Կրթություն, գիտություն 12:00 11/11/2023 Հայաստան

Ցավոք, կատարելագործման ժամանակ չի եղել. 7-րդ դասարանի «Գրականություն» դասագրքի հեղինակ

Հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի «Գրականություն» դասագրիք հեղինակներից է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը (նաև՝ Արսեն Վարդանյան)։ Դասագիրքը նոր էր բաժանվել դպրոցներին, երբ հենց հեղինակը բարձրաձայնեց գրքում տեղ գտած առաջին վրիպակի մասին։
Panorama.am-ը զրուցել է Արքմենիկ Նիկողոսյանի հետ գրքում առկա այլ թերությունների, գրականագետգործընկերների նկատողությունների, նկատառումների և ընդհանրապես դասագիրքում ներառված հեղինակների, ստեղծագործությունների մասին։

Panorama.am-Դասագրքում առաջին վրիպակը դուք նկատեցինք։ Դրանից հետո այլ վրիպումներ նկատե՞լ եք։ Գրականագետները, լեզվաբանները որևէ նկատողություն, նկատառում արե՞լ են ձեզ։

Արքմենիկ Նիկողոսյան-Գիտեմ՝ ինչու է այդպես ստացվել։ Երկար պատմություն է, չէի ուզի մանրամասնել։ Բայց փաստն այն է, որ սխալը կատարվել է, սխալի մասին համապատասխան ելույթ ունեցել ենք, այնպես ենք արել, որ շատ ուսուցիչներ իմանան այդ մասին։ Դասագրքում  արդեն իսկ ուղղվել է  այդ վրիպակը, հաջորդ տպաքանակների դեպքում այդ սխալը այլևս չի լինի։ Իհարկե, շատ ամաչում եմ այդ սխալի համար։

Ինչ վերաբերում է այլ թերությունների... Ճիշտն ասած, դասագրքերի մրցույթների, հաղթող ճանաչելու, հետո այդ դասագրքերը հրատարակելու պրոցեսն այնքան արագ էր, որ ոչ միայն  մենք,  այլ նաև շատ այլ դասագրքերի հեղինակներ ուղղակի ժամանակ չեն ունեցել նույնիսկ արագ  խմբագրական  աշխատանքներ անել։

Այնպես չէ, որ կատաստրոֆիկ ինչ-որ բաներ կան դասագրքերում,  բայց տեսել ենք բաներ, որ շատ լավ կլիներ այլ ձև անեինք, կատարելագործեինք։ Ցավոք, կատարելագործման   ժամանակ չի եղել։

Հատկապես ուսուցիչների կողմից շատ եմ ստացել կետադրության, ուղղագրության վերաբերյալ նկատողություններ։ Բայց ասեմ հետևյալը. մեր դասագրքին կից կա նաև ուսուցչի ձեռնարկ, մեթոդական ուղեցույց, պարզ ու հստակ  գրել ենք, որ ի տարբերություն նախորդ շրջանների դասագրքերի, երբ որ  յուրաքանչյուր արձակագրի ուղղագրությունը, կետադրությունը հարմարեցվում էր ժամանակակից կանոններին, մենք ունեցել ենք այն մոտեցումը, որ հեղինակին պետք է կարդալ իր կիրառած  կետադրությամբ, ուղղագրությամբ, որովհետև դա ոճի, ոճազգացողության, լեզվի, լեզվազգացողության խնդիր է։ Պարզապես ուսուցիչներին խնդրել ենք, որ այդ մասին ասեն աշակերտներին, որպեսզի հակասություն հայոց լեզվի  իրենց իմացած կանոնների և տեքստերի միջև չառաջանան, նաև բացատրեն, որ կետադրությունն ու ուղղագրությունը էվոլյուցիա կարող են ապրել, ինչու են գրողներն այդպես կետադրել։ Ես չեմ պատկերացնում, օրինակ, Բակունցի ստեղծագործությունը կետադրել  ժամանակակից կանոններով և ունենալ այն նույն Բակունցը, որին մենք կարդում ենք։ Էլ չեմ ասում, եթե այդկերպ վարվենք Հրանտ Մաթևոսյանի տեքստերի հետ։

Դիտողություններ կային, թե ինչու եք այդ վեպից այդ հատվածն ընտրել, ոչ թե այն հատվածը։ Եթե մարդը հակված է... Ես էլ կարող եմ այս դասագիրքը շապիկից սկսած մինչև վերջին տառը քննադատել և դրա հիմքերն ունեմ, տեղերն էլ գիտեմ։ Բայց չի կարելի այդկերպ վարվել, որովհետև դասագրքերը ստեղծվել են՝ կատարելագործվելու  խնդիրն իրենց առջև դրված։
Դասագիրքն  անընդհատ ձեռքիս է, կարդում եմ, նայում եմ,  ինչն ենք վատ արել, ինչը կարելի էր  ավելի լավ անել։ Փորձում ենք դա ուղղել՝ ապագայում ավելի լավը կունենանք։
Կան մարդիկ, նաև աշակերտներ, որոնք լավ առաջարկներով են հանդես եկել։ Այնպես որ, առանց դավադրապաշտական տեսությունների՝ շատ  հանգիստ կարող ենք ամեն ինչ շտկել, կատարելագործել, որովհետև անթերի չենք։

Panorama.am-Դուք դասգիրքը համապատասխանեցրել եք հանրակրթության նոր չափորոշչին։ Կա՞ր այնպիսի հեղինակ, ստեղծագործություն, որը կուզեիք ներառել գրքում, բայց չէին համապատասխանում նոր չափորոշչին։

Արքմենիկ Նիկողոսյան- Դա շատ կարևոր խնդիր է, որովհետև մեկ էլ կպնում են մեզ՝ ինչո՞ւ այս հեղինակը չկա, ինչո՞ւ եք այս գործն ընտրել։ Մենք կատարում ենք առարկայական չափորոշչի  պահանջները հեղինակների և ստեղծագործությունների մասով։ Մենք  պարզապես մշակում ենք այն մեթոդները, թե ինչպես դա պետք է մատուցել դպրոցում, ինձ ձևավորմամբ, մանկավարժական հնարքներով։

Գրականության  ամեն շրջափուլում ես ունեմ սիրած հեղինակներ, ստեղծագործություններ, որոնք ինձ համար չափազանց թանկ են, բայց ամեն դեպքում ես ուրիշի գործին չեմ ուզում խառնվել։ Ես ինքս մանակավարժ չեմ, գիտնական եմ, մանկավարժի հետ համագործակցելով եմ դասագիրք  արել; Ի դեպ, իրենից շատ բան եմ սովորել։ Դու կարող ես այդ գործը համարել հրաշալի, բայց դա պետք չի 7-րդ դասարանցիներին, իսկ դիտողությունների մեծ մասն այդտեղից է գալիս։

Օրինակ, կարող եմ ասել,  թե ինչու Հակոբ Օշականը չկա 7-րդ դասարանի դասագրքում, մանավանդ  որ ժամանակագրորեն համապատասխանում է։ Բայց երբ որ սթափ  մտածեմ... Ախր  Հակոբ Օշականին  60-70 տարեկանները չեն հասկանում, կարդում, չեն ընկալում։

Մյուս կողմից էլ՝ մարդիկ, որոնք չափորոշիչ, առարկայական ծրագրեր են կազմել, ուրեմն մի բան գիտեն, որ դա են դրել։ Աշխատում եմ՝ իրենց գործերին չխառնվել։

Panorama.аm- Այսինքն, «Գրականություն» դասագիրքն էլ, ինչպես նոր տպագրված դասագրքերը, բարեփոխումների տեղ ունեն և այսօր շատերն են խոսում, որ հապճեպությունն է դասագրքերում առկա շատ խնդիրների, թերությունների պատճառը։

Արքմենիկ Նիկողոսյան- Այո, այդ հապճեպությունն իսկապես որոշակի դեր խաղացել է։ Բայց, բարեփոխումների չէի ասի, բարելավումներ կասեի։  Բարելավման տեղ միշտ կա։ Չգիտեմ մի հեղինակ, որ անընդհատ չձգտի այդ բարելավումներին։ Մենք պետք է լծվենք դասագրքերի կատարելագործմանը։ Իհարկե,  քննադատությունը միշտ ողջունելի է, բայց պետք է այնպես անել, որ տանի կատերալագործման։

Հարցազրույցում գրականագետ Ա. Նիկողոսյանը նաև անդրադարձել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի ազատմանը։

Հացազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}