Քաղաքական 14:58 25/09/2023 Հայաստան

Արցախը երբեք չի հայաթափվել

ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական Էդգար Ղազարյանի՝ «Հայելի» ակումբում խոսքը այսօրերի փաստական վերլուծական է, վավերագրական շարադրանք ու իրավական գնահատական։ Այն գրավոր ներկայացնում ենք մաս-մաս.

Արցախը երբեք չի հայաթափվել։

Ամբողջությամբ որ Արցախը հայաթափվի՞, որ մեր զենքը հայկական փառահեղ բանակի դնեն թշնամու ոտքի տակ,... տենց բան ե՞րբ է եղել։ Հայոց ցեղասպանությա՞նը. Էս դրանից վատ է, որովհետև Ցեղասպանության ժամանակ մենք պետություն չենք եղել, հայերը եղել են փոքրամասնություն օսմանյան կայսրության կազմում, և  օսման ղեկավարությունը որոշել է բնաջնջել իր երկրում անպաշտպան քաղաքացիներին։

Բայց երբ որ դու ունենաս երկու անկախ պետականություն, երկու բանակ, ու երկու պետության տեր ժողովուրդը ենթարկվի ցեղասպանության ու բռնի տեղահանության, ու դրա կազմակերպիչը լինի էդ ժողովրդի ներկայացուցիչը, էդ ժողովրդի կողմից իրեն ընտրված համարած մարդը։

Սա ոչ թե մեր պատմության մեջ չի եղել, սա աշխարհի պատմության մեջ չի եղել։

Պատկերացնու՞մ ես՝ ասենք ժողովուրդը գնացել – ընտրել է մարդու, էդ մարդը ոչնչացնում է էդ ժողովրդին ու բռնի տեղահանում է իր բնակության վայրերից։

Էսօր Արցախում, Ստեփանակերտում զանգվածային հուղարկավորություններ են, էլ վիճակագրություն էլ չկա դրա։ Ոչ թե անունները չկա՝ ովքեր են մահացել, ով ում բարեկամբ է, ում թաղմանն ով է... այլ՝ քանի հոգի են, նույնիսկ այդ վիճակագրությունը չի վարվում։ Մարդկանց հանձնում են հողին, հողը հանձնում են թշնամուն ու գալիս են։

Հասկանու՞մ ես դա ինչ է։

Նույն օրը հուղարկավորություն ես անում, հարազատիդ հանձնում ես հողին, դու նստում ես ավտոբուսը, սովահար հասնում ես Գորիս, որ էրեխուդ մի հատ հաց տան ուտելու։

Ու սա 21-րդ դարում, Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում։ 

Ասում էին Եվրոպա կա, սենց երկիր կա, բան կա...  Դրանք ընկած մի մարդու սեռակողմնորոշման իրավունքների պաշտպանության հարցերով են զբաղվում։ Զանգվածային կոտորած է, Եվրոպայի խորհրդի երկու անդամ  երկրներում... Հիմա կապ չունի՝ Արցախի տարածքը վիճելի՞ է, ադրբեջանի՞ տարածքն է՝ ադրբեջանն էլ է Եվրոպայի Խորհրդի անդամ։

Այսինքն՝ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում կարելի է ամիսներով սովահարության մեջ պահել մարդկանց, հետո էլ լցնել բեռնատարները, կեսը սոված, կեսը դիակ, կեսը բան... կեսին ստեղ, կեսին այնտեղ։ Տենց բա՞ն է կարելի անել եվրոպական երկրու՞մ։

Այսպիսի բան ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեջ, Համաշխարհային պատմության մեջ չի եղել։

Հիմա, գիտե՞ք, դա մեզ համար դառել է սովորական բան. ասում է՝ «ըստ Արցախի ՄԻՊ տեղեկությունների, զոհվել է 200, վիրավորվել է 400 մարդ»։

Հըլը չգիտեն՝ որ գյուղում... Ոչ հեռախոս կա, որ իմանան էդ գյուղում մարդ մնացել է, չի մնացել, դրանց հետևից գնացող եղե՞լ է։ Եթե նույնիսկ ահազանգ տան, թե՝ խնդրում ենք մեր հետևից մարդ ուղարկեք, սալյառկա չկա, որ մարդ ուղարկեն։

Զենքը դրել են, թշնամին, թուրքը մտել է էդ գյուղ ու...

Հըլը պատկերացրեք՝ 20 ադրբեջանցի զինվոր մտնել է հայկական գյուղ, 20-ից 2-ի ախպերը, կամ հերը մահացել է նախորդ պատերազմներից մեկում։  Ասում է՝ ես հիմա իմ ախպոր վրեժն եմ լուծում ու դնում, ամբողջ գյուղը գնդակահարում է՝ մեր ու մանուկ։ Ո՞վ է դրան պատասխանատվության ենթարկելու, ո՞վ է դրան պատժելու։

Սա է հիմա կատարվում Արցախում։

Իսկ ինքը (Ն. Փաշինյան-խմբ.) ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից մի ժամ առաջ ասում է «Արցախի բնակչությանը ոչինչ չի սպառնում», թեև 2023 թվականի մարտ ամսից սկսած Նիկոլ Փաշինյանը Հայասանի կառավարության բոլոր նիստերի մեկնարկի ժամանակ ընթերցել է մի հատ տեքստ, խոսում է, որ՝ Արցախում իրականացվումէ էթնիկ զտում, ցեղասպանություն. ադրբեջանը մտադիր է իրականացնել էթնիկ զտում, ցեղասպանություն. նախապատրաստվում են դրան...  Տեքստեի րսղագրությունները դրված են gov.am  կայքում՝ մտեք, նայեք։

Մարտ ամսից ասում է։

Գալիս է ՄԱԿ ԱԽ նիստից մի ժամ առաջ՝ ասում է՝ նման բան չկա, Արցախի բնակչությանը ոչ մի բան չի սպառնում, նույնիսկ քննարկվում է, որ մարդիկ հե վերադառնան իրենց բնակության վայրերը; Էդ նյութը տալիս է Ջեյրուն Բայրամովին, Բայրամովը ելույթն ունենում է, Արարատ Միրզոյանին էլ նսեմացնում է ամբողջ աշխարհի առաջ, որովհետև Արարատ Միրզոյանը մինչ այդ ուրիշ ելույթ էր ունենում, ուրիշ բովանդակությամբ։

Ջեյրուն Բայրամովն ասում է. «Դու, ընկեր, քո վարչապետին լսու՞մ ես, թե չէ։ Ես լսում եմ քո վարչապետին, քո վարչապետն ասում է, որ Արցախում էթնիկ զտում գոյություն չունի։ Ի՞նչ ես խոսում, ինչ ես էս մարդկանց գործից կտրել, բերել, նստացրել ստեղ»։

Էդ եղել էր ուրբաթ օրը։

Ու դրանից հետո, կիրակի օրը, ուղերձ է նորից հղում՝ «ցեղասպանություն է, էթնիկ զտում է, բայց դե մենք ինչ անենք, ռուսներ կան այնտեղ, թող ռուսները դրանով զբաղվեն»։

(շարունակելի)



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:03
Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Գերագույն գլխավոր կեղծարարը հայտարարել ա, որ Հայոց Համազգային Շարժումը նույնպես եղել է...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց․ Վարդանյան
«Պարզվում է՝  բոլորս սխախ ենք հասկացել Ալեն Սիմոնյանին։ Նրան վրդովվեցրել է այն, որ արցախցիները չեն մնացել ցեղասպանության ուղիղ վտանգի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Իշխանությունը որոշել է գլխատել փոքր ու միջին բիզնեսը․ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, անդրադառնալով  փոքր ու միջին բիզնեսի հարկի ավելացմանը, նշում է․...
Աղբյուր` Panorama.am
18:23
Նորից այդ համեմատությունը Մխիթարյանի հե՞տ. Սպերցյան
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Sport24-ին: Armsport-ի փոխանմամբ՝ նա խոսել է...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Կnլաբnրաgիnնիստների հանgախմբի պարագլnւխ» արտահայտությունից հետո Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Կրպեյանին
«Անցած շաբաթները նշանավորվեցին Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պարագլխի կողմից հրաժարման...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը
Սիրիայի պետական լրատվական «Sana» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը, որը սահմանվել էր...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ստեփանավանում դեռ չգործող հյուրատնից հեռուստացույցներ են գողացել
Ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում հունվարի 17-ին ստացվել է ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան...
Աղբյուր` Panorama.am
17:42
Արհեստական բարդություններ եք ստեղծում ջավախահայերի կապը ՀՀ հետ խզելու համար. Դանիելյան
«Երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը  Հայաստանի տարածքում պարեկների...
Աղբյուր` Panorama.am
17:39
Գեղամ Մանուկյան. Սեպա-մեպա, գլուխս գնաց, ձեզ պարզ ասեմ
«Հայաստանում ԵՄ դեսպանը հակաժողովրդավարական քանի՞ քայլի դեմ հայտարարությունէ  ընդունել»,-դիմելով Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու...
Աղբյուր` Panorama.am
17:27
«Ամեն ինչում բանակն է մեղավոր» օպերացիան նոր շոուներ է արձանագրում. Գեղամ Մանուկյան
«Շարունակվում է Հայաստանի ԶՈՒ հեղինակազրկման արշավն, որն իրականացնում է այսօր Հայաստանի ղեկավարությունը»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու նախագիծը Երևանի ավագանին մերժեք
Երևանի ավագանին 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
16:58
Պարտադի՞ր է, որ բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղու առաջ կանգնի. Հայկ Մամիջանյան
«Պարտադիր է, որ բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղու առաջ կանգնի»,- ԱԺ-ի հայտարարությունների ժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ժաննա Ալեքսանյան. Ալեն Սիմոնյանի դեպքում նսեմանալու բոլոր ահմանները հատված են
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով այսօր ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ արցախցի լրագրողի հարցին պատասխանին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
16:52
Կարելի է բերել շատ փաստեր, բայց գործ ունենք տիեզերական մակարդակի ցինիզմի հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի
«Երբ Ֆրիդոմ Հաուսը ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները,...
Աղբյուր` Panorama.am
16:51
Տիգրան Աբրահամյան. Եկեք հասկանանք, թե ինչ պրոցես են եփում Ադրբեջանում
«Ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը Բաքվի բանտերում գտնվող մեր 23 հայրենակիցների, այսպես կոչված, դատավարությունը վերածել է ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
16:37
«Քաջություն» կունենա՞ Դիանա Գասպարյանը նորից հանելու Արցախի դրոշը Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից
Օրեր առաջ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից հանվել էր Արցախի Հանրապետության  դրոշը, որն այնտեղ էր տեղադրված բավականին ժամանակ։ Դրոշը...
Աղբյուր` Panorama.am
16:33
Իսկ մեր հարևան Օնիկն էլ համոզված է, թե վաղվանից Շենգեն վիզա է ստանալու. Լիլիթ Գալստյան
«Այն ավելի շատ կորակեի որպես հանրությանը հաճոյանալու պոպուլիստական նախաձեռնություն»-ԱԺ-ում ելույթ ունենալով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։...
Աղբյուր` Panorama.am
16:16
Սա օրինագիծ է Արևմուտքի նեոլիբերալ շահախմբերի առջև հակառուսական ստրիպտիզ պարելու մասին. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով ԱԺ-ում ընթացող քննարկման  ժամանակ հնչած հայտարարություններին, գրում է. «ԵՄ-ին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, նախաձեռնություն սկսե՞նք, ստորագրահավա՞ք անենք, մտցնե՞նք ԱԺ. Գառնիկ Դանիելյան
«Խնդիրն այն է, որ մենք այստեղ տնային աշխատանք ունենք անելու, այն չենք արել և խոսքը ոչ միայն արտահանման, նաև ներմուծման մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
15:44
Սիրուց ատելություն 3 տարի է. Սերգեյ Մելքոնյանը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին
«Սիրուց ատելություն երեք տարի է։ Իրավիճակային գործընկերը չի դառնա ռազմավարական դաշնակից»,-այսպես է արձագանքել վերլուծաբան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Ցանկանում են իրենց մանկլավիկներին պատասխանատվությունից ազատեն՝ կեղտոտ գործերը շարունակելու համար. Արթուր Չախոյան
«Ամբողջ գործի ընթացքը քաղաքական ծածկադմփոց չէ, բա ինչ է, եթե դեպքը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի ընտրությունների հաջորդ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ալավերդիում ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել. Ահազանգ
Ալավերդիում ոստիկանները բռնություն են գործադրել երեք քաղաքացու նկատմամբ, կիրառել արցունքաբեր գազ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:55
Էսօր Բաքվում էլ է նիստ, սինխրոնիզացված է. Ռոբերտ Քոչարյան
«Եթե օրվա առաջին կես դնենք նիստը, ասեմ, Լևոն Քոչարյանն էլ է քրեական հետապնդման ենթարկվում, այդ օրն էլ Ֆարխոյանն է նիստ դրել, ժամը...
Աղբյուր` Panorama.am
14:38
Օվկիանոսի տաքացումը շատ արագացել է
Օվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են...
Աղբյուր` Panorama.am
14:24
ԱԺ պատգամավորը List.am-ով գտել է ու առել իր մեքենայի հայելին. Անդրանիկ Քոչարյան
«Մենք ունենք գործընկեր, որը իր հայելին գողանալուց հետո վաճառողների հասցեն գտնում է և առնում է իրենից գողացված հայելին։ ԱԺ պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
14:16
Վահե Հովհաննիսյանը՝ Ալեն Սիմոնյանին. Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում էին ապրում
Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, արձագանքելով այսօր Ալենի Սիմոնյանի՝  արցախցի լրագրողի հարցի պատասխանին, գրել է. «Եթե Ալեն...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ավշարի գինու գործարանում հրդեհ չի եղել
Մամուլում այսօր հրապարակումներ եղան, թե Ավշարի գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետևանքով նաև որոշակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Չախոյան. Իմ դեմ մահափորձի քրեական գործն ամբողջությամբ քաղաքական ծածկադմփոց է արվել ՈՒՂԻՂ
«Հերթական անգամ համոզվեցի, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, և ոստիկանությունը պատշաճ չի աշխատում»,-դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Մենք չենք կարող իրենց ուզածն ամբողջությամբ անել. Արմեն Փամբուխչյանը՝ Հաղթանակ թաղամասի բնակիչների պահանջների մասին
«Վաղը ես կընդունեմ Հաղթանակ թաղամասի բնակիչներին, ես պատրաստվում եմ իրենց ուղիղ եթերի տակ ընդունել»,-  Երևանի քաղաքապետարանում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարելի էր մնալ և մինչև վերջ պայքարել, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել. Սիմոնյանը՝ լրագրողին
17:21 11/02/2025

Կարելի էր մնալ և մինչև վերջ պայքարել, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել. Սիմոնյանը՝ լրագրողին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}