Հասարակություն 15:25 23/10/2023 Հայաստան

Աշտարակում կառուցվում է 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Թումանյանի անունը կրող կրթօջախ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը բանակի քաջարի մարտիկներից էր։ Նա փայլում էր ամեն տեղ՝ բեմում, բանակում, ռազմի դաշտում։ Միջազգային բոլոր մրցույթներից հաղթանակներով վերադարձող 20-ամյա Գոռն իր կռվով ու պայքարով ընդմիշտ զինվոր մնաց։

Նրա վերջին երգն ու կռիվը խրամատում էր։ Երգիչ Գոռը զգալի կորուստներ հասցնելով թշնամուն, ոչ մի վայրկյան չերկնչեց և իր կռիվը մինչև վերջ մղեց ու անմահացավ 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։

Երբ պատերազմը սկսվում  է, Գոռի հայրը որպես կամավոր անմիջապես գնում է առաջնագիծ, որ որդու մոտ լինի։ Հայր ու որդի կողք-կողքի պայքարում են, սակայն 28-րդ օրը Գոռը զոհվում է հոր աչքի առաջ։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանը պատմել էր, որ այդ օրն անսպասելի սկսվում է հրթիռակոծությունը։

«Արկերը պայթում էին մեր կողքին, մի քիչ հանդարտվելուց հետո Գոռին ասացի՝ «Տեսար՝ էսօր ինչից պրծանք», ինչ գիտեի, թե այդ օրն ինձ ինչ է սպասվում։ Մեզանից մի 20 մետր այն կողմ «Կոռնետով» կասեցրեցին թշնամու առաջխաղացումը, սակայն նրանց ուշադրության կենտրոնում հայտնվեց մեր դիրքը։ Երկու անգամ փորձեցին գրավել  դիրքը, բայց բազմաթիվ զոհերից հետո հետ քաշվեցին։ Երբ կրակը դադարեց, Գոռիս ասացի՝ սուրճ պատրաստիր միասին խմենք։ Նստեցինք բոլորով՝ զինվոր ու կամավորական։ Ընդամենը մի քանի վայրկյանով գնացի մեկ ուրիշ կողմ ու ավելի ուժգին սկսեցին սմերչով խփել։ Երբ առաջին հարվածը եղավ, անմիջապես վազեցի դեպի Գոռը, երկրորդ անգամ հարվածեց ու Գոռս խփվեց ինձանից 40-50 մետր հեռու, իմ աչքի առաջ։ Ուզում էի վազել կրակի տարափի տակ, բայց ինձ ուժով փորձեցին պահել խրամատում, ես նորից փորձեցի վազել, էլի հարվածեցին ու 4 զինվոր ևս զոհվեցին։ Այդ օրը 8 վիրավոր, 5 զոհ ունեցանք»,- պատմել էր հայրը։

Գոռը երազում էր Իտալիայի Լա Սկալա թատրոնում երգել, բանակում ծառայելու ժամանակ հրավեր էր ստացել Իտալիայից, բայց համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, որ նա գնար, հետո էլ որոշել էին, որ ծառայությունը կավարտի ու պաստրատված կգնա Իտալիա։

«Գոռն ուներ ոսկե մեդալներ, ուներ ճանաչում, 15 տարեկանում արժանացել էր «Աշտարակի պատվավոր քաղաքացի» կոչմանը, 17 տարեկանում՝ Բարսելոնայի։ Ամեն ինչում առաջինն էր, նրան մեծ ապագա էր սպասվում»,- ասում է հայրը։

Գոռի հոր հետ մեր զրույցն ընթանում է Աշտարակ քաղաքի դատարանի հին շենքի բակում։ Այն այսօր ամբողջությամբ վերականգնվում է։ Այստեղ լինելու է Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն․ որդու ամենամեծ նպատակն են իրականություն դարձնում ծնողները։

Սեյրան Թումանյանը պատմում է, որ կռվի ժամանակ որդին խոսել է իր նպատակների մասին։ Հորն ասել է, որ իր ցանկությունն է իր ծննդավայր Աշտարակում կրթահամալիր բացել․ այսօր այդ դպրոցն արդեն կառուցվում է։

Ներկայում ընթանում են դպրոցի ապաստարանի կառուցման աշխատանքները։ Եռահարկ շենքի առաջին հարկում կլինի թանգարան, որտեղ կներկայացվեն Գոռի իրերը, մեդալներն ու դիպլոմները։

Դպրոցը կառուցվում է ընտանեկան միջոցներով, սակայն, ինչպես Սեյրան Թումանյանն է նշում, մեծ ներդրումներ են անհրաժեշտ կրթամշակութային կենտրոնն ամբողջությամբ վերակառուցելու համար։ 

Շինարարության ավարտի համար կառավարությունը տվել է 5 տարի ժամկետ, որի շրջանակում ընդհանուր առմամբ պետք է ներդրվի 26 մլն դրամ։ Սակայն, ըստ Սեյրան Թումանյանի, այս տարի ինքն արդեն այդքան գումար կներդնի, քանի որ շենքը հիմնովին վերակառուցվում է։

Գոռ Թումանյանի անունը կրող կրթօջախում կգործեն դաշնամուրային, լարային, փողային-հարվածային, վոկալ-երգչախմբային բաժիններ: Բացի այդ, այստեղ կդասավանդեն պար, կերպարվեստ։

Հոր խոսքով՝ մեծ ծրագրեր են նախատեսում իրականացնել, արդեն իսկ մասնագետներն աշխատում են կրթական ծրագրերի վրա։ Ըստ նրա՝ կրթօջախում աշխատատեղեր կբացվեն ոչ միայն տեղացիների, այլև հրավիրված մասնագետների համար։ Ի դեպ, Կոնսերվատորիայի պրոֆեսորները, Գոռի դասախոսներն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել դասավանդել այս կենտրոնում։

«Կենտրոնը բաց է լինելու բոլորի համար։ Մեր նպատակն է՝ այն լինի ոչ միայն Աշտարակում ապրող երեխաների, այլև հարակից շրջանների, տարբեր քաղաքների դպրոցականների կրթօջախը»,- ասում է Սեյրան Թումանյանն ու հավելում, որ գործում է նաև «Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային» ՀԿ-ն, որի նպատակն է Գոռի ծննդավայրում, Գոռի անունը կրող դպրոցում կազմակերպել միջազգային մրցույթներ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}