Քաղաքական 16:28 10/10/2023 Տարածաշրջան

Վարդան Ոսկանյան. Անկախ այս կոնֆլիկտի ելքից՝ Մերձավոր Արևելքում տեղի է ունենալու մի կարևոր փոփոխություն

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման զինյալների՝ Իսրայելի վրա հարձակման հետևանքով  Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ի՞նչ ազդեցություն կթողնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության այս թեժ փուլը մեր տարածաշրջանի վրա։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Իրանագետ- Մերձավոր Արևելքը միշտ աչքի է ընկել պարբերական լարվածություններով, հետևաբար եթե խոշոր հաշվով դիտարկում ենք տարածաշրջանը, որևէ նոր բան չկա, հատկապես եթե խոսքը վերաբերում է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին։ Մշտապես եղել են սրացումներ, հիմա մենք ականատեսն ենք դրա աննախադեպ փուլին, քանի որ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը կիրառում է նոր մարտավարություն, նոր տեխնոլոգիաներ, և այս համատեքստում Իսրայելի համար ստեղծվել են դժվարություններ։

Իսրայելը՝ որպես Իրանի ախոյան, տարածաշրջանում բախվել է դժվարությունների, և դա, բնականաբար, բխում է Իրանի շահերից։ Իրանական կողմը, անկախ կոնֆլիկիտի հանգուցալուծման արդյունքներից կամ հետևանքներից, այդ պատմությունից դուրս է գալիս շահողի դիրքում, հատկապես, եթե հաշվի առնենք մեկ այլ կարևոր հանգամանք, «ՀԱՄԱՍ»-ի միջոցով արդեն իսկ հաջողվել է  խարխլել Իսրայելի՝ անպարտ բանակ ունենալու մասին առասպելը, ինչը բխում է տարածաշրջանում Իսրայելի ախոյան Իրանի շահերից։ Եթե այս ամենին ավելացնենք այն հանգամանքը, որ արաբական մի շարք երկրներ փաստացի կերպով արդեն իսկ սառեցնում են հարաբերությունները կամ հարաբերությունների նորմալացումն Իսրայելի հետ, դրանց շարքում է նաև առաջնահերթ կարևորություն ունեցող այնպիսի երկիր, ինչպիսին Սաուդայան Արաբիան, ապա գործընթացները բխում են Իրանի շահերից։

Սրան զուգահեռ ստեղծվել են նաև մարտահրավերներ Իրանի համար, խոսքը վերաբերում է ԱՄՆ հնարավոր միջամտությանը։  Բայց կարծում եմ, իրանցիներն այս պահի դրությամբ առնվազն կարողանում են կառավարել ռիսկերը, նաև Միացյալ Նահանգների նախագահի այն միտքը, որ Իրանի ուղղակի նեգրավվածության մասին որևէ փաստ ըստ էության չկա, թույլ է տալիս ենթադրելու, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ կոնկրետ որևէ գործողություն առնվազն այս պահին չեն նախատեսում։
 

Panorama.am -Տարածաշրջանի երկրներից Թուրքիան նույնպես ակտիվ կերպով հետևում, արձագանքում է Իսրայելում տեղի ունեցող զարգացումներին։ Հնարավո՞ր է ինչ-որ պահի Իրանի ու Թուրքիայի շահերը համընկնեն, տարածաշրջանի երկու խոշոր խաղացողներն ինչ-որ հարցի շուրջ համաձայնության գան։

Իրանագետ-Էրդողանական վարչախմբի վերաբերմունքը իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի համատեքստում կարելի է բնորոշել երկդիմի քաղաքականություն եզրույթով։  Համենայն դեպս, այս պահին թուրքական կողմը փորձում է «անկախ» միջնորդական դերակատարում ստանձնել, որը կարծում եմ, չի կարող հաջողել հատկապես  Գազայում  հումանիտար աղետի ֆոնին։ Հիշեցնեմ, էրդողանական վարչախումբը տարիներ շարունակ իրեն ի ցույց է դրել իբր Գազայի հատվածի բնակչությանն աջակցող պետություն։ Հումանաիտար աղետի ֆոնին նման դիրքորոշումը Թուրքիայի դիրքերը պաղեստինցիների շրջանում լրջորեն խաթարում է։ Ակնհայտ է, որ սա նույնպես բխում է Իրանի շահերից, քանի որ անկախ ամեն ինչից, մենք գիտենք, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան եթե չասենք Իրանի ախոյան պետությունն  է, ապա մրցակիցն է, հետևաբար իրանցիները չեն ցանկանա, որ  Թուրքիայի դիրքերը որևէ կերպ ամրապնդվեն։

Եթե այս պատկերին ավելացնենք Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ ակնհայտ իսրայելամետ դիրքորոշումը, ապա պարզ է դառնում, որ տարածաշրջանում գոնե պաղեստինյան խնդրի համատեքստում իրանա-թուրքական համաձայնության  կայացում չի կարող լինել։ Պարզ է, որ էրդողանական վարչախումբը ցանկանում է սեփական շահերն առաջ մղել, բայց լավածությունն այնքան բարձր է, Գազայում հումանիտար աղետի ծավալներն այնքան մեծ են, որ անհրաժեշտ է  լինելու որոշակիացնել դիրքորոշումները։ Այս պահին թեև թուրքական կողմի մոտ նկատվում է հռետորաբանության որոշակի փոփոխություն, բայց այսուհանդերձ ամեն ինչ ակնհայտ է։ Եթե գործընթացներն այսպես շարունակվեն ու որևէ ռադիկալ փոփոխություն չլինի թուրքական կողմի դիրքորոշումներում, Թուրքիան կկորցնի իր դիքրքերը պաղեստինցիների շրջանում, ինչը կրկնեմ, բխում է Իրանի շահերից։

Panorama.am-Ճիշտ է, այս իրավիճակում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց Դուք այս պահի դրությամբ ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչպե՞ս կհանգուցալուծվի կոնֆլիկտը։

Իրանագետ-Ուժերի հարաբերակցությունը բնականաբար իսրայելական կողմի օգտին է՝ հաշվի առնելով թե ռազմական հնարավորությունները, թե միջազգային աջակցությունը, որն ունի Իսրայելն այս պահին։ Սակայն մի բան ակնհայտ է, պաղեստինցիները տրամադրված են վճռական, արդեն իսկ որոշակի խնդիրներ կարողացել են լուծել. մասնավորապես խոսքը իսրայելական բանակի անպարտելիության առասպելի ցրման, տակտիկական նոր հնարքների կիրառման, քարոզչական տիրույթում Իսրայել պետության համար բավականին բարդ խնդիրներ ստեղծելու մասին է։ Ակնհայտ է, որ այս կոնֆլիկտի ընթացքում պաղեստինցիները կարողացան, պատկերավոր ասած, սմարթֆոններն օգտագործել քարոզչական տիրույթում այնպես, ինչպես բանակներն օգտագործում են զենքերը մարտադաշտում։

Հետևաբար, տեղի է ունենալու մի կարևոր փոփոխություն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ անկախ այս կոնֆլիկտի ելքից։ Փաստացի պարզ է դառնում, որ չկան հնացած զենքեր, տեխնոլոգիաներ, չկա արդիական տեխնոլոգիաների օգնությամբ հաջողության հասնելու որևէ գրավական։ Արդիական տեխնոլգիաներով հագեցված իսրայելական պաշտպանական համակարգը ըստ էության լրջորեն խոցվեց, մեղմ ասած, ոչ արդիական սպառազինություն ունեցող պաղեստինյան ջոկատների կողմից, ինչը փոխելու է Մերձավոր Արևելքում պատերազմների, ինչպես նաև անվտանգության կառուցման տրամաբանությունը։ Այս համատեքստում Հայաստանի համար ևս ուսանելի բազմաթիվ կետեր կան, բայց մենք պետք է կարողանանք դասեր քաղել ոչ միայն մեր, այլև ուրիշների սխալներից, ինչը ցավոք սրտի, դեռ մեզ չի հաջողվում։

Panorama.am-Իմ հաջորդ հարցը հենց սրա մասին էր։ Հայաստանի համար կա՞ն նոր ստեղծված հնարավորություններ այս իրավիճակում, որոնք կարելի է օգտագոծել։

Իրանագետ-Միանշանակ։ Ակնհայտ է դառնում, թե ինչքան արդյունավետ կարող է  լինել Իրանի հետ համագործակցությունը։ Բազմիցս ասել եմ, եթե մեր նպատակը Բաքվի բարբարոսական վարչախմբի զսպումն է, մեր անվտանգությանը սպառնացող նրանց հնարավորությունների նվազեցումն է, ի վերջո գերակայության հաստատումը թշնամու նկատմամբ, ապա Իրանի հետ քաղաքակարթական դաշինք պետք է ձևավորվի ի վերջո, որի կարևոր վաղադրիչը պետք է լինի անվտանգային հատվածին վերաբերող մասը։ Դա մեծ հնարավորություն կտա մեր անվտանգային ճարտարապետության մեջ լրացուցիչ տարրեր ավելացնել։ Կրկնեմ, դա պետք է բխի ոչ միայն Հայաստանի՝ որպես պետություն-ամրոցի գաղափարից, այլև պետք է նպաստի թշնամու թուլացմանը, որովհետև Բաքվի բարբարոսական վարչախումբը կենսական վտանգ է  ներկայացնում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգության համար։

Panorama.am-Շնորհակալ եմ։

Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}