Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում
Ադրբեջանցիների կողմից Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում։
24news-ը գրում է.
«Տեղեկությունն այն մասին, որ Արցախի ԱԱԾ պետ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը ձերբակալված է, չի համապատասխանում իրականությանը։
«Մի բան կարող եմ ասել, նա ձերբակալված չէ, մնացած մանրամասները հիմա պետք չէ հրապարակել», - ասաց զրուցակիցը մեր լրատվամիջոցին»։
Ադրբեջանական ԶԼՄ-ներում ևս որևէ տեղեկություն չկա Մելքումյանի ձերբակալման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան