Հասարակություն 07:49 16/10/2023 Հայաստան

Արագացրե՞ց Հայաքվեն Փաշինյանի՝ Ադրբեջան ճանաչելը

Կարելի է մտածել, որ՝ այո։ Փաշինյանյան իշխանությունը միշտ մի քայլ ավել ունի իր գրպանում։ Մինչ այդ իշխանության քաղաքականությանը ընդդիմացողները վերջապես ինչ-որ բան են ձեռնարկում, կամ սկսում են գրոհել բերետավորները ու ինքնամոռաց հարձակվել խաղաղ ցույց անողների վրա, կամ՝ ակտիվանալ դատարանները ու անչափահաս երեխաների մորը կալանավորել ցույցի մասնակցելու համար, կամ՝ ուղղակի՝ կալանավորել շանտաժի ու պատանդ ունենալու համար։

Երբ Հայաքվեն սկսեց ստորագրություն հավաքել, հարց առաջացավ՝ իսկ չէ՞ր կարող այս, անշուշտ շատ կարևոր, հարցերը ԱԺ տանել որևէ ընդդիմադիր պատգամավոր, այլ ոչ թե ժամանակ ծախսել ստորագրահավաքի համար։ Պատասխանը այն էր, որ այսպիսով հասարակությունը ցույց կտա ստորագրահավաքի մասնակիցներով՝ օրենսդրական պահանջը քանակական հենք ունի։

Քանակի հարցը եղել և մնում է հասարակության թույլ տեղը։

Ոչ միայն հասարակության։

Քանի տարի ընդդիմությունը բողոքողներ հավաքեց ու վերջում հայտարարեց՝ մարդկանց քանակը այն չէր, դրա համար ոչինչ չսացվեց։

Հիմա հարց են տալիս մարդիկ իրար՝ ինչ էր ստացվելու քանակով, եթե չկար այդ քանակը օգտագործելու ռազմավարությունը։

Ինչու էր կարևոր փողոցում հավաքված մարդկանց քանակը, եթե այդպես էլ խորհրդարանային ընդդիմությունը չընդունեց իր քանակի անզորությունը ԱԺ-ում։

ՀՀ ընտրական  օրենքների լիակատար ձախողումը ժողովրդավարական տեսանկյունից հենց այդ է, որ ընդհանուր բնակչության մի քանի տոկոսի ընտրությունն անգամ մտնում է ԱԺ, ավագանի որպես «մեծամասնություն»։  Այսպիսով՝ Հայաստանում փոքրամասնության դիկտատուրա է, որն աշխարհի դեմոկրատամոլ գելերը չտեսնելու են տալիս, քանի տիրող իշխանությունը հլու կատարում է իրենց պահանջները։

Մի ավագանու զոռով-շառով քանակ պիտի ընդդիմությունն ապահովեր, այն էլ էլի հաշվարկ չարեց, որ հնարավոր է դոգենք մտնեն ու քվե ապահովեն քաղաքապետ ընտրելու։

Էլի քանակի մասին. Մենք անընդհատ քանակ ենք բարձրաձայնում՝ խնդիր բարձրաձայնելու փոխարեն։ Աշխատում ենք քանակը մեծ լինի, մոռանալով, որ մենք փոքր ազգ ենք ու մեր կորուստների քանակը, որ անշուշտ մեզ համար անգնահատելի է, աշխարհի համար թիվ է ու համեմատած ասենք ռուս-ուկրինական, պաղեսինա-իսրայելական թվերի հետ «պարտվում» է։

Ինչու ասել 120 000 արցախցի ու չասել՝ Արցախի Հանրապետության ամբողջ բնակչությունը։

Ինչու ասել զոհվեցին այսքան երեխա ու ոչ թե անընդհատ՝ ինչպես ու ինչու զոհվեցին երեխաները։

Ինչ կապ ունի քանակը։ Ինչու ենք խնդիրը դարձնում քանակ․ չէ՞ որ մենք քանակը չենք սիրում, կորցնում, սգում...    

Իրականում ես չեմ կարող ասել՝ Հայաքվեն արագացրե՞ց Փաշինյան Նիկոլի՝ Ադրբեջանը քառ կմ-ներով ճանաչելը, բայց՝ հնարավորությունը մինչև հունվար անցկացնել ԱԺ-ում օրենքը ( ՀՀ պաշտոնյայի   պատասխանատվությունը Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար) պիտի անպայման օգտագործել։  

Ի վերջո՝ եթե քանակն է կարևոր, միթե՞ մի մարդու ստորագրություն կարող է ի չիք դարձնել մի ամբողջ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշումը։  Լինի դա Փաշինյան, թե ԱՀ նախագահ։

 
 Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:01
Նիկոլ Փաշինյանն ուղղակի սարսափում է հանրաքվե բառից. Աղվան Վարդանյան
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երեսունհինգ տարի է անցել, բայց մարդիկ դեռ տնակներում են ապրում. Հարցում
Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է։ Ի՞նչ դասեր ենք քաղել աղետից։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց քաղաքացիներին։ «1988 թվականին էլ...
Աղբյուր` Panorama.am
17:35
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի
NEWS.am-ը տեղեկություն է տարածել, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Անմահների դիրքը»՝ Ստեփանակերտից «տեղափոխվել է» Երևան
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը երևանյան բեմում կներկայացնի «Անմահների դիրքը»՝ նվիրված հայ ազգի համար իրենց կյանքը նվիրած բոլոր հայորդիներին:
Աղբյուր` Panorama.am
17:23
Նա իրեն հերոսաբար պահեց. Բրյանսկի դպրոցում կրակոցներից իր մարմնով երեխաներին պաշտպանած ուսուցչուհին հայ է
Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին պաշտպանած կենսաբանության ուսուցչուհին 26-ամյա Օֆելյա Մկրտչյանն է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը
Աղբյուր` Panorama.am
17:01
Ժաննա Ալեքսանյան. Նսեմացնելը ՔՊ-ի գլխավոր արժանիքն է, հատկապես երբ դաբրոն առկա է
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով ԱԺ-ում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սոմալիի նախագահի որդին Ստամբուլում մարդ է սպանել
Ստամբուլում առաքիչը մահացել է գրեթե մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել Սոմալիի նախագահի որդուն տեղափոխող մեքենան։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
16:51
ՔՊ-ն չի մասնակցի Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը. Կոնջորյան
Դեկտեմբերի 6-ից Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Գագիկ Ոսկանյանին Բաքվում դատապարտեցին 18 տարվա ազատազրկման
Ադրբեջանցի զինծառայողների կողմից գերվարված Գագիկ Ոսկանյանի գործոբ Բաքվում այսօր հայտարարվեց դատական քննության ավարտը։ Մեղադրող դատախազը...
Աղբյուր` Panorama.am
16:44
Շուշիում ականի վրա պայթած ադրբեջանցու ոտքն անդամահատել են
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով այսօր Շուշիում ականի պայթյունից վիրավորված  ադրբեջանցի Ռահիմ Հաբիբովի աջ ոտքի մի մասը՝ ծնկից...
Աղբյուր` Panorama.am
16:42
Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը  դատական հայց կներկայացնի...
Աղբյուր` Panorama.am
16:33
Հատուկ օպերացիա Քիշնևում. ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգավված ադրբեջանցիներ
Մոլդովայի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և տեղի քրեական հետախուզության աշխատակիցները Քիշնևում...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երևանը՝ ռուս միայնակ ճամփորդողների սիրված ուղղությունների ցանկում
Ռուսաստանցիների մեծ մասը, ովքեր նախընտրում են միայնակ ճանապարհորդել՝ ընտրելով արտասահմանյան  ուղղություններ, ամանորյա տոների համար...
Աղբյուր` Panorama.am
16:20
Եթե Սպիտակի հզորությամբ երկրաշարժ եղավ Երևանում՝ կլինի մեծագույն ողբերգություն. Նիկոլայ Գրիգորյան
Լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցը։ Ինչ դասեր քաղեցինք բնական այդ աղետից, արդյոք պետությունը և հասարակությունը պատրաստ են...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հանվի՛, հլը էս գժին նայի…հրելո՞ւն ես սովոր, հրեմ, ընկնես, որ ֆայմե՞ս. դրվագներ թիվ 94 մանկապարտեզից
«Հանվի մի հատ, էս գժին նայի։ Ինչո՞ւ ինքնուրույն չես հանվում։ Շորերդ հանի»,-բղավում է մի կին, իսկ այդ ընթացքում լսվում է ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ֆիդանյան. Ու սենց քանի-քանի ճակատագրեր են խեղման վտանգի մեջ
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի լուսանկարն ու գրել. «Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորները, որոնց նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել
2020-23 թվականներին Ազգային ժողովի պատգամավորների կամ փոխկապակցված անձանց նկատմամբ 18 վարույթ է հարուցվել: Ազգային ժողում Կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան
«Ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ և անկախ քաղաքական շահերից պահանջում եմ ինձ այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՖՖ նախկին նախագահ․ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
15:17
Հրապարակվել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արտակ Զաքարյան. Եվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ Արցախ աշխարհը թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին...
Աղբյուր` Panorama.am
15:04
Փաշինյանը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց. Օհանյան
«ՔՊ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր»։
Աղբյուր` Panorama.am
14:59
7.5 տոննա ժամկետանց սնունդ՝ երևանյան խանութներից
Նոյեմբերի 26-ին ժամկետը լրացած աղացած միսը շարունակում են ծախել երևանյան խանութում։ Երշիկը կտրելուց յոթ օր հետո էլ այն շարունակում են առաջարկել...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այս տարվա 432 մեդալներից 25-ը կանայք են նվաճել.Ժաննա Անդրեասյանը
«Այսօր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային...
Աղբյուր` Panorama.am
14:42
Հակոբ Սերոբյանը կլինի Փարիզի 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերի մրցավար
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը նշանակվել է Փարիզ 2024...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Դոհայում մասնակցում է Գրան Պրիին, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Կառլեն Սիմոնյանն Ալենից ավելի լավ անձնավորություն է. Գուրգեն Արսենյան
«Կոռուպցիան առկա է երկիր մոլորակի բոլոր պետություններում իր չափով, ձևով, հասարակությունների ողջամտությունից է կախված, թե ինչ պայքար են...
Աղբյուր` Panorama.am
13:56
Այո համերգը տեղի ունենալու է.Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Այո համերգը տեղի ունենալու է հաջորդ տարի, այժմ բանակցվում է ժամկետները և այն կազմակերպությունը, որը պատասխանատու էր միջոցառման համար,...
Աղբյուր` Panorama.am
13:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում
Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ուղղությամբ աջ եզրային գոտուց կթույլատրվի միայն աջ ուղղությամբ՝ դեպի Եղվարդի խճուղի և ևս երկու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին
12:45 07/12/2023

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}