Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու օրդեր են տվել
Քաղաքական
16:28 15/11/2023
Աշխարհ

Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու օրդեր են տվել

Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ձերբակալելու միջազգային օրդեր են տվել, որին մեղադրում են 2013 թվականին քիմիական հարձակմանը մասնակցելու մեջ, գրում է «Ռիա Նովոստ»-ին՝ հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը:

2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում գազային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է մի քանի հարյուրից մինչև մեկուկես հազար մարդ: ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած են կառավարական ուժերը, ինչը Դամասկոսը հերքում է:

Դատական շրջանակներում աղբյուրը հաստատել է, որ ընդհանուր առմամբ կալանքի չորս օրդեր Է տրվել «ռազմական հանցագործություններին մասնակցության»կապակցությամբ: Դրանք վերաբերում են նախագահ Մահեր Ասադի կրտսեր եղբորը, սիրիական բանակի էլիտար ստորաբաժանման ղեկավարին, ինչպես նաև երկու գեներալների։

Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ֆրանսիան նաև միջազգային ձերբակալման օրդեր է տվել ևս չորս բարձրաստիճան անձանց, որոնք ղեկավարում էին սիրիական բանակը:
 

Placeholder
Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու օրդեր են տվել