Տնտեսություն 12:55 10/10/2023 Հայաստան

Բենզինի գնի հարցի լուծումն ավելի շատ քաղաքական է. Աղասի Թավադյան

Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինն աննախադեպ բարձրացել է՝ մեկ լիտրի դիմաց հասնելով 580-90 դրամի: Գնաճի այդ ցուցանիշի պատճառները, հետևանքները և խնդրի կարգավորման հարցում պետական մարմինների անելիքները պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագիտության թեկնածու Աղասի Թավադյանին:

Ա. Թավադյան-Նախորդ տարի բենզինն արժեր 380 դրամ էր, վերջին մեկ տարվա ընթացքում այն բարձրացավ մինչև 540 դրամ, իսկ այս մեկ շաբաթվա ընթացքում՝ 580-90 դրամ: Վերոնշյալ միտումը կարելի է բացատրել երկու փուլով: Վերջին մի շաբաթվա ընթացքում բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է դրամի սպեկուլյատիվ արժեզրկմամբ և հետագա կտրուկ արժևորմամբ: Արձանագրենք, որ սահմանին մենք բենզինը և դիզելային վառելիքը գնում ենք դոլարով, քանի որ դրամը կտրուկ արժեզրկվեց՝ մեկ դոալարի դիմաց 380 դրամից միանգամից մի քանի օրվա ընթացքում դառնալով 420-480 դրամի, 20%-ով իջավ, այն հանգեցրեց նաև բենզինի գնի թանկացմանը, որովհետև այդ պահին սահմանին բենզինը գնում էին դոլարով ու այն վաճառողներն ակնկալում էին, որ դրամով ավելի թանկ պետք է վաճառեն: Այդ պատճառով էլ գինը թանկացավ:

Բենզինի գները դեպի ներքև էլաստիկ չեն, այսինքը՝ ավելի հեշտ թանկանում են, քան էժանանում, սակայն դրամի փոխարժեքն արդեն կարգավորվել է՝ մեկ դոլարի դիմաց իջնելով մոտավորապես 395 դրամի, հետևաբար՝ կարելի է ակնկալել, որ մոտակա օրերին բենզինի գինը նույնպես կիջնի:

Ասեմ, որ դրամի արժեզրկումն ուներ որոշակի սպեկուլյատիվ բնույթ, բայց նաև որոշակիորեն սպասված էր, որովհետև արժույթը, տնտեսությունն իրենցից ներկայացնում են հավատ և ինչքան հավատը դեպի արժույթը մեծ է, այնքան արժեքն ավելի ամուր է: Քանի որ մեր Արցախի կորստից հետո տնտեսության հանդեպ հավատն իջավ, դրա համար դրամի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 380 դրամից հասավ  400 դրամի, որից հետո գնաց շուկայական սպեկուլյացիան: Շուկայի սպեկուլյատիվ փոխարժեքը բարձրացվեց մինչև 480 դրամի և դրա հետ մեկտեղ բենզինի գինն էլ բարձրացրեց: Դրանից հետո ԿԲ-ն հայտարարեց, որ ինտերվենցիաներ է անելու շուկաներում, վաճառելու է դոլար, որպեսզի փոխարժեքը կարգավորվի, որը թույլ չի տա շուկայում գնաճ և գների հետագա բարձրացում: Հիմա մեր մոտ փոխարժեքն իջել է, բայց բենզինի գներն ավելի դժվար են իջնում: Քանի որ դրամի փոխարժեքն իջել է, ապա կարելի է ակնկալել, որ առաջիկա շաբաթների ընթացքում բենզինի գները հետ կգա 540 դրամի սահմանին:

Panorama.am-Վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ գործոնների ազդեցության տակ բենզինի գինը բարձրացավ:

Ա. Թավադյան-Նշենք, որ ՀՀ-ում բենզինի գները համահունչ են համաշխարհային շուկայի բենզինի գների հետ և այս վերջին տարվա ընթացքում բոլոր պետություններն ունեն բենզինի և դիզվառելիքի գների և ընդհանրապես նավթի գների բարձրացում: Խնդիրն այն է, որ «ՕՊԵԿ+»-ը, որի մեջ հիմնական խաղացողներն են Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը, որոշում են կայացրել սահմանափակել նավթի արտահանումը դեպի համաշխարհային շուկա, որը բարձրացրել է նավթամթերքի գինը: Նշեմ, որ եթե համեմատենք այս պահի բենզինի համաշխարհային պահանջարկը երկու տարի առաջ եղածի հետ, ապա այն ավելի քիչ է, ինչը տրամաբանորեն պետք է նշանակի, որ գինը պետք է իջնի, բայց քանի որ առաջարկն արհեստականորեն սահմանափակվել է՝ մենք տեսնում ենք բենզինի գնի բարձրացում: Օրինակ, վերջերս՝ սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանը բենզինի և դիզվառելիքի արտահանման  անժամկետ էմբարգո դրեց՝ բացի ԵԱՏՄ երկրներից, որը նույնպես բարձրացրեց բենզինի գները: Սրանով պայամանավորված, վերջին մի տարվա ընթացքում մենք տեսել ենք բենզինի գնի աճ 380 դրամից մինչև  520-540 դրամի, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրա բարձրացում մինչև 580-90 դրամի, ինչը, կրկնում եմ, պայմանավորված է եղել դրամի փոխարժեքի արժեզրկմամբ, որի պատճառը եղել է հավատի որոշակի կուրուստը դեպի մեր տնտեսությունը և փոխարժեքը:

Panorama.am-ՀՀ բենզին հիմնականում ներմուծվում է ՌԴ-ից: Օրերս Ռուսաստանի պետական կառույցները գործողություններ իրականացրին իրենց ներքին շուկայում բենզինի գների սպեկուլյատիվ բարձրացման դեմ, այն ինչ-որ կերպ ազդե՞լ է Հայաստանի շուկայի վրա:

Ա. Թավադյան-Իհարկե, այն ինչ-որ կապ ունի: Ես նշեցի, որ ՌԴ-ն սեպտեմբերի 21-ին արգելք է դրել բենզինի և պատրաստի նավթամթերքի արտահանման վրա: Խնդիրն այն է, որ Ռուսաստանում բենզինի գներն օրենքով կցված են ռուբլուն և  ինչպես ռուբլին՝ պետք է ստաբիլ ու անփոփոխ լինեն՝ հաշվի առնելով միայն գնաճը: Քանի որ վերջին տարվա ընթացքում Ռուսաստանից նավթամթերքի և գազի արտահանումը պատժամիջոցների պատճառով կտրուկ կրճատվել են՝ մոտ 2-3 անգամ, ապա նրանք ստիպված են եղել իրենց նավթամշակող մոտ 45  գործարանների կեսը կանգնեցնել, քանի որ այդքան արտահանում չկա, իսկ մնացած գործարաններին ավելի ձեռնտու էր արտադրվող բենզինի ծավալն արտահանել, քան տալ ներքին շուկային, քանի որ ռուբլին վերջին տարվա ընթացքում արժեզրկվել է  մեկ դոլարի դիմաց 60 ռուբլուց հասնելով 100 ռուբլու: Բնականաբար արտասահման բենզին արտահանելով ավելի շատ գումար են ստանում դոլարով, քան ներքին շուկայում վաճառելով, որտեղ գները կայուն են: Ռուսաստանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ այս պահին, ինչքան էլ այն տարօրինակ չհնչի, այդ երկրի շուկայում բենզինի պակաս կա, այն դեպքում, երբ բերքահավաքի, հացահատիկի քաղի սեզոնն է: Չնայած նրան, որ Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում գազի և նավթի վաճառքից եկամուտները կտրուկ պակասել են՝ ընդհուպ 2 անգամ, նա ստիպված է եղել անժամկետ էմբարգո դնել ռուսական բենզինի և դիզվառելիքի արտահանման վրա, որպեսզի բավարարի ներքին շուկայի պահանջները:

Panorama.am-Հասկանալի է, որ բենզինի շուկայում մրցակցային հարաբերություններ են, չնայած ներմուծման առումով հինգ գերիշխող դիրք ունեցեղ ընկերություններ կան, բայց մեր գործադիր մարմինն այստեղ կարգավորման որևէ գործառույթ չունի՞:

Ա. Թավադյան- Հայաստանում բենզինի գինը ձևավորվում է սահմանին: Եթե համեմատենք սահմանին դոլարով տված գինը և ներհանրապետական գները, ապա գրեթե հավասար է, այնտեղ պարզապես թեթև տարբերություն կա: Ուղղակի, երբ սահմանին գինն իջնում է, ներքին շուկան դրանից որոշ ժամանակ անց է միայն իջեցնում գինը, քանի որ որոշակի սպասումներ կան՝ կրկին գների բարձրցման առումով:

Այստեղ գնի խնդիրն ավելի շատ քաղաքական է, որովհետև մենք բենզինի մոտ 90%-ը ներկրում ենք ՌԴ-ից և միայն 10%-ը՝ Իրանից: Ասեմ, որ Պարսկաստանում բենզինի լիտրի գինն ամենաէժաններից է աշխարհում՝ առաջինը Վենեսուելան է, երկրորդը՝ Պարսկաստանը, որտեղ բենզինի լիտրը 14 դրամ է, սկայն հենց հասնում է սահման մեզ վաճառվում է 500 և ավել դրամով: Այս միտումն որոշակի հարցեր է առաջացնում և այն պետք է քաղաքական որոշումներով լուծվի, քանի որ հնարավոր է մեզ ավելի ձեռնտու լինել այս պահին ոչ թե Ռուսաստանից բենզինը բերել և վճարել ճանապարհածախսը, որը բենզինի գնի մեջ հիմնական մասն է կազմում, այն դեպքում, երբ Ռուսաստանի ներքին շուկայում բենզինն արժի 250-300 դրամ:  Մեզ մոտ բենզինի գնի բարձրացման վրա ազդում է ճանապարհածախսը, և այն որ մենք բենզինի դիմաց ոչ թե ռուսական ռուբլով ենք վճարում, այլ դոլարով և ինչքան բարձրնում է դոլարն, այնքան թանկանում է վառելիքի գինը:

Այստեղ երկու հարց կարող ենք կարգավորել: Առաջինը՝ քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, ապա բանակցությունների միջոցով կարգավորենք, որ մենք բենզինի դիմաց նույնպես ռուբլով վճարենք, որը կիջացնի գինը, կամ այլ ճանապարհ կա, որ հարաբերություններ հաստատենք երրորդ երկրների հետ, օրինակ Պարսկաստանի, որպեսզի այնտեղից ավելի էժան բենզին ներմուծենք:

Զրուցեց Ա. Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}