Քաղաքական 15:23 03/11/2023 Հայաստան

ՀՀ իշխանությունը բոլոր սցենարները դիտարկել է, որպեսզի արցախցիներին խոցելի ու բոլոր իրավունքներից զուրկ դարձնի. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության  «Արդարություն» կուսակցության անդամները մտադիր են Հայաստանում հասարակական կազմակերպություն հիմնել։ ՀԿ-ի գործունեության առանցքն ի՞նչն է լինելու, ի՞նչ նպատակով է ստեղծվում և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի հետ։

Panorama.am-Ուզում եք Հայաստանում ստեղծել հասարակական կազմակերպություն։ Ինչո՞ւ եք ցանկանում նման նախաձեռնությամբ հանդես գալ։

Մետաքսե Հակոբյան-Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ աղետը տեղի է ունեցել բոլորիս կյանքում։ Մի կողմից մեկ ամիսը քիչ ժամանակ է, մյուս կողմից գործելու համար բավականին երկար ժամանակ է։ Զգացում կա, որ իրականում մենք ուշանում ենք, ուշանում ենք Արցախի հարցով ինչ-որ գործողություններ կատարելուց։ Այսօր Արցախի ժողովրդի, քաղաքական, հասարակական գործիչների մի զգալի մասի համար փակ չէ Արցախի հարցը։ Արցախի հարցը չի փակվել։ Մենք ընդունում ենք, որ Արցախը գերեվարված է, բայց ոչ ավելին։

Իհարկե, սպասել ենք բավականին երկար, որ ինչ-որ մեկը՝ Հայաստանի իշխանությունը, Արցախի իշխանությունը, այդ ամենը կհամակարգի, քայլեր կան։ Բնականաբար, Հայաստանի իշխանության հետ կապված հույսերն իրականում սին են ու դատարկ, Արցախի իշխանությունները դանդաղում են այդ առումով։  Այս պահին գլխավոր նպատակը պետք է լիներ գոնե Արցախի կապիտալը պահելը։ Արցախի կապիտալն այս պահին ժողովուրդն է, մշակույթն է, բարբառն է։ Կարծես թե հակառակ գործընթացներն են տեղի ունենում. մի կողմից Արցախի իշխանությունները դանդաղում են, մյուս կողմից Հայաստանի իշխանությունները լռում են Արցախի մասին ու գնացել են զուտ սոցիալական դաշտ, հասել նրան, որ կասկածի տակ է  դրվում և քաղաքացիությունը, և կարգավիճակը։

Դրանով պայմանավորված, կարծում եմ, որ պետք է գտնվեն ու կան սթափ ուժեր, որոնք պարտավոր են գործել՝ պահելու իմ թվարկած ուղղությունները։ Դրա համար, բնականաբար, գործիքակամզ է պետք։ Մենք այստեղ զրկված ենք օրինական քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունից, հնարավորություն չունենք գրանցել մեր քաղաքական կուսակցությունը։ Պետք է գտնել այն գործիքակազմերը, որոնցով հնարավոր է իմ նշած ուղղություններով գոնե սկզբում աշխատել։ Դիտարկում ենք տարբեր սցենարներ։ Այս ընթացքում բոլոր ուղղություններով աշխատել ենք։ Դրանցից մի տարբերակ է նաև հասարակական կազմակերպությունը։ Չեմ ուզում վեջնական որևէ բան ասել այդ առումով, գրանցելու դեպքում հանդես կգանք հայտարարությամբ, մեր ծրագրերով ու անելիքներով։

Ես և մեր քաղաքական թիմից մի քանի գործընկերներով արդեն սկսել ենք կապիտալի հավաքագրման գործընթաց տարբեր ուղղություններով։ Խնդիրները բավականին շատ են։ Մենք քիչ ենք, բայց ծրագիրը, որը նախատեսում ենք անել, շատ մեծ է, ակնկալում ենք նաև պետական ռեսուրսի օգտագործում, աջակցում։ Ցավոք սրտի, դեռևս չունենք։ Հուսանք՝ դա էլ կհաղթահարենք ու կիրականացնենք բոլոր ծրագրերը։

Ի՞նչն է այս ամենի նպատակը։ Ադրբեջանն այսօր օկուպացրել է մեր հայրենիքի զգալի հատվածը։ Զգալի հատված եմ ասում, որովհետև Արցախը չեմ տարանջատում Հայաստանից։ Դրանով պայմանավորված՝ մենք այսօր խնդիրներ ունենք լուծելու միջազգային տարբեր կառույցներում։ Իսկ միջազգային կառույցներում դու պետք է ներկայանալի լինես, կարողանաս ի վերջո ապացուցել, որ ցեղասպանության վտանգի ներքո Արցախի բնակիչները բռնի տեղահանվել են։ Ես դեռևս այս ուղղությամբ չեմ տեսնում որևէ շոշափելի, գործնական քայլեր։ Մեր անելիքը պետք է նպաստի դրան։ Կարծես թե հիմա այլ տարբերակ չի երևում և բոլոր ուղղությունները պետք է տանել իրավունքի ուժին, այսինքն կարողանանք իրավունքի ուժով որևէ բանի հասնել։ Թե դա կլինի Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, թե հակառակը՝ իրենք խոչընդոտելով ավելի դժվարություններ կստեղծեն, թե լուռ անտարբերությամբ, բայց դա պետք է արվի, քանի որ ես չեմ կարծում, որ այս իշխանությունները պետք է մեզ հավերժ միջազգային հարթակներում ներկայացնողը լինեն։ Պետք է յուրաքանչյուր  պահի պատրաստ լինել  գործընթացներ իրականացնել Արցախի շուրջ և դուրս լինել ներկայիս իշխանությունների օրակարգից։

Մենք դա կատարելու ենք, բնականաբար, հասարակական հիմքի վրա, հնարավորինս ներգավվելու ենք թե Հայաստանի, թե Արցախի մեր հայրենակիցների հնարավոր լայն զանգվածներ՝ անկախ գտնվելու վայրից։ Արդեն առաջակներ ունենք սփյուռքից ու բավականին կշիռ ունեցող հայրենակիցներ ենք, որոնք նպատակ ունեն ներգրավվել այդ աշխատոնքներում, լինել ՀԿ անդամ։

Այս կառույցի նպատակն է  լինելու պահել կապիտալը, հաշվառել կապիտալը, կիրառելու հնարավորություն ունենալ, բայց, բնականաբար, հասկանալի է,  որ նույն միջազգային կառույցներում այս հարցերը բարձրացնելը քաղաքական գործընթացներ են։ Դրանք դեռևս քննարկման փուլում են, թե դե կլինի Հայաստանի  գործընկերների աջակցությամբ, թե մենք ինքներս կանենք։ Ի վերջո ես թեկուզ հասարակական հիմքունքներով, բայց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եմ, լիրրավ իրավունք ունեմ ծավալել իմ քաղաքական գործունեությունը։ Ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք, որպեսզի կարողանանք իրականացնել կապիտալի պահպանումը և դրա կիրառումը։

Panorama.am-Հնարավո՞ր է մի օր նաև քաղաքական գործունեություն սկսեք ծավալել։ Այսօր դրա հնարավորություն չունեք, քանի որ Հայաստանի քաղաքացի չեք. պարզվել է՝ Արցախի բնակիչներն ունեն Հայաստանի կապույտ անձնագրեր, բայց ինչպես ասվում է, «Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Հայաստանի անձնագրերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր»:

Մետաքսե Հակոբյան- Շատ տարօրինակ է այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք։ Ստացվում է՝ 30 տարի մենք չգիտեմ ով ենք եղել։ Բոլորս էլ գիտակցել ենք, որ Արցախը ճանաչված չէր, ապա հենց պաշտպանության համար Արցախի քաղաքացիներին տրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Հիմա կանգնել ենք փաստի առաջ՝ ասում են, որ դուք Հայաստանի  քաղաքացի չեք։ Իհարկե, դա ծրագիր է, որևէ այլ բացատրություն չեմ տեսնում։

Ծրագիր է, որ մենք չկարողանանք  այստեղ որևէ գործունեության ծավալել, ընդհուպ մինչև քաղաքական։ Պետք էր, որ մենք այդ առումով որևէ խնդիր չունենայինք։ Թե ինչ նպատակով է այս ամենն  իրականացվում՝ տալ փախստականի վկայական կամ համարել, որ ՀՀ քաղաքացի չես, պետք է փոխես քո անձնագիրը... Իհարկե, միգուցե ընկալելի կլիներ, եթե որոշում լիներ Հայաստանի իշխանությունների կողմից, որը հիմնավորումներ կունենար, ենթադրենք՝ միջազգային կառույցներում ինչ-որ գործընթաց սկսելու հիմքով։ Բայց դրան որևէ պարզաբանում չի տրվում։ Միակ պարզաբանումը, որ առ այսօր տրվել է, սոցիալական պաշտպանվածության հիմնավորումն է, այսինքն իբրև թե օրենսդրության չհամապատասխանելու պարագայում ինչ-որ կարգավիճակ են հորինել, որով կկարողանան սոցիալական աջակցություններ տալ։

Դա մի տեսակ ընկակելի չէ որևէ առումով։ Եթե դա է հիմնավորումը, ապա դա իր մեջ ականներ ունի՝ նախ այնպես անել, որ մենք մեր հայրենիքում մեզ խորթ զավակ զգանք, այն մարդիկ, ովքեր չկարողանան այդ հոգեբանական արգելքը հաղթահարել, լքեն Հայաստանը, ինչն արդեն տեղի է ունենում կամ անառողջ պայքարի մեջ մտնենք, ինչի արդյունքում, իհարկե,  էլի թե իրավունքի ուժով, թե փաստի ուժով, մենք կդառնանք տուժող կողմեր։ Իշխանությունները բոլոր հնարավոր սցենարները դիտարկել են, որպեսզի մեզ հնարավորինս խոցելի ու բոլոր իրավունքներից զուրկ դարձնեն։

Մեկ այլ նպատակ էլ ունի։ Սարերի հետևում չեն նոր ընտրությունները։ Ստացվում է, որ մենք, չգիտեմ՝ դեռևս ինչ-որ բան կփոխվի որոշումներում, թե ոչ, զրկված ենք լինելու որպես Հայաստանի  քաղաքացիներ լիարժեք մասնակցել, ենթադրենք 2026 թվականին նախատեսվելիք ընտրություններին։  Կարող է լինել և քաղաքական որոշում, և չմտածված որոշում։ Չենք կարող ասել, թե որոշումն ինչից է բխել, բայց ճիշտ, առողջ որոշում չէ։

Panorama.am-Այս մեկ ամսվա ընթացքում շատ եք շփվել տեղահանված արցախցիների հետ։ Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն՝ մնալ Հայաստանում, թե հեռանալ, ինչը՞ կստիպի արցախիցներին լքել Հայաստանը։

Մետաքսե Հակոբյան- Շատ տարբեր են մտածողություններ։ Կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքներ, բայց հաստատուն կամք կա, որ որևէ պարագայում չեն լքելու Հայաստանը։ Անկախ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից, դրան ի հակառակ կա մեր հայրենակցիների վերաբերմունքը, որը ֆանտաստիկ է։ Բայց նույնիսկ իշխանությունների կողմից անտեսվածության, չընդունվելու զգացողությունը չի ստիպի շատերին հեռանալ Հայաստանից։ 

Կան ընտանիքներ, հիմնականում երիտասարդ, որոնք չեն հաղթահարում այդ պատնեշը։ Նրանք Արցախում բարեկեցիկ կյանքով են ապրել, ունեցել են սեփական բիզնես, իսկ այսօր հայտնվել են ծայրահեղ անելանելի վիճակում, չեն կարողանում հաղթահարել խնդիրները։

Կան մարդիկ, ովքեր իրենց մեջ պայքարը շարունակելու ուժ չեն գտել ու հեռացել են, բայց այն նպատակով, որ սպասելու են լավ օրերին, որպեսզի վերադառնան իրենց տուն՝ Արցախ։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}