Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք ՀՀ-ից դուրս են եկել. Փաշինյան
Քաղաքական
12:26 19/10/2023
ԼՂՀ

Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք ՀՀ-ից դուրս են եկել. Փաշինյան

«Ես հայտարարել եմ, որ 100 մլն դոլար հատկացումներ արդեն արված են, որոնց մի մասը տրված է, մյուս մասն էլ առաջիկա շրջանում կտրվի»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Արցախից բռնագաղթածներին տրվող աջակցության ծավալները:

Մինչ այդ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց  աջակցության ծրագրերը՝ հնչեցնելով առանձին թվեր:

«Դուք թվեր ասացիք՝ կտոր- կտոր և ես հիմա վերնագրեր եմ պատկերացնում, որ պիտի ասեն՝  թվերը հակասում են իրար»,-արձագանքեց Փաշինյանը՝ նկատի ունենալով կառավարության գործողությունները գնահատող հոդվածների վերնագրերը:

Նա հավելեց, որ իրականում 100 մլն դոլարից ավել է աջակցությունը, քանի որ այդտեղ չի խոսովում նաև Հակարի կամրջի մոտ այդ օրերին կատարված ծախսերը:

«Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք ՀՀ-ից դուրս են եկել»,- հայտնեց Փաշինյանը և հավելեց, որ չի ցանկանում այդ թվի վերաբերյալ հետևություններ անել, քանի որ հնարավոր է նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու:

Նա կոչով դիմեց բռնագաղթածներին՝ ասելով. «Հույս ունեմ, որ մենք այդ ուղերձը շատ հստակ ենք տալիս՝ ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կոչ եմ անում, որ որպես առաջնային պլան ունենան ՀՀ-ում մնալը: Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար: Այն դեպքում, երբ դե ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերդառնալ ԼՂ՝ մեր քաղաքականությունն է, որ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում: Ես ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կոչ եմ անում ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան:

Մեր բոլորի քաղաքական  և հստակ ուղերձը պետք է լինի այն, որ մենք  չենք ուզում և կոչ ենք անում չդիտարկել ՀՀ-ից արտագաղթելու, հեռանալու տարբերակը»:

Placeholder
Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք ՀՀ-ից դուրս են եկել. Փաշինյան