
Բրեդ Փիթն իր նոր ընտրյալի հետ է մասնակցել միջոցառմանը
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հանրային միջոցառմանը սիրելի հետ է մասնակցել։ People ամսագրի հաղորդմամբ, աստղի ընտրյալը 30-ամյա ոսկերիչ Ինես դե Ռամոնն է։
Փիթն ու իր նոր ընկերուհին ներկա են գտնվել Լոս Անջելեսում անցկացվող LACMA Art+Film գալա-համերգին։ Միջոցառումից հետո նրանք միասին հեռացել են, սակայն լրագրողներին հաջողվել է նկարահանել զույգին փողոցում։
360tv.ru-ն գրում է, որ Բրեդ Փիթի և Ինես դե Ռամոնի սիրավեպի մասին լուրերը տարածվել են դեռ 2022 թվականի նոյեմբերից։ Զույգին նկատել էին համերգի ժամանակ Լոս Անջելեսում, ապա նրանք միասին հայտնվել էին «Բաբելոն» ֆիլմի պրեմիերային։ Դերասանի նոր սիրեցյալը ֆիթնեսի մարզիչ է և ոսկերչական իրերի դիզայներ։
Լրահոս
Տեսանյութեր


