Կրթություն, գիտություն 16:27 16/10/2023 Հայաստան

Հենց հերթը հասնում է ուսուցչին՝ բյուջեն սո՞ւղ է. Շողեր Բաբայան

Սեպտեմբեր ամսին Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչները մի քանի բողոքի ակցիաներ իրականացրեցին։ Ինչպես իրենք էին ասում՝ համբերության բաժակը լցվել է կրթության ոլորտում անընդհատ տեղի ունեցող «բարեփոխումներից»։ Ուսուցիչները հանդիպում էին պահանջում  Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպում այդպես էլ չկայացավ, սակայն ուսուցիչներն էլ լռեցին։

Panorama.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից ուսուցչուհի Շողեր Բաբայանն ասաց, որ իրենց պասիվությունը պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով։

«Երկրում ստեղծված վիճակին գիտակցաբար ենք մոտենում, չենք ուզում տպավորություն լինի, թե ուսուցիչներն այս երկրում թողել են ամեն ինչ ու մտածում են իրենց աշխատավարձի մասին, բայց դա էլ է կարևոր հարց»,- նշեց նա։

Շ. Բաբայանը տեղեկացրեց, որ իրենք այս ընթացքում ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների  հետ որևէ հանդիպում չեն ունեցել, ակնկալիք էլ չունեն նախարարությունից, քանի որ նրանց հրապարակային հայտարարություններն ու հետո կատարած քայլերը,  կրկին հրապարակային հայտարարությունները հակասում են իրար։

Նման հակասությունների մի քանի օրինակ բերեց ուսուցչուհին. «e-draft-ում տեղադրված է նախագիծ, որպես առաջարկ ներկայացրեցի  փոխել ուսուցչի գործակիցը 1.152-ից դարձել 2.0։ Բացի ինձանից, շատ այլ ուսուցիչներն ևս նման առաջարկ էին արել։ Բոլորս նույն պատասխանն ենք ստացել՝ բյուջեն սուղ է։ Այսինքն, հենց հերթը հասնում է  ուսուցչին՝ բյուջեն սո՞ւղ է։

Անցած տարի նոյեմբերին մենք հանդիպում ունեցանք Ժաննա Անդրեասյան փոխնախարարի հետ։ Առերես հանդիպման տեսագրությունը կա։ Հարցնում եմ՝ եթե 35 հազար ուսուցիչ կամավոր ատեստավորման հայտ ներկայացնի ու 35 հազարն էլ  հաղթահարեն անցողիկ շեմը, բոլորին տրվեն բարձր աշխատավարձ ու հավելավճար՝ արդյո՞ք պետությունը պատրաստ է դրան, ասաց՝ այո, պատրաստ է, այդ բյուջեն ունենք։

Կամավոր ատեստավորման աշխատավարձն ավելի բարձր է սահմանվելու, քան այն 2.0 գործակիցը, որը մենք էինք առաջարկում ու պարզվեց՝ բյուջե չունեն։

Շատ մեծ ու անտրամաբանական հակասություն է. փոխնախարարը 50-60 ուսուցչի առաջ նման հայտարարություն իրեն թույլ է տալիս՝ շատ լավ իմանալով, որ ձայնագրվում է  ողջ ընթացքը։ Այսինքն, ստացվում է՝ հանրության առաջ ասաց ունենք այդ բյուջեն ու այսօր նորից հանրային կայքէջում իրենք գրում են՝ չկա այդ բյուջեն, սուղ է։

Մենք էլ ենք շոկի մեջ այդ պատասխանից, փորձում ենք հասկանալ այս երկու ինֆորմացիաները ոնց ենք մարսելու, ոնց ենք համադրելու, ո՞վ մեզ պատասխան կտա, թե ինչու են այս երկու ինֆորմացիաներն այսքան տարբերվող։

Մեկ այլ օրինակ. այդ նույն հանդիպմանն  առաջարկեցինք անպայման լինեն շտեմարաններ, դրանց պարունակությունը պետք է տեղում համակարգչով գեներացվի որպես թեստ, այսինքն թեստերը մարդիկ չպետք է ստեղծեն, տվյալ պահին գեներացվեն, որպեսզի  թեստերի արտահոսք չլինի, կոռուպցիա չլինի։ Իրենք հենց այդ պահին, կարծես թե, համաձայնվեցին, մեր՝ այդ պահին ներկայացրած դիմումին էլ պատասխանել էին, որ կառացողական են մեր առաջարկները։

Այս տարվա մարտի վերջին, ապրիլի սկզբին նորից դիմում ենք արդեն նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հասկանալու՝ ինչ եղան շտեմարանները։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա  Սվաջյանը մեզ պատասխանում է, չգիտեմ՝ իրենք իրար հետ քննարկել էին, թե ոչ,  նման գործառույթ չի էլ պլանավորվում, այսինքն՝ այս ի՞նչ եք ասում։

Հունիսին ուսուցիչներից մեկը ԳԹԿ է գրում, թե շտեմարաններն ի՞նչ եղան, ինչո՞ւ չկան,  պատասխանեցին, որ նման բան բացարձակ չի պլանավորվում։ Հուլիսին դիմում ենք Ժաննա Անդրեասյանին, ասում է՝ շտեմարաններն ընթացքի մեջ է։ Հակասող բան է ստացվում՝ մեկն ասում է ընթացքի մեջ է, մեկն ասում է բացարձակ  չկա նման բան, իսկ սեպտեմբերին, երբ կառավարության մուտքի մոտ փոխանցեցինք նամակը, դրա պատասխանում նշվում է, որ  շտեմարաններն այս տարվա սկզբից արդեն իսկ ստեղծվում են։ Մարդկանց անընդհատ թյուրիմացությանի մեջ են գցում, լարվածության մեջ են պահում։

Այսինքն՝ հրապարակային արտահայտվում են, բայց իրենց խոսքերը  բացարձակապես իրար չի բռնում։ Նման բաներ շատ կան, որոնք հավաքագրվում ենք, հասկանալու՝ ով պետք է պատասխան տա այս ամեն ինչի համար, ո՞նց պետք է տան,  ինչո՞ւ են  մեր նյարդերի հետ այսքան խաղում»։

Շ. Բաբայանն ասաց, որ իրենց միակը կետը մնացել է կառավարությունը, բայց մինչև կառավարություն դիմելը,  որոշակի գործողություններ  են պլանավորում անել, որոնց մասին դեռ չի բարձրաձայնի։

«Մենք պատրաստում ենք փաթեթ, որպեսզի ներկայացնենք  կառավարություն ու պահանջենք հրավեր։ Մենք կետ առ կետ կներկայացնենք  մեր առաջարկները, բողոքը։ Նույն բանի համար տաս անգամ ծամծմած պատասխան ենք ստացել»,- նշեց նա։

Շողեր Բաբայանը հայտնեց, որ խումբ է ձևավորվել, որոշակի հանդիպումներ են ունենում, արդեն սկսել են փաթեթի վրա աշխատանքները. «Ընթացքն ավելի լուրջ կլինի, մի երկու քայլից բոլորն էլ կհասկանան՝ ինչ ենք անում»։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}