Առողջություն 18:10 29/09/2023 Հայաստան

Ի՞նչ պետք է անել սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար

1999 թվականից սկսած ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը: Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչությանը ևս մեկ անգամ իրազեկումն է:

ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համայակ Սիսակյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այս օրը ևս մեկ անգամ սրտաբաններին, առողջապահական կազմակերպություններին հնարավորություն է տալիս հիշեցնելու բնակչությանը, որ առողջ ապրելակերպը առողջ սիրտ ունենալու գրավականներից մեկն է:

«Սիրտանոթային հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են ամբողջ աշխարհում, բայց այդ հիվանդությունները կարող են կանխվել կամ զարգանալ ավելի մեծ տարիքում, եթե մարդիկ իրենց ապրելակերպը փոխեն»,- ասաց պրոֆեսորը։

Իրականում, ըստ նրա, վիճակագրությունն ահազանգող է։ Օրինակ, ըստ նրա, ԱՄՆ-ում 18-ից բարձր տարիքի բնակչության 47 տոկոսն ունի զարկերակային հիպերտենզիա, իսկ շուրջ 30 մլն մարդ էլ տառապում է շաքարային դիաբետով։ Բացի այդ, մեծահասակ ազգաբնակչության 30 տոկոսն ունի դիաբետ, բայց չգիտի, որ իր մոտ կա այդ հիվանդությունը։ «Սրանք ահազանգող թվեր են, քանի որ հիպերտենզիան, շաքարային դիաբետը, ծխախոտի օգտագործումը, սակավաշարժությունը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոններն են։ Մինչդեռ դրանց վրա կարելի է ազդել ապրելակարպի փոփոխությամբ»․- ընգդծեց Համայակ Սիսակյանը։

Նրա խոսքով՝ մանկապարտեզից, դպրոցից սկսած երեխաները պետք է իմանան առողջ ապրելակերպի մասին․ «Միայն այդ դեպքում կունենանք առողջ սերունդ»։

ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչը նշեց, որ ամենատարածվածն ամբողջ աշխարհում այսօր սրտի իշեմիկ հիվանդությունն է, որին նպաստում է ճարպերով հարուստ սնունդը, խոլեստերինի բարձր քանակը, հիպերտոնիան, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, սակավարժությունը։ Նրա խոսքով՝ մեր երկրում 65-ից բարձր տարիքի մարդկանց 25 տոկոսն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, 80 տոկոսը՝ զարկերակային հիպերտոնիա։

«Ստի իշեմիկ հիվանդության ժամանակ անոթը նեղանում է և ավելի դժվար է արյուն մատակարարվում անընդհատ աշխատող սրտամկանին, այսինքն՝ կորոնարային զարկերակների ախտահարման պատճառով խախտվում է սրտամկանի արյան մատակարարումը։ Իսկ եթե այդ նեղացած անոթում առաջանում է թրոմբ, ապա դա բերում է սրտամկանի սուր ինֆարկտի»,- ասաց Համայակ Սիսակյանը։

ՍԻՀ հիմնական ախտանշանները ներառում են ցավ կրծքավանդակում, հեղձուկ, ծանրության զգացողություն, կարող է նաև կոկորդի ցավ լինի։ Եթե այս նախանշաննրը կան, ապա, ըստ մասնագետի, պետք է անմիջապես դիմել բժշկի՝ հաստատելու կամ բացառելու սրտի իշեմիկ հիվանդությունը։

Իսկ եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, մարդիկ պետք է հետևողական լինեն և շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրնց առողջությանը։

Համայակ Սիսակյանը նշեց նաև, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սրտի իշեմիկ հիվանդությունն ու սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել են:

Նա մեկ անգամ հիշեցրեց, որ սիրտ-անոթային հիվանդությունը բազմապատճառային հիվանդություն է, որի զարգացման մեջ մեծ դեր ունեն ճարպակալումը, ծխախոտամոլությունը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես պասիվ կենսակերպը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ժառանգական նախատրամադրվածությունը: 

Սրտանոթային հիվանդություններից զերծ մնալու համար, բժիշկը խորհուրդ է տալիս շատ քայլել, սննդակարգից պակասեցնել յուղոտ, տապակած ուտելիքը, գազավորված ըմպելիքը։

«Շատ կարևոր է նաև խուսափել սթրեսային իրավիճակներից, լինել ավելի բարեհամբույր, հանդուրժող շրջապատի  նկատմամբ։ Ամենակարևորը՝ առողջ սիրտ ունենալու համար տարին մեկ անգամ դիմել բժշկի համապատասխան հետազոտություններ անցնելու համար»,- ասաց Համայակ  Սիսակյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:05
Ադրբեջանցիները գալով Հայաստան անկայունություն են ստեղծելու և մեր երկիրը կանգնելու է վերացման վտանգի առջև․ Տաթևիկ Հայրապետյան
 Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» նախաձեռնության անդամները  այսօր ևս  իրականցնում են բողոքի ակցիա։...
Աղբյուր` Panorama.am
19:39
Սա շեղում է, թերություն է․ Կարեն Չիլինգարյանը՝ «Մարիաննա»-ի կաթի վաղվա ամսաթվի մասին
Երեկ հրապարակել էինք, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթի պիանելության ժամկետը նշված էր «ապագայի» ամսաթվով։...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հավատում ենք՝ էլիտաների միջև նման քննարկումները կարող են լինել շատ արդյունավետ․ Մոհամմադ Ասադի Մոհավեդ
 Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպել էր «Հարավային Կովկաս․ կայունության...
Աղբյուր` Panorama.am
18:56
Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին, ժամը 13։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել
Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինուժի կրակոցներից երկու պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հերթական անգամ «նագլիավարի» խաբել են ընտրողներին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երևանի ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում էր նշված, որ քվե...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է գրանցվել
Ուկրաինայի ազգային «Ուկրեներգո» էներգետիկ ընկերությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով: 60կգ քաշային կարգում Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:04
Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը
Այն աճուրդի թոփ-լոտն է
Աղբյուր` Panorama.am
17:57
Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
Նոյեմբերի 28-ին ՌԴ Ռոսսելխոզնադզորը  հայտարարություն տարածեց, որ 2023 թվականին իր տարածքային բաժինները Հայաստանի Հանրապետությունից ստացված...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանն ընդունել է եգիպտացի խոշոր գործարարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսից ժամանած խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին: Փաշինյանը ողջունել է գործարարի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջ
Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն
«Սեպտեմբերին Ղարաբաղից դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժից հետո Կարմիր Խաչը սկսեց փնտրել մարդկանց, ովքեր չեն կարողացել հեռանալ...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՀԾԿՀ-ն սահմանել է 2024-ի համար ջրի սակագները
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թուրքիայում հայտնաբերվել են 42-ամյա ռուս կնոջ և 15-ամյա դստեր դիերը
Թուրքիայի Բոդրում հանգստավայրում հայտնաբերվել են 42-ամյա Իրինա Դվիզովայի և նրա 15-ամյա դստեր մարմինները։ Երկուսին էլ սպանել են ատրճանակով և...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՍԱՏՄ այստեղ 28 է տեսել
Երեկ համացանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում է, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթը վաղվա՝  նոյեմբերի 29-ի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն ահազանգում է իր դեմ իրականացվող ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ վերջին հրաժեշտը տալու Ռոզալին Քարթերին
ԱՄՆ բոլոր առաջին տիկնայք հավաքվել են մի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերին։ Նա կյանքից հեռացել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, ԱԺ-ն չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այս փուլում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում ապաստարաններում թաքնվողների թիվը հասել Է 1,3 միլիոնի: Այս մասին X սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
16:15
ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խիստ մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների խախտումների այպիսի շեշտակի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով 44-օրյա  պատերազմի ժամանակ եղել է Արցախի Անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
15:47
Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել
Վարույթի նյութերն արդեն դատարանում են
Աղբյուր` Panorama.am
15:40
Համաշխարհային տնտեսությանը երկարաժամկետ անկում են կանխատեսել
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը չեն վերականգնվի մինչև 2025 թվականը, միջնաժամկետ հեռանկարում զարգացած տնտեսություն ունեցող երկրներին...
Աղբյուր` Panorama.am
15:30
Նիկոլ Փաշինյանը մերժել է. Սամվել Բաբայան
«Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն, առաջինը ես եմ հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե»,-...
Աղբյուր` Panorama.am
15:10
Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
2023 թվականի մարտից ի վեր Covid-ի վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լեհաստանում: Այդ մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Մալենկոն պաշտոնյա ընկերոջ հետ Եվրոպայից լուսանկարներ է հրապարակում
Հաղորդավարուհի, դերասանուհի Դիաննա Մալենկոն սոցիալական իր էջում լուսնակարներն է հրապարակել ընտրյալ պաշտոնյայի՝  ԱԺ ՔՊ-ական պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
14:55
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
«Ես անկեղծ, ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}