ջոշ Քըրքը, Բենջամին Նաումը, ռաբբի Ավիդան Ֆրիդմանը (Yanshoof-ի տնօրեն), պրոֆեսոր Իսրայել Չարնին, դոկտոր Օդեդ Սթայնբերգը, ռաբբի Դեյվիդ Ռոզենը, Ջեյմս Ռ. Ռասսելը (Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտական ամբիոնի պատվավոր պրոֆեսոր), Սքոթ Ջեյսոնը, Լեռնիկ Ջեյսոնը, Մայքլ Սթոունը, ռաբբի Յեհոշուա Էնգելմանը, ռաբբի Թայսոն Հերբերգերը (Կրոնի և կրոնական կրթության ասիստենտ, Հարավարևելյան Նորվեգիայի համալսարան), ռաբբի Շիմոն Բրանդը, ռաբբի Իրվինգ «Յից» Գրինբերգը, ռաբբի Խայիմ Սեյդլեր Ֆելլերը և ռաբբի Ալանա Սուսկինը»:

Իսրայել Վ. Չարնիի և ռաբբի Ավիդան Ֆրիդմանի համատեղ տարածած առանձին հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանի համար այս Կոշերի վկայականից  գարշահոտություն է գալիս»։ Նրանք բացատրել են, որ եվրոպացի 50 ռաբբիները, որոնք գրել են հայ ղեկավարներին՝ բողոքելով հայերի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառման համար, «օգտագործվում են Ադրբեջանի կողմից՝ աշխարհին ապացուցելու կառավարության կոշերական վկայագիրը և փակելու աշխարհի ականջները տառապյալների ճիչերից»։
Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Չարնին և Երուսաղեմում բնակվող մանկավարժ և ուղղափառ ռաբբի Ֆրիդմանը հայտարարել են. մենք «ամենապարզ լեզվով ասում ենք, որ մեր կարծիքով, այս ռաբբիական նամակը խեղաթյուրում է փաստերը, սխալ է հասկանում Հոլոքոստի հիմնական բարոյական նշանակությունը և բաց է թողնում հրեական էթիկայի հիմնական սյունը»:

Չարնին և Ֆրիդմանը այնուհետև ադրբեջանամետ ռաբբիներին պարզաբանել են Հոլոքոստ և ցեղասպանություն եզրույթների իսկական իմաստը. «Ցեղասպանության հանրագիտարանում «հոլոքոստ» բառն օգտագործվել է 1909 թվականի Հայկական հոլոքոստին անդրադառնալու համար, և նույնիսկ ավելի վաղ՝ այլ համատեքստերում, իսկ «ցեղասպանություն» բառը ստեղծել է լեհ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1942 թվականին՝ նկարագրելու համար այն հանցագործությունը, որը կատարվել էր հայ ժողովրդի դեմ Թուրքիայի կողմից, իսկ հետո իրագործվել ընդդեմ հրեաների՝ Գերմանիայի կողմից։ Հանրագիտարանում թեմայի վերաբերյալ գրառումն ավարտվում է հետևյալ եզրակացությամբ. «Բառը (հոլոքոստ) պատմականորեն պատկանում է բոլոր մարդկանց տառապանքներին և, իհարկե, այն հիմք չի դարձել որևէ այլ ժողովրդի տառապանքը բացառելու համար»:

Չարնին և Ֆրիդմանը նկարագրել են ադրբեջանամետ ռաբբիների «պնդումը, որ մարդկային տառապանքի ցանկացած ժամանակակից համեմատություն՝ Հոլոքոստի սուրբ հիշատակի պղծում է, և հրեա ժողովրդի տառապանքների նսեմացումը, ինքնին Հոլոքոստի հիշատակի անհեթեթ պղծում է»:

Չարնին և Ֆրիդմանը բացատրել են, որ «Եվրոպացի ռաբբիների նամակը ցինիկ կերպով զենք է դարձրել Հոլոքոստի հիշատակը, որպեսզի հնարավոր լինի զանգվածային տառապանք պատճառել: Ի վերջո, այս ռաբիսները չեն ժխտում, որ 120 հազար արցախցիները սովամահության վտանգի տակ են՝ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման պատճառով։ Նրանք չեն ժխտում, որ Ադրբեջանը զանգվածային սովն օգտագործում է որպես քաղաքական շահի մարտավարություն։ Բայց լռեցնելով Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հայկական քննադատությունը, նրանք «Հոլոքոստի խաղաքարտը» ցինիկաբար օգտագործում են քաղաքական նպատակներով»։

Չարնին և Ֆրիդմանը եզրափակել են իրենց հայտարարությունը. «Այս ռաբբիների որոշումը՝ իրենց ձայնը բարձրացնելու ի նպաստ ճնշողի, պղծում է Հոլոքոստի հիշատակը և հրեական արժեքները: Ապաշխարության  այս ժամանակաշրջանի ոգով մենք կոչ ենք անում Եվրոպայի ռաբբիների համաժողովին կամ առնվազն  ռաբբիական խղճի առանձին անդամներին՝ բարոյական քաջություն ունենալ հիշելու իրենց ռաբբիական պարտականությունը և հրաժարվելու իրենց որոշումից»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}