Քաղաքական 14:58 25/09/2023 Հայաստան

Արցախը երբեք չի հայաթափվել

ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական Էդգար Ղազարյանի՝ «Հայելի» ակումբում խոսքը այսօրերի փաստական վերլուծական է, վավերագրական շարադրանք ու իրավական գնահատական։ Այն գրավոր ներկայացնում ենք մաս-մաս.

Արցախը երբեք չի հայաթափվել։

Ամբողջությամբ որ Արցախը հայաթափվի՞, որ մեր զենքը հայկական փառահեղ բանակի դնեն թշնամու ոտքի տակ,... տենց բան ե՞րբ է եղել։ Հայոց ցեղասպանությա՞նը. Էս դրանից վատ է, որովհետև Ցեղասպանության ժամանակ մենք պետություն չենք եղել, հայերը եղել են փոքրամասնություն օսմանյան կայսրության կազմում, և  օսման ղեկավարությունը որոշել է բնաջնջել իր երկրում անպաշտպան քաղաքացիներին։

Բայց երբ որ դու ունենաս երկու անկախ պետականություն, երկու բանակ, ու երկու պետության տեր ժողովուրդը ենթարկվի ցեղասպանության ու բռնի տեղահանության, ու դրա կազմակերպիչը լինի էդ ժողովրդի ներկայացուցիչը, էդ ժողովրդի կողմից իրեն ընտրված համարած մարդը։

Սա ոչ թե մեր պատմության մեջ չի եղել, սա աշխարհի պատմության մեջ չի եղել։

Պատկերացնու՞մ ես՝ ասենք ժողովուրդը գնացել – ընտրել է մարդու, էդ մարդը ոչնչացնում է էդ ժողովրդին ու բռնի տեղահանում է իր բնակության վայրերից։

Էսօր Արցախում, Ստեփանակերտում զանգվածային հուղարկավորություններ են, էլ վիճակագրություն էլ չկա դրա։ Ոչ թե անունները չկա՝ ովքեր են մահացել, ով ում բարեկամբ է, ում թաղմանն ով է... այլ՝ քանի հոգի են, նույնիսկ այդ վիճակագրությունը չի վարվում։ Մարդկանց հանձնում են հողին, հողը հանձնում են թշնամուն ու գալիս են։

Հասկանու՞մ ես դա ինչ է։

Նույն օրը հուղարկավորություն ես անում, հարազատիդ հանձնում ես հողին, դու նստում ես ավտոբուսը, սովահար հասնում ես Գորիս, որ էրեխուդ մի հատ հաց տան ուտելու։

Ու սա 21-րդ դարում, Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում։ 

Ասում էին Եվրոպա կա, սենց երկիր կա, բան կա...  Դրանք ընկած մի մարդու սեռակողմնորոշման իրավունքների պաշտպանության հարցերով են զբաղվում։ Զանգվածային կոտորած է, Եվրոպայի խորհրդի երկու անդամ  երկրներում... Հիմա կապ չունի՝ Արցախի տարածքը վիճելի՞ է, ադրբեջանի՞ տարածքն է՝ ադրբեջանն էլ է Եվրոպայի Խորհրդի անդամ։

Այսինքն՝ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում կարելի է ամիսներով սովահարության մեջ պահել մարդկանց, հետո էլ լցնել բեռնատարները, կեսը սոված, կեսը դիակ, կեսը բան... կեսին ստեղ, կեսին այնտեղ։ Տենց բա՞ն է կարելի անել եվրոպական երկրու՞մ։

Այսպիսի բան ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեջ, Համաշխարհային պատմության մեջ չի եղել։

Հիմա, գիտե՞ք, դա մեզ համար դառել է սովորական բան. ասում է՝ «ըստ Արցախի ՄԻՊ տեղեկությունների, զոհվել է 200, վիրավորվել է 400 մարդ»։

Հըլը չգիտեն՝ որ գյուղում... Ոչ հեռախոս կա, որ իմանան էդ գյուղում մարդ մնացել է, չի մնացել, դրանց հետևից գնացող եղե՞լ է։ Եթե նույնիսկ ահազանգ տան, թե՝ խնդրում ենք մեր հետևից մարդ ուղարկեք, սալյառկա չկա, որ մարդ ուղարկեն։

Զենքը դրել են, թշնամին, թուրքը մտել է էդ գյուղ ու...

Հըլը պատկերացրեք՝ 20 ադրբեջանցի զինվոր մտնել է հայկական գյուղ, 20-ից 2-ի ախպերը, կամ հերը մահացել է նախորդ պատերազմներից մեկում։  Ասում է՝ ես հիմա իմ ախպոր վրեժն եմ լուծում ու դնում, ամբողջ գյուղը գնդակահարում է՝ մեր ու մանուկ։ Ո՞վ է դրան պատասխանատվության ենթարկելու, ո՞վ է դրան պատժելու։

Սա է հիմա կատարվում Արցախում։

Իսկ ինքը (Ն. Փաշինյան-խմբ.) ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից մի ժամ առաջ ասում է «Արցախի բնակչությանը ոչինչ չի սպառնում», թեև 2023 թվականի մարտ ամսից սկսած Նիկոլ Փաշինյանը Հայասանի կառավարության բոլոր նիստերի մեկնարկի ժամանակ ընթերցել է մի հատ տեքստ, խոսում է, որ՝ Արցախում իրականացվումէ էթնիկ զտում, ցեղասպանություն. ադրբեջանը մտադիր է իրականացնել էթնիկ զտում, ցեղասպանություն. նախապատրաստվում են դրան...  Տեքստեի րսղագրությունները դրված են gov.am  կայքում՝ մտեք, նայեք։

Մարտ ամսից ասում է։

Գալիս է ՄԱԿ ԱԽ նիստից մի ժամ առաջ՝ ասում է՝ նման բան չկա, Արցախի բնակչությանը ոչ մի բան չի սպառնում, նույնիսկ քննարկվում է, որ մարդիկ հե վերադառնան իրենց բնակության վայրերը; Էդ նյութը տալիս է Ջեյրուն Բայրամովին, Բայրամովը ելույթն ունենում է, Արարատ Միրզոյանին էլ նսեմացնում է ամբողջ աշխարհի առաջ, որովհետև Արարատ Միրզոյանը մինչ այդ ուրիշ ելույթ էր ունենում, ուրիշ բովանդակությամբ։

Ջեյրուն Բայրամովն ասում է. «Դու, ընկեր, քո վարչապետին լսու՞մ ես, թե չէ։ Ես լսում եմ քո վարչապետին, քո վարչապետն ասում է, որ Արցախում էթնիկ զտում գոյություն չունի։ Ի՞նչ ես խոսում, ինչ ես էս մարդկանց գործից կտրել, բերել, նստացրել ստեղ»։

Էդ եղել էր ուրբաթ օրը։

Ու դրանից հետո, կիրակի օրը, ուղերձ է նորից հղում՝ «ցեղասպանություն է, էթնիկ զտում է, բայց դե մենք ինչ անենք, ռուսներ կան այնտեղ, թող ռուսները դրանով զբաղվեն»։

(շարունակելի)



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ալիևի «խաղաղության» հույսերը
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}