![](https://panorama.am/news_images/968/2902689_1/f65126fe13780f_65126fe13784f.thumb.png)
Դեսպան Անտոնովը կոչ է արել ԱՄՆ-ին չուժեղացնել հակառուսական տրամադրությունները Հայաստանում
Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը զերծ կմնա վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, որի խոսքերը մեջբերում էՌուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության Telegram ալիքը։
«Կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ուժեղացմանը։ Դրանով հաստատում են, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրը ոչ թե իրադրության կարգավորումն ու Անդրկովկասի խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը և եվրասիական տարածքի միտումնավոր ապակայունացումը՝ տվյալ տարածաշրջանից մեզ դուրս մղելու հեռանկարով», - նշել է դիվանագետը։
Նա մեկնաբանել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե ՌԴ-ն Հայաստանի հուսալի գործընկերը չէ անվտանգության ոլորտում։
«Տեղի պաշտոնյաների նման զրպարտությունները վրդովեցուցիչ են։ Ամերիկացիները, ըստ էության, ձայնակցում են հայ քաղաքական գործիչների ոչ կառուցողական հրապարակային հայտարարություններին, որոնց նպատակն է իրենց վրայից հանել ներքին և արտաքին քաղաքականության մեջ սեփական բացթողումների պատասխանատվությունը»,- ընդգծել Է Անտոնովը։
Նա նաև նշել է․ «Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը։ Միշտ ձգտել է այդ եղբայրական երկրին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ ուղարկելով մեր խաղաղապահներին։ Այն փաստը, որ ռուս զինվորները զոհվել են իրենց դիրքերում, միայն ընդգծում է Ռուսաստանի պատրաստակամությունը գնալ բարդ որոշումների՝ հանուն հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու»։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)