Հասարակություն 13:55 26/09/2023 Հայաստան

Աշխատանք և անվճար կացարան. ինչ են առաջարկում տեղահանված արցախցիներին․ Մաս 2

Բոլորի ջանքերն այսօր ուղղված են այս դժվարին օրերին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելուն, նրանց հոգսերը մեղմելուն։ Սրտացավ մարդիկ իրենց տներն են առանց վարձավճարի տրամադրում, որոշ ընկերություններ լրացուցիչ աշխատատեղեր են բացում, ուսումնական կենտրոններն էլ արցախցիներին հրավիրում են իրենց մոտ՝  անվճար նոր մասնագիտություն սովորելու կամ վերապատրաստվելու, մյուսներն էլ սնունդ, մանկական կեր, տաք հագուստ են հավաքում Արցախում ամեն ինչ թողած ընտանիքների համար։

Բժիշկներն էլ, որոնք արցախյան բոլոր պատերազմների ժամանակ առաջին իսկ րոպեից կանգնած են մեր հայրենակիցների կողքին, անվճար բուժօգնություն են տրամադրում։ Ամեն օր այդ բժիշկների թիվն ավելանում է։

Panorama.am-ը մեկտեղել է արցախցիներին աջակցելու ցանկություն հայտնած ձեռնարկությունների, անհատների, բժիշկների հայտարարություններն ու առաջարկները։

Կացարան

Ֆեյսբուք սոցիալական ցանուցում Աննա Մկրտչյանը գրել է․

- «Արմավիրի Բամբակաշատ գյուղում տրամադրում են ռեստորան, որը կարող է լինել կացարան  Արցախից տեղափոխված 30֊40 մեր հայրենակիցների համար։

Խնդրում եմ տարածե՛ք, օգնեք մահճակալների հարցը լուծենք, մնացած բոլոր հարմարությունները կա։ Դիմել Կարապետյան Գագիկին, հեռ․՝ 098876444»։

- Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում Արցախից եկած 5-6 ընտանիքի ևս կարող են անվճար բնակարաններ տրամադրել։  Հեռ․՝ 098 137331։

Ներկայացնում ենք այլ հայտարարություններ ևս․

- «Կապանի Առաջաձոր գյուղում անվճար երկարաժամկետ կտրամադրեմ առանձնատուն հինգ հոգանոց  ընտանիքի համար։ Մանրամասների համար զանգահարեք՝ 077542467»։

- Զոհված ունեցող, տեղահանված ընտանիքների համար. Հանքավանում հյուրանոցային համալիրում անվճար հիմունքով կացարաններ։ Հեռ․՝ 098137331։

- Դիլիջանում մինչև 40 հոգու համար ազատ տեղ կա հյուրանոցային համալիրում (անվճար )։ Կապ հաստատել Միհրանի հետ։ Հեռ․՝ 098 137331։

- Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում Արցախից եկած 15֊20 ընտանիքի կարող են անվճար բնակարաններ տրամադրել։ Հեռ․՝ 098֊758֊728։

- Շիրակի մարզ գյուղ Սարալանջ, սեփական տուն գյուղում ( անվճար) , հեռ․՝ 077070996։

- «Ավանում փոքր սեփական տուն կա 2 հոգու համար, գտնվում է միջին վիճակում, 60․000 դրամ, հեռ․ 077537707»։ 

- «Սյունիքի Սիսիան համայնքի Բնունիս գյուղը պատրաստ է աջակցել ժամանակավոր կացարան տրամադրելով։ Թվով 10 ընտանիք կարող են դիմել զանգահարելով՝ 077839501»։

- Քաղաք Ստեփանավան, երկու ընտանիքի համար կացարան նաև համատեղությամբ (անվճար)։ Բացի այդ, կապահովեն աշխատանքով։ Զանգահարել Յուրային հետևյալ հեռախոսահամարներով՝  033016836, 094016836։

- «Տավուշի մարզ, գյուղ Մովսես։ Նվիրում ենք սեփական տուն տնամերձ հողակտորով ( 6-10 հոգանոց Արցախից տեղահանված ընտանիքի) ։ Հեռ․՝ 098137331։

- Քաջարան - Կապան ճանապարհին տուն բազմանդամ ընտանիքի համար ( մինչեւ 11 հոգի)։ Հեռ․՝ 098137331։

- «Արմավիր քաղաքում կա տուն 4-5 անձի համար (անվճար)։ Հեռ․՝ 093231113»։

- Սեփական տուն Վարդենիկ գյուղում (անվճար)։ Հեռ․՝ 094654435 (Վահան)։

- «Ջերմուկի Օլիմպիա առողջարանն ընդունում է Արցախցի մեր հայրենակիցներին, հեռ․ 094444904»։
- «Սիրով կընդունենք Արցախից եկած մեր հայրենակիցներին ,կապահովենք կացարանով Սիսիան համայնքի Ծղուկ գյուղի շրջակայքում( Երևան Մեղրի մայրուղու 180կմ) գտնվող իջևանատանը` անվճար հիմունքով։ Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել 093488505 հեռախոսահամարով»։

- Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում անվճար տրամադրում են 4 սենյականոց տուն (հեռ․՝ 077743165, Գոհար)։

Աշխատանք

Աշոտ Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի ուշադրություն բոլոր նրանց, ովքեր աշխատանք են փնտրում Երևանում։ Հատուկ չեմ նշում ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐ, որ ինձ հերոս ու բարերար չներկայացնեմ, բնականաբար կարող են դիմել ԲՈԼՈՐԸ։
ՄԻ շարք աշխատանքների համար փորձը պարտադիր չէ, ամեն ինչ սիրով ու համբերատար կսովորեցնենք, դուք մենակ աշխատել ցանկացեք։

-Ռեստորանում
-սրահի մենեջեր
-մատուցող/ուհի [ՇԱՏ ՇՏԱՊ]
-բարմեն
- Սպա սրահում
- ընդունարանի ադմինիստրատոր [ՇԱՏ ՇՏԱՊ]
-- մաքրուհի
-այգեպան

Ուսումնական կենտրոնում՝
- իսպաներեն լեզվի մասնագետ
-ընդունարանի աշխատակցուհի [ՇԱՏ ՇՏԱՊ]»։

- մաքրուհի։ 

Շինարարությունում

- մալյառ [ՇԱՏ ՇՏԱՊ]
- կաֆելչիկ [ՇԱՏ ՇՏԱՊ]
- կահույքագործ [ՇԱՏ ՇՏԱՊ]
- Մարքեթինգային թիմում
- սոց մեդիա մասնագետ [ոչ աութսորս]
- լուսանկարիչ, վիդեոնկարիչ  [ոչ աութսորս]
- գրաֆիկ / վեբ դիզայներ  [ոչ աութսորս]։

Բոլոր հաստիքների գործատուն ես եմ։
Գրեք, զանգեք, կիսվեք
091512343»։

Վահե Սարգսյանը գրել է․ «Ինձ խնդրեցին տեղեկացնել, որ շինարարական ընկերությունը կարող է աշխատանքի վերցնել պատշարների (այս պահին` 10 և ավելի հոգու)։

Աշխատանքը երկարաժամկետ է, եթե ՀՀ տեղափոխվող արցախցիներից  մարդիկ կուզենան դիմել` թող այս համարով զանգեն. 094֊20֊40֊93։

Հ.Գ. Վարձատրությունը կարող են հենց սկզբից կազմակերպել, քանի որ մարդիկ կարիք ունեն սկզբնական աջակցության»։ 

«ՄԻԿԱ» սպորտային ակումբն էլ Արցախի պատանի ֆուտբոլիստներին հրավիրում է փորձաշրջանի։ «Սիրելի Արցախցի երիտասարդ ֆուտբոլիստներ, միգուցե հիմա մի փոքր վաղ է այս մասին խոսելը, բայց ՄԻԿԱ սպորտային ակումբը նման հնարավորություն է ընձեռում Ձեզ։

Բոլոր հարցերով կարող եք դիմել․ (033) 02-45-60 հեռախոսահամարով»,- հայտնել են ՖԱ-ից։ 

Բուժօգնություն

Բժիշկ- սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանը հայտնել է իր պատրաստակամությունը` բուժօգնություն տրամադրելու մեր  տեղահանված ազգակիցներին:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կանցկացնեմ սոնոգրաֆիկ անվճար հետազոտություններ.
-որովայնի խոռոչ( երեխա և մեծահասակ)
- փոքր կոնք( կանանց և տղամարդկանց)
-կրծքագեղձ
-վահանաձև գեղձ
-պարանոց և լիմֆոհանգույցներ
- հղիության բոլոր  ժամկետները
- փափուկ հյուսվածքներ ( մաշկ, ենթամաշկ, մկան):

Գրանցման համար թողնում  եմ անձնական հեռախոսահամար, լրացուցիչ կավելացնեմ նաև աշխատանքային հիմնարկներինը, որտեղ ներկայումս աշխատում եմ»։ Բժշկուհու հեռախոսահամարն է՝ 093 979709:

- «Շենգավիթ» ԲԿ-ի սրտաբան Սարգսյան Սերյոժան ևս դիմել է արցախցիներին։ Նրան կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝  098328578։

- Մանկական և դեռահասների գինեկոլոգ Ֆլորա Ղազարյանն էլ պատրաստ է բժշկական խորհդատվություն և բուժօգնություն տրամադրել։ Հասցե՝ Ք. Երևան, Հ. Էմին 109/1, Խուդյակով 153, հեռ․՝ 093623227։

- Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Իրինա Հովեսյան նույնպես արձագանքել է։ Արցախցիները բժշկուհուն կարող են զանգահարել  091 923030 հեռախոսահամարով։

- Հոգեբան Թամարա Մարուքյանը սիրով ,օնլայն հարթակում կցուցաբերի մասնագիտական աջակցություն Արցախի մեր հայրենակիցներին։  Նրան կարող են զանգահարել 077180972 հեռախոսահամարով, ինչպես նաև գրել  «Viber»-ին և «WhatsApp»-ին։

- «Բեսթ Լայֆ» ԲԿ-ն Արցախից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ է իրականացնել  անվճար բուժօգնություն և սպասարկում (Սրտաբանի կոնսուլտացիա,ԷԽո-ՍԳ,ԷՍԳ, նյարդաբանի կոնսուլտացիա,էնդոկրինոլոգի կոնսուլտացիա և մի շարք հետազոտություններ)։ Հեռախոսահամարներ՝  015808008,012808008։

- Հրազդան տեղափոխված արցախցիներն էլ կարող են դիմել «Հրազդան» ԲԿ-ի  էնդոկրինոլոգ- դիետոլոգ Արմինե Բեգլարյանին կամ զանգահարել  098770003 հեռախոսահամարով։

- Արցախից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցներին անհատույց բուժօգնություն կտրամադրի մանկական և մեծահասակների քիթ կոկորդ ականջաբան  Սերգեյ Մանասյանը։ Աշխատավայր՝  «Աստղիկ» և «Շենգավիթ» ԲԿ-ներ։ Հեռախոս 096113331։

- «Շենգավիթ» ԲԿ-ի և Թիվ 16 պոլիկլինիկայի մանկական վիրաբույժ Սամվել Մարտիկյանն էլ պատրաստ է անհատույց մասնագիտական օգնություն ցույց տալ 0-18 տարեկան երեխաներին։ Հեռ․՝ 096-25-88-28, 055-25-88-28:

- ««Smart Med» բժշկական կենտրոնը Արցախից բռնի ուժով տեղահանված մեր հայրենակիցներին պատրաստ է անհատույց տրամադրել՝

-Դիմածնոտային,
-Լօր,
-պլաստիկ-վերակառուցողական,
-ընդհանուր և լապորոսկոպիկ վիրաբուժական,
-ստոմատոլոգիական բոլոր խորհրդատվությունները, զննությունները , հետազոտությունները , թերապևտիկ ու կոնսերվատիվ բուժումները։
Անհրաժեշտության դեպքում գրեք մեզ, զանգահարեք +374 41015502  կամ այցելեք Բեկնազարյան 38/14»։

- Մաշկաբան-վեներոլոգ Արման Հովհաննիսյանը ևս իր պատրաստամակությունն է հայտնել օգնել արցախահայերին։ Հասցե՝ Ֆուչիկի 32 Մաշկաբանության ազգային կենտրոն, հեռախոս 095512312։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Հավատում ենք՝ էլիտաների միջև նման քննարկումները կարող են լինել շատ արդյունավետ․ Մոհամմադ Ասադի Մոհավեդ
 Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր «Հարավային Կովկաս․ կայունության...
Աղբյուր` Panorama.am
18:56
Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին, ժամը 13։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել
Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինուժի կրակոցներից երկու պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հերթական անգամ «նագլիավարի» խաբել են ընտրողներին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ քվե...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է գրանցվել
Ուկրաինայի ազգային «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով: 60կգ քաշային կարգում Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:04
Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը
Այն աճուրդի թոփ-լոտն է
Աղբյուր` Panorama.am
17:57
Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
Նոյեմբերի 28-ին ՌԴ Ռոսսելխոզնադզորը  հայտարարություն տարածեց, որ 2023 թվականին իր տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանն ընդունել է եգիպտացի խոշոր գործարարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին: Փաշինյանը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ
Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն
«Սեպտեմբերին Ղարաբաղից դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժից հետո Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՀԾԿՀ-ն սահմանել է 2024-ի համար ջրի սակագները
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թուրքիայում հայտնաբերվել են 42-ամյա ռուս կնոջ և 15-ամյա դստեր դիերը
Թուրքիայի Բոդրում հանգստավայրում հայտնաբերվել են 42-ամյա Իրինա Դվիզովայի և նրա 15-ամյա դստեր մարմինները։ Երկուսին էլ սպանել են ատրճանակով և...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՍԱՏՄ այստեղ 28 է տեսել
Երեկ համացանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթը վաղվա՝  նոյեմբերի 29-ի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն ահազանգում է իր դեմ իրականացվող ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ վերջին հրաժեշտը տալու Ռոզալին Քարթերին
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերին։ Նա կյանքից հեռացել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, ԱԺ-ն չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այս փուլում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում ապաստարաններում թաքնվողների թիվը հասել Է 1,3 միլիոնի: Այս մասին X սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
16:15
ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խիստ մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների խախտումների այպիսի շեշտակի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով 44-օրյա  պատերազմի ժամանակ եղել է Արցախի Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
15:47
Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել
Վարույթի նյութերն արդեն դատարանում են
Աղբյուր` Panorama.am
15:40
Համաշխարհային տնտեսությանը երկարաժամկետ անկում են կանխատեսել
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը չեն վերականգնվի մինչև 2025 թվականը, միջնաժամկետ հեռանկարում զարգացած տնտեսություն ունեցող երկրներին...
Աղբյուր` Panorama.am
15:30
Նիկոլ Փաշինյանը մերժել է. Սամվել Բաբայան
«Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն, առաջինը ես եմ հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե»,-...
Աղբյուր` Panorama.am
15:10
Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
2023 թվականի մարտից ի վեր Covid-ի վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լեհաստանում: Այդ մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Մալենկոն պաշտոնյա ընկերոջ հետ Եվրոպայից լուսանկարներ է հրապարակում
Հաղորդավարուհի, դերասանուհի Դիաննա Մալենկոն սոցիալական իր էջում լուսնակարներն է հրապարակել ընտրյալ պաշտոնյայի՝  ԱԺ ՔՊ-ական պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
14:55
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
«Ես անկեղծ, ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող...
Աղբյուր` Panorama.am
14:55
Միխայիլ Բոյարսկին սրտի կաթվածից հետո դեռ հիվանդանոցում է
Թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Միխայիլ Բոյարսկու վիճակը, որը սրտի կաթված է տարել, գնահատվում է...
Աղբյուր` Panorama.am
14:25
Կյանքի տևողությունը զգալի կրճատվել է 44-օրյա պատերազմի հետևանքով․ զեկույց
2022 թ.-ին Հայաստանում որոշակիորեն բարելավվել է տղամարդկանց և կանանց կյանքի միջին տևողությունը նախորդ երկու տարիների համեմատությամբ, շարունակել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}