Կրթություն, գիտություն 12:17 09/11/2023 Հայաստան

Ուսուցիչների ատեստավորումը երաշխիք չէ, որ կրթության որակը կբարձրանա. Փորձագետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Քննարկման ժամկետն արդեն ավարտվել է, 81 տոկոսը կողմ է արտահայտվել առաջարկվող փոփոխություններին։

Նշվում է, որ նախագծի մշակման նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումն է ու որոշ դրույթների վերանայման արդյունքում  միջոցառման ավելի կանոնակարգված կազմակերպումը:

«2023 թվականին Կառավարության սույն որոշման գործարկման ընթացքում արձանագրվեցին մի շարք խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման՝ գործընթացն առավել արդյունավետ իրականացման համար:

«Մասնավորապես, վերջին 3 տարիների ընթացքում միջոցառման կազմակերպման արդյունքում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ ուսուցչին ներկայացվող թեստերը որքան էլ որ մասնագետի ակադեմիական գիտելիքն ստուգելուն է նպատակաուղղված, որը բխում է   Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներից, այնուամենայնիվ, դրանք բարդ, աշխատատար, գերլարում և ուշադրություն պահանջող թեստեր են, որոնք հեշտ ու դյուրին դարձնելը սկզբունքորեն նպատակահարմար չէ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Panorama.am-ի հետ  զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ կողմ է շեմն իջեցնելուն, պահանջները մեղմացնելուն։

«Կարծում եմ՝ մենք շատ դաժան ենք ուսուցիչներին վերաբերվում։ Օրինակ, ինչո՞ւ կարելի է սկսնակ քննիչի համար սահմանել 600 հազար դրամ աշխատավարձ, իսկ ուսուցչին ասել՝ պետք է գաս, տանջվես, տառապես, չարչարվես, բազմաթիվ ռիսկերի միջով անցնես, որ քեզ 300 հազար տանք։ Այս ի՞նչ անարդարություն է։ Ինչո՞ւ է սկսնակ քննիչին, որը դեռ նոր բուհ է ավարտել, 600 հազար առաջարկվում, իսկ ուսուցիչներին ասում են՝ եթե ուզում ես ավելի ստանալ, պետք է գաս, քննություն տաս»,-հարցադրումներ արեց նա։ 

Ս.Խաչատրյանի խոսքով, խնդիր է նաև թեստերի որակը. ի՞նչ են ստուգում այդ թեստերը, արդյո՞ք կարևոր բան են ստուգում։

«Լուրջ կասկածներ կան, որ թեստերի որակը  նորմալ է։ Շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել այս հանգամանքին»,- ասաց փորձագետը։

Նա կիսում է ուսուցիչների դժգոհությունները, որ թեստերում շատ են հարցերը, որոնք կոնկրետ իրենց պետք չեն։ Ս.Խաչատրյանի կարծիքով, պետք է նաև հանել այն կետը, ովքեր չեն անցնում ատեստավորումը, պետք է գործից ազատվեն։

«Այս իրավիճակում դա անթույլատրելի է։ Եթե դու ուսուցիչ չունես, ինչպե՞ս ես եղած ուսուցիչներին գործից հանում։ Ստացվում է՝ երեխեք ավելի լավ է դաս չանեք, քան անեք։ Դա՞ է մեր քարոզը։ Դրա համար ես առաջարկում եմ առնվազն առաջին հինգ տարում ոչ մի ուսուցչի աշխատանքից չազատել»,- ասաց նա։

Սերոբ Խաչատրյանը կողմնակից է ատեստավորմանը, բայց պայմանով՝ թեստերի որակը բարելավի, դեմ է ատեստավորման դեպքում աշխատավարձերի այդքան մեծ տարբերությանը։

«Չի կարելի մեծ տարբերություն լինի։ Թող լինի 50, 100 տոկոս, բայց ոչ ավելին։ Չի կարելի մի ուսուցչի տալ 80 հազար, մյուսին՝ 250 հազար»,- նշեց փորձագետը։

Սերոբ Խաչատրյանն ասաց, որ ուսուցիչների ատեստավորումն երաշխիք չկա, որ կբարձրացվի կրթության որակը։

«Ատեստավորման պրոցեսի ամենախոցելի կետերից մեկն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ  այս ամեն ինչից հետո որակը կբարձրանա։ Ուղղակի մարդկանց հավելավճար են տալիս։ Իրենք արժանի են այդ հավելավճարին։ 300 հազար դրամն էլ է քիչ ուսուցչի համար, պետք է ավելի շատ տան, բայց խնդիր եմ տեսնում, որ մյուս ուսուցիչներին էլ չպետք է ասեն՝ դուք 80 հազար ստացեք, որովհետև դուք անպիտան եք։ Այս համակարգի խնդիրն այն է, որ ստեղծում է հաղթողներ և լուզերներ։ Ուսուցիչների մի մասը դառնում է հաղթող, մյուս մասը լուզեր։ Այս պատերազմական պարտություններով անցած երկրում արժի՞ ուսուցիչների մի մասին էլ կպցնել լուզերի պիտակ։ Դա ի՞նչ կտա մեր հասարակությանը»,- ասաց փորձագետը։

Սերոբ Խաչատրյանի կարծիքով, Հայաստանում կրթության որակի բարձրացման համար պետք է նախ այնպիսի միջավայր ստեղծել երկրում, որ սովորելը լինի շահավետ։

«Այսօր մենք երկրում ունենք մի մթնոլորտ, որ սովորելը հեչ էլ ձեռնտու չէ, կարելի է չսովորել  ու ավելի շատ բաների հասնել։ Եթե երեխաները չուզեն սովորել,  ինչ էլ անես, ուսուցիչներին ատեստավորես, չատեստավորես, շատ բան չի փոխվի։ Պետք է այնպես անել, որ երեխան ինքն ուզի սովորել, ծնողն ինքն ուզի, որ իր երեխան սովորի, այդ դեպքում արդեն իրենք էլ կստիպեն ուսուցիչները լավը լինեն։ Բայց եթե սովորելու մոտիվացիա չկա, ոչ մեկի համար էլ կարևոր չէ սովորելը»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:25
«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը
«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
08:18
ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}