Քաղաքական 17:49 19/10/2023 Տարածաշրջան

Քաղաքագետ. Ռուսաստանում հասկանում են՝ իրենց ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է

Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստրասբուրգում արժանացավ ծափահարությունների, Մոսկվայի կողմից սադրիչ որակվեց։ Փաշինյանի հնչեցրած ուղերձների, դրանց հնարավոր հետևանքների, Ռուսաստանի արձագանքի մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ։

Panorama.am-Պարոն Բադալյան ի՞նչ ուղերձներ էր պարունակում Հայաստանի կառավարության ղեկավարի՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթը։

Արմեն Բադալյան-Վարչապետի ելույթում մի քանի շեշտադրումներ կային։ Առաջինը, փաստացի նա նշում էր, որ Արցախի հայաթափման գործում Ադրբեջանի հետ հավասարաչափ մեղավոր են ռուս խաղաղապահները։ Ասել, որ սա սխալ է, հակառուսական քարոզոչություն է, ճիշտ չէ, բայց ասել, որ սա ճիշտ է, նույնպես ճիշտ չէ։ Երկակի մոտեցում պետք է ցուցաբերենք, քանի որ այն բոլոր զիջումները, որոնք կատարել է Հայաստանի իշխանությունը, եղել են այն ժամանակ, երբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Դրանից հետո ռուսաստանցի խաղաղապահները նպաստեցին, որ Հայաստան եկած արցախցիները վերադառնան ու իրենց վրա վերցրեցին նրանց՝ այնտեղ ապրելու, անվտանգության պատասխանատվությունը։ Ասել, որ ռուս խաղաղապահները կատարել են իրենց ողջ պարտականությունները, այդպես չէ, քանի որ տեղի ունեցավ շրջափակում, որից հետո էլ՝ հարձակում, ինչի հետևանքով էլ արցախցիները դուրս եկան։ Այսինքն պետք է նշել, այո, ռուս խաղաղապահներն ունեն իրենց մեղքի բաժինն Արցախի հայաթափման գործում։ Ճիշտ չէ ինչո՞ւ համար։ Այդ վիճակն Արցախում ստեղծվել էր Հայաստանի իշխանության կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլիացիոն փաստաթղթից հետո, դրանով Արցախը դրվեց այդ վիճակում։ Բացի այդ, Հայաստանի վարչապետը չի արել որևէ քայլ Արցախի հայության դիրքերը, պաշտպանությունն ամրապնդելու համար,  այդ ամենն ամբողջությամբ թողել էր խաղաղապահների վրա։

Հիմա դրա մասին նա հայտարարում է Եվրոպառլամենտում, ինչը արժանանում է ծափահարությունների, քանի որ ցանկացած հակառուսական ելույթ այնտեղ ընդունվում է ծափահարություններով, կապ չունի,  ելույթն ինչին է վերաբերում՝ ռուսաստանցի խաղաղապահների՞ն, տնտեսությա՞նը, թե՞ սպորտին։

Այս ելույթով Հայաստանի վարչապետը տարածեց լուրեր, որ ռուսաստանցի խաղաղապահները վստահելի չեն, այսինքն, նա ցույց տվեց, որ ռուսաստանցի խաղաղապահներին պետք չէ ոչ  մի տեղ օգտագործել։ Երբ ռուս խաղաղապահները փորձեն որևէ տեղ  նման գործունեություն իրականացնել, կապ չունի դա կլինի Գազայի հատվածը, աֆրիկյան երկրում կամ մեկ այլ տեղ, միշտ վկայակոչելու են Հայաստանի վարչապետի ելույթը, որ ռուսաստանցի խաղաղապահների անգործության հետևանքով Արցախը տուժել է։ Ստացվում է, որ Փաշինյանը հարվածում է Ռուսաստանի ռազմական գործին, ինչը ցավագին է ընդունվում Ռուսաստանի կողմից հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։ Կհիշեք, ժամանակին էլ հայտարարեց, որ Իսկանդերը կրակել է 10 տոկոսով։ Այսինքն այն ժամանակ հարվածեց ռուսական զենքին, հիմա էլ՝ ռուսական բանակին։ Սա կասկածի տակ է դրել ռուսական զինված ուժերը։ Պատահական չէ, որ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի վերաբերյալ Վրաստանում տեսակետներ են առաջ քաշվում՝ միգուցե ռուս խաղաղապահները վստահելի չինեն նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցում, ինչը հնարավորություն կտա  Վրաստանին վերցնել այդ տարածքները։

Այս հայտարարությունը մեծ հարված էր նաև ռուսական պրոպագանդային, քանի որ ռուսական հեռուստաընկերությունները հատկապես Արցախի անկումից հետո նշում են, որ ռուսաստանցի խաղաղապահները միշտ լավ են եղել, դրական գործ են արել, հիմա էլ օգնում են մարդկանց։ Բայց հիմա Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ այդ խաղաղապահները վստահելի չեն։ Այս մի նախադասությամբ մի քանի հարված է հասցվում ռուսական կողմին։

Երկրորդ։ Փաշինյանը Արցախի դեպքերից հետո Հայաստանում տեղի ունեցած բողոքի գործողություններն անուղղակի կապեց Ռուսաստանի հետ, փորձեց ցույց տալ, որ Հայաստանում կան ժողովրդավարական, «արևմտամետ» իշխանություն ու ռուսամետ ընդդիմություն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նա եվրոպացիների մոտ փորձեց ստեղծել տպավորություն, որ Հայաստանում կատարվում է այն, ինչ Ուկրաինայում, այսինքն դեպի արևմուտք ձգտող Զելենսկու դեմ պայքարում է «ռուսների կողմից պաշտպանվող» ընդդիությունը։  Փաշինյանը շատ լավ տեղավորվում է արևմտյան քաղաքական էսթաբլիշմենթի, հասարակության մեջ եղած կարծրատիպի վրա։  Եվրոպայում նա անուղղակի կերպով ասաց՝ «պաշտպանեք ինձ, քանի որ ես ժողովրդավարությունն եմ», ինչպես ասում էր Զելենսկին. «պաշտպանեք ինձ, որովհետև ես պաշտպանում եմ արևմուտքը»։ 

Panorama.am-Պարոն Բադալյան, Դուք ասում եք՝ ընդդիմությունը ռուսամետ չէ, մինչդեռ ընդդիմությունը որևէ կոշտ քննադատություն, կարելի է ասել՝ ընդհանրապես քննադատություն չհնչեցրեց Ռուսաստանի, ռուս խաղաղապահ զորախմբի  գործողությունների վերաբերյալ։ Սա հիմք չի՞ տալիս ասելու, որ ընդդիմությունը ռուսամետ է։

Արմեն Բադալյան-Ոչ, հիմք չի տալիս, քանի որ ռուսամետ լինելու դեպքում   ընդդիմությունը  մի արդյունքի կհասներ, իսկ մենք տեսնում ենք, որ ժողովրդական շարժման տապալման մեջ քիչ դեր չունեցավ ընդդիմությունը։ Կարող եմ ասել, որ ընդդիմության մի զգալի հատված արևմտամետ է, Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի։ Ավելին, հանրահավաքների ժամանակ հնչեցին ելույթներ, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ նույնպես հարցեր կան, ուղղակի ընդդիմությունը հիմա չի կարող կապերը խզել բոլոր երկրների հետ, ինչպես Հայաստանի վարչապետն է անում։ Ընդդիմությունն արևմուտքից աջակցություն չի ստանում, Ռուսաստանի հետ էլ կապերը խզի, ընդհանրապես կմնա լրիվ անօգնական վիճակում։ Հայաստանի ընդդիմադիր դաշտում կան ռուսամետ գործիչներ, սակայն մեծամասամբ հայաստանյան ընդդիմությունը թաքնված արևմտամետ է։

Panorama.am-Շարունակենք ելույթի ուղերձները։

Արմեն Բադալյան-Վերադառնալով ելույթին։ Երրորդ ուղերձը ՀԱՊԿ-ին հարվածելն էր, նիկոլ Փաշինյանը մեղադրեց, որ անվտանգային դաշնակիցը ոչինչ չարեց ոչ 2020-ին, ոչ 2022-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ։ Սա իհարկե, ճիշտ է։ Ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ-ը քայլեր չձեռնարկեցին՝ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Տարբեր հիմնավորումներ բերվեցին դրա համար. իբր Հայաստանը ճիշտ հոդվածով չի դիմել։ Բայց երբ դրան նայում ես ԵԽ-ից, երբ տեսնում ես, թե ինչպես են եվրոպացիները մեծապես օգնում Ուկրաինային, որը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում, ու լսում ես մի երկրի ղեկավարի, որն ասում է՝ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն Հայաստանին ընդհանրապես չօգնեցին... Փաստորեն նա ընդգծում է ՆԱՏՕ-ի գերազանցությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Սա հիվանդագին է ընդունվում Ռուսաստանի իշխանության, փորձագիտական շրջանակների կողմից։ Ասել, որ սա լրիվ ճիշտ է, այդպես չէ, ասել, որ սուտ է՝ այդպես չէ։ Որոշակի մանիպուլացիոն տեխնոլոգիաներ կան, որոնք ճիշտ ներկայացվեցին ու կարողացան հետևանքներ ունենալ։

Այս ամենն ամփոփելով՝ պատահական չէ, որ ռուսական կողմն այդ ելութը հիվանդագին է ընդունում։ Ռուսները տապալեցին խաղաղապահ գործունեությունն Արցախում, սա գաղտնիք չէ։  Բայց օդում կախված լուրերի համաձայն, ռուս խաղաղապահները համաձայնել են, որ լուծարվեն Արցախի պետական կառույցները, զինաթափվի բանակը՝ հույս ունենալով, որ 40-50 հազար արցախցի կմնա Իվանյանի շուրջ՝ Ստեփանակերտում, Ասկերանում։ Բայց երբ բոլոր արցախցիները դուրս եկան, ռուս խաղաղապահն այնտեղ անելիք արդեն չունի, քանի որ Հայաստանի վարչապետն այն ճանաչել է Ադրբեջանի տարածք։ Չկա հայ, չկա խաղաղապահ։

Չնայած ռուսական կողմը նշում է՝ դեռ անելիքներ ունեն, այնտեղ պետք է մնան մինչև 2025 թվականի նոյեմբերը։ Կարող են մնալ, իրենք իրենց համար գործ են մոգոնում, որ մնան։ Բայց ինչո՞ւ են ԵԽ-ում հնչեցրած ելույթը հիվանդագին ընդունում։ Նրանք հասկանում են, եթե մինչև 2025 թվականի նոյեմբեր արցախցիները հետ չգան, իսկ արցախցիները չեն գնա, քանի որ առանց զենքի ադրբեջանցիների հետ չեն ապրի, չեն վստահում ռուս խաղաղապահներին, տեսան, որ նրանք ոչինչ չեն անում, այդ դեպքում, պետք է ռուս խաղաղապահը դուրս գա Ադրբեջանից։ Ռուս խաղաղապահի ներկայությունը Հարավային Կովկասում մնում է Հայաստանում, ստացվում է, որ դա էլ կախված է Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանն է որոշում՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում կմնա՞, թե՞ կգնա։ Ստացվում է, որ ռուսական հսկա կայսրությունը Պետրոս Առաջինի, Եկատերինայի ժամանակներից  մինչև Ալեքսանդր Առաջին կարողացել է Հարավային Կովկասը մտցնել ԽՍՀՄ կազմի մեջ, հիմա այդ 200 տարվա պատմությունը կարող է  զրոյացվի մեկ մարդու՝ Հայաստանի վարչապետի ցակությամբ։ Ռուսաստանը հասկանում է, եթե գնաց Ադրբեջանից, բնականաբար հաջորդ քայլով իրեն դուրս են հանելու Հայաստանից, այստեղ ամրապնդվելու են այլ ուժեր։ Հետևաբար ինքը Հարավային Կովկասում էլ անելիք չի ունենա։ Իսկ եթե Հարավային Կովկասն անցնում է Արևմուտքին, դա նշանակում է, որ Արևմուտքը մտնում է միջին Ասիա՝ դուրս գալով Ռուսաստանի հարավ, Չինաստանի արևմուտք։ Եվ այս ամեն ինչին նպաստում է Նիկոլ Փաշինյանը, որը ելույթ է ունենում Եվրոպական խորհրդարանում։ Դրա համար է  խիստ ցավագին ընդունվում, քանի որ Ռուսաստանում հասկանում են, իրենք մնում են կախված Հայաստանի վարչապետից, ու պատահական չէ, որ այնտեղ խոսում են՝ պետք է Հայաստանի իշխանությունը փոխեն ցանկացած ձևով, քանի որ չեն կարող թողնել, որ իրենց քաղաքական երկարատև ապագան կախված  մնա մեկ մարդուց, որը ինչպես ռուսական կողմն է նշում, ավելի ու ավելի է վերածվում Զելենսկու, որն ընդգծված հակառուսական գործիչ է։ Ռուսաստանում սկսում են կախված մնալ մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ՀՀ վարչապետն է, որի վրա ազդելու լծակ նրանք այլևս  չունեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։



Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը

 

 

 

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}