Քաղաքական 11:40 25/09/2023 Հայաստան

Արցախում կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է. Տիգրան Աբրահամյան

«Իրականության մեջ  այս պահին Արցախում տեղի է ունենում բռնի  տեղահանություն։ Հենց այնպես չէ, որ մարդիկ իրենց ցանկությամբ թողնում են  իրենց հայրենի օջախները, բնօրրանը»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որը շատ ակնհայտորեն երևում էր վերջին ժամանակահատվածում, վերջին 9 ամիսը հյուծող ժամանակահատածն էր, նպատակ ունեին արցախցիների դիմադրողականությունը կոտրել, իսկ վեջին փուլում բուն մարտական  գործողություններ ծավալեին։

«Ցավալիորեն, դա տեղի ունեցավ Հայաստանի իշխանությունների լռության, որոշ դեպքերում էլ արտոնման պայմաններում»,- ասաց պատգամավորը։

Տ. Աբրահամյանն ընդգծեց՝ արցախցիներն իրենց մարտը բոլոր առումներով տվեցին. «Արցախցիները, որքան հնարավոր էր, առաջնագծի` իրենց վստահված հատվածը, պահեցին։ Չկա մի մարտական դիրք, որը լքած զինծառայող լինի, բոլոր ուղղություններով մարտեր են մղվել։ Կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այսինքն նույնիսկ այդ գնով իրենց վստահած սահմանագիծը պահպանել են»։

Չնայած դրան, նրա խոսքով,  ուժերի անհավասարությունն ակնհայտ էր` մի կողմից Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցում էր Թուրքիան, մյուս կողմից էլ Արցախն արդեն 9 ամիս շրջափակման մեջ էր, առաջին  անհրաժեշտության ապրանքների հետ կապված սուր դեֆիցիտ կար, և այս պայմաններում Արցախը երկար դիմադրել չէր կարող։

«Նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները պասիվ կեցվածք ընդունեցին, նույնիսկ հայտարարեցին, որ որևէ պարագայում չեն միջամտելու, դա ևս Ադրբեջանի համար արտոնում էր մարտական գործողություններն ամենածանր կերպով շարունակելու համար»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Ըստ նրա, պատահական չէր, որ լայնամաշտաբ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցի ողջ ռեսուրսները՝  հեռահար ճշգրիտ հրթիռային համակարգերից մինչև ռազմական ավիացիա, ԱԹՍ-ներ և այլն։

«Այս պայմաններում արցախցիները պարզապես փակուղու առաջ էին կանգնել։ Նրանց` իրենց հայրենիքից դուրս գալը ոչ թե իրենց ցանկությամբ է, այլ ադրբեջանական ագրեսիայի, միջազգային իրավունքի վախճանի ու Հայաստանի իշխանությունների հանցավոր անտարբերության հետևանքն է»,- ասաց Տ.Աբրահամյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:33
Իտալիայի հավաքականի լեգենդն ընտրություն է կատարել Մեսսիի և Ռոնալդուի միջև
«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Պաոլո Մալդինին ասել է, որ Լիոնել Մեսսին գերազանցում է Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:43
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շենսի նահանգում ավտոմայրուղու կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 30 մարդ անհետ կորել է։...
Աղբյուր` Panorama.am
10:24
Գյումրիի «Սև Ամրոց»-ում կայացել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց Շախմատի աշխարհի անհատական առաջնության բացումը
Գյումրի քաղաքի «Սև Ամրոց» հուշահամալիրում տեղի է ունեցել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ Շախմատի Աշխարհի Անհատական...
Աղբյուր` Panorama.am
10:15
«Մենք գնալով ավելի խոցելի ենք դառնում». փորձագետ
«Որքան շատ է փոխկապակցվածություն, այնքան մեծ է խոցելիությունը», - եզրակացրել է  կիբերանվտանգության փորձագետ, Լյուվենի կաթոլիկ...
Աղբյուր` Panorama.am
09:50
Կիպրոսն ու պատմության չսերտված դասերը. Վարուժան Գեղամյան
«Կիպրոսի շուրջ է ստեղծված «Մեկ ազգ, Երեք պետություն» նոր կարգախոսը, որը թուրք-ադրբեջանական «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի վերափոխված տարբերակն է»։
Աղբյուր` Panorama.am
09:39
Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է
«Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»
Աղբյուր` Panorama.am
09:30
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին արգելվել է անգամ երեխայի հետ այցելել խանութ. Փաստաբան
«Ի՞նչ ասեմ։ Դատավորի համար անգամ վերաքննիչ դատարանի որոշումը որևէ դեր չունեցավ»։
Աղբյուր` Panorama.am
09:15
Մահացել է 21-ամյա մարզուհի Ալիսա Ասոյանը
Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը: Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչու է տապալվել Լոնդոնում Ալիև–Փաշինյան հանդիպումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում խոսում են, որ Լոնդոնում Ալիև–Փաշինյան հանդիպումը տապալվել է, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Քպականները հարձակում են գործել մի դատավորի վրա, որին ժամանակին ծափահարում էին, գրառումներ նվիրում
«Փաստ» թերթը գրում է. ««Շատ մի սիրիր, ատել կա» հայկական ասացվածքը լիովին համապատասխանում է ՔՊ-Աննա Դանիբեկյան...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Մեր ուշադրությունը գրավեց «Ռոսսելխոզնադզորի» որոշմանը ՍԱՏՄ-ի պատասխանի նախաբան
«Հրապարակ». ՍԱՏՄ-ի պատասխանը «Ռոսսելխոզնադզորի» որոշմանը «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Տիգրան Ավինյանը էլեկտրական մեքենաների «սիրահար» է
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը էլեկտրական մեքենաների «սիրահար» է:...
Աղբյուր` Panorama.am
08:43
Արգենտինայի հավաքականի մարզիչը բացատրել է, թե ինչու է Մեսսին արտասվել
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում վնասվածք ստացած թիմի հարձակվող Լիոնել...
Աղբյուր` Panorama.am
08:26
Իլոն Մասկն առաջարկել է տարիքային սահմանափակում սահմանել ԱՄՆ նախագահի թեկնածուների համար
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է սահմանափակել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար հավակնորդների տարիքը։...
Աղբյուր` Panorama.am
08:12
Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության...
Աղբյուր` Panorama.am
22:18
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել
Դատարանն ամբողջությամբ բավարարել է ՔԿ-ի միջնորդությունը
Աղբյուր` Panorama.am
20:49
Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը կհրապարակվի մոտավորապես ժամը՝ 21:00-ին․ փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամաբ հայտնում է, որ Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը կհրապարակվի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկաները կանչեն․ Կիրանցի բնակիչ
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը գրում է․ «Պատկերացրեք դուք գտնվում եք կադաստրի վկայականով ձեզ պատկանող հողում․ -Ձեր հողով առանց...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բագրատ Սրբազանը հանդիպել է Շարժման խոսնակների՝ հանրային կարծիքի առաջատար գործիչների հետ
«Սրբազան պայքար» շարժումը տեղեկացնում է․ «Այս պահին ընթանում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:59
Ադրբեջանում մոռացե՞լ են,որ Ազգերի Լիգան մերժել է ճանաչել իրենց դե յուրե․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը  չի ճանաչվել անգամ Ազգերի Լիգայի և միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Տեղի է ունենում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի դատը՝ խափանման միջոցը փոխելու ՔԿ-ի պահանջով
Երևանի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  տեղի է ունենում  Ստեփանակերտի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը․ Le Figaro
ինգշաբթի «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի» հրապարակած զեկույցում արբանյակային պատկերների հիման վրա մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՄՕԿ-ն իր կայքում կցուցադրի 2024 թվականի Օլիմպիական խաղերը Ռուսաստանի համար
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) իր կայքում ռուս հեռուստադիտողների համար կցուցադրի 2024 թվականին Փարիզում (Ֆրանսիա) կայանալիք Օլիմպիական...
Աղբյուր` Panorama.am
18:27
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Windows համակարգի խափանման պատճառով խնդիրներ են առաջացել օդանավակայաններում
Աշխարհի առաջատար ավիաընկերությունները՝ American Airlines-ը, Delta Airlines-ը, United Airlines-ը, Lufthansa-ն և այլք աշխատում են ընդհատումներով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ
15:34 19/07/2024

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}