Կրթություն, գիտություն 14:59 10/11/2023 Հայաստան

Տիգրան Շահվերդյան. «Ակադեմիական քաղաքն» իրականացվում է պետական նպատակների ու առաջնահերթությունների վակուումում

«Ակադեմիական քաղաք»-ի ծրագիրը «Գիտուժ» համայնքի ներկայացուցիչների մոտ բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացնում՝ ինչո՞ւ է այն արվում ընդհանրապես, ինչո՞ւ է նման կերպ արվում, ի՞նչ է տալու պետությանը, հասարակությանը...  Մինչդեռ հարկատուների համար պետք է հասկանալի, պարզ լինի, թե ինչ են ունենալու իրենց գումարների ծախսման արդյունքում։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, ճարտարագետ ու ձեռներեց Տիգրան Շահվերդյանին հատկապես  մտահոգում են ծրագրի շրջանակում գիտական ինստիտուտների միավորման մասին հնչող հայտարարությունները։ Panorama.am-ի հետ զրույցում ճարտարագետն ընդգծեց՝ ներկայացված հիմնավորումները համոզիչ չեն, մինչ միավորելու մասին եզրակացությունը պետք է անցկացվեր ուսումնասիրություն, որ ինստիտուտներն են մեզ պետք, որոնք՝ ոչ։

«Սա մեզ համար ծրագրի անհասկանալի կետերից մեկն է։ Մեր կարծիքով, ԳՀՓԿ աշխատանքները, որոց մեջ մտնում են նաև  գիտահետազոտական աշխատանքները, պետության մրցունակության բարձրացման գործիք են, և մեր պարագայում էլ այդպես պետք է լինի։ Եթե հարկատուների գումարներ, հանրային միջոցներ են ծախսվում, ապա պետք է խնդիրը դրվի անվտանգության ոլորտում մրցակցության բարձրացում, հարկատուների  բարեկեցության բարձրացում և այլն»,-ասաց Շահվերդյանը։

Եթե նման խնդիր դրվի ու այս տեսանկյունից հիմնավորվի ինստիտուտների միավորման գործընթացը, ապա «Գիտուժ»-ի ներկայացուցչի խոսքով, հասկանալի կլինի։

«Բայց նման խնդիր դրված չէ։ Ավելի շատ խնդիր է դրվում, որ մեզ պետք են մրցունակ բուհեր։ Շատ լավ նպատակ է, բայց դա պետք է ընդհանուր կոնցեպտի ենթանպատակը լինի, մինչդեռ ընդհանուրը չկա։ Այս պարագայում որոշում է  կայացվում, որ պետք է միավորվեն ԳԱԱ ինստիտուտները, Ալիխանյանի անվան լաբորատորիան... Սա շատ հարցեր ու կասկածներ է առաջացնում»,-նշեց Տ. Շահվերդյանը։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ նպատակը բարձրագույն կրթությունը հետազոտությունների հիման վրա դարձնելն է, ապա նախաձեռնության անդամը ողջունում է դա, միաժամանակ նկատում, որ ողջ գիտահետազոտական աշխատանքները ԲՈՒՀ-եր տանելու մեջ չէ միակ լուծումը, դա լուծումներից մեկն է։

«Լուծումներից մեկն էլ այն է, երբ ունենում ես հատուկ առաքելությամբ ստեղծված ինստիտուտներ, հանրային գիտական հաստատություններ, որտեղ աշխատող գիտնականները կարող են դասախոսել համալսարանում, կրթել ուսանողին։ Մինչդեռ այս տարբերակի մասին մեզ մոտ չեն խոսում՝ փորձելով առաջ մղել առաջին տարբերակը»,-նշեց Տիգրան Շահվերդյանը։

Նա ուշադրություն է հրավիրեց փաստին, որ ոլորտի ծախսերի համար նախատեսված գումարների 80 տոկոսից ավելին տրամադրվել է հիմնարար հետազոտությունների համար, մինչդեռ աշխարհում նման ցուցանիշ չկա։

«Զարգացած երկրներում ծախսերի 50 տոկոսից ավելին ծախսում են կիրառական հետազոտությունների և փորձակոնստրուկտորական  աշխատանքների վրա, իսկ Իսրայելում, Սինգապուրում այդ ցուցանիշը հասնում է 80 տոկոսի։ Մեզ մոտ հակառակն է, 80 տոկոսը ծախսում ենք աշխարհին գիտելիք տալու վրա, կարծես բարեգործ ենք։ Եթե այսպես շարունակվի, այն ավելի ու ավելի անարդյունավետ ծախս է դառնալու, պետք է կառուցվածքը փոխել։ Պետք է ծախսերն ավելացնել ու դրանց մեծ մասը պետք է գնան կիրառական հետազոտությունների վրա՝ երկրի նպատակներից ելնելով, առկա խնդիրներից բխելով»,-մանրամասնեց Շահվերդյանը։

Ֆիզիկոսի խոսքով, «Ակադեմիական քաղաքի» ծրագիրն իրականացվում է մի վակուումում, երբ սահմանված չեն պետության ռազմավարական ուղղությունները, առաջնահերթությունները, խնդիրները։

«Նորից եմ կրկնում, հետազոտությունները պետք է բխեն պետության կարիքներից։ Նույնիսկ ֆունդամենտալ հետազոտությունների իրականացման գործում պետք է հստակեցվեն մեր առաջնահերթությունները, այդ ուղղություններով արվեն մեծ ծրագրեր։ Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք ծածկում պետության ռիսկերը։ Եթե ծախսերի այս լոգիկան դրվի հիմքում, ապա Սփյուռքում բազմաթիվ հայրենակիցներ իմաստավորված կհամարեն Հայաստան գալը, այստեղ գիտությամբ զբաղվել, ինքը կհասկանա, որ գալիս է  Հայաստանի կոնկրետ խնդիրները լուծելու համար։ Քանի որ խնդիրն այսպես չի դրվում, մարդիկ մտածում են՝ մենք պոտենցիալ շատ չունենք։ Մինչդեռ այդ մարդկանց հետ ճիշտ մեթոդներով չեն աշխատում, լինում են նաև անհարգալից վերաբերմունքի դեպքեր»,-ասաց նա։

Շահվերդյանի խոսքով, համակարգված, ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է ձեռք բերել մարդկային կապիտալ, գիտությանը տրամադրվող գումարների ավելացում պետք է արվի, որը  կուղղվի կիրառական գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը՝  պաշտպանական, անվտանգության, պարենային անվտանգության, սեյսմիկ անվտանգության և այլ խնդիրներ լուծելու համար։

««Ակադեմիական քաղաքը» կարող է լինել այս համակարգի բաղադրիչ, բայց քանի որ մյուս հարցերի մասով վակում է, ինքը  լցնում է վակումը միակողմանի մոտեցումներով։ Մի պահ մտածենք, եթե «Ակադեմիական քաղաք»-ի ծրագիրը շատ հաջողված, լավագույն ձևով իրականացվի, որևէ տեղ գրվա՞ծ է, որ այն մեր խնդիրներին պետք է ծառայի։ Հայեցակարգն ասում է՝ մենք ուզում ենք լինել թոփ 500 բուհերի թվում, տեխնոլոգիայի տրանսֆեր, տնտեսության հետ կապ, բայց չենք խոսում՝ ո՞ր տնտեսության։ Այսօր էլ մեր տեխնոլոգիական համայնքը մեծ մասով ծառայում է արտասահմանին, եթե մենք այդ տեմպը պետք է շարունակենք, մարդկային կապիտալը ձևավորենք, և դրանով զարգացնենք էլի ուրիշ պետությունների տնտեսությունը, արժեքն այնտեղ ստեղծվի, ոչ թե Հայաստանում, մեզ դրանից ի՞նչ օգուտ, բացի հարկերից։ Բայց այդպես չեն մրցունակությունն ապահովում։ Հետո պետք է գնաս, այդ հարկերով գնես թանկ տեխնոլոգիաներ, ապրանքներ, ծառայություններ, մինչդեռ  այդ ամենը պետք է ստեղծվի Հայաստանում։ Սրա շուրջ կա տոտալ թերահավատություն, բայց այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ կարելի է հասնել արդյունքի։ Նույնիսկ եթե թանկ է, պետք է քոնն արտադրես, քանի որ չես կարող թույլ տալ կախվածություն այլ երկրներից, քանի որ անհրաժեշտ պահին, կարող են տվյալ ապրանքը չվաճառել քեզ։ Իսկ եթե դու մատակարար ես, բարդ է քեզ մերժելը»,-ասաց Շահվերդյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:18
Մայիսի 1-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 1-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
Սասունյան. Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։ Սկզբում Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Մալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական համակարգին հուշել է, թե ինչ կարելի է նվիրել Մալյանին այդ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
09:52
AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել. Telegraph
Լոնդոնի Գերագույն դատարանում կայացած լսումների ժամանակ շվեդա-բրիտանական  AstraZeneca ընկերությունն առաջին անգամ ստիպված է եղել ընդունել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Դատական դեպարտամենտն ու Civic-ը
Դատական դեպարտամենտը շտապել է տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի դատավոր հոր հախից ԲԴԽ-ն դեռ անցած տարի է եկել։...
Աղբյուր` Panorama.am
09:27
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
09:10
Երուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենա
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
ՀԿԵ գնացքի ուղևորները Գյումրի կհասնեն անմարդկային պայմաններում կանգնած. Քաղաքացու բողոքը
Մայիսյան այսօրվա տոնին շատ քաղաքացիներ գնում են Երևանից դուրս։ Նրանից մեկն էլ Տարոն Գևորգյան է, որ որոշել է գնացքով Գյումրի գնալ։ Պարզվում...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին և Ապրես...
Աղբյուր` Panorama.am
08:25
«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը
«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
08:18
ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}