Մշակույթ 16:16 15/11/2023 Հայաստան

Վարդան Ասծատրյան. Շուշիի գորգերը գտնվում են պահոցում, վտանգ եմ զգում

Հայկական գորգերի միակ թանգարանը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում էր։ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ գորգերի թանգարանի հիմնադիր  Վարդան Ասծատրյանին հաջողվում է հավաքածուի մի մասը փրկել ու տեղափոխել Հայաստան։ Սակայն Հայաստանում Շուշիի գորգերը մինչ օրս չունեն մշտական հասցե, մինչդեռ որպես  արցախյան մշակույթի մի մաս, այն էլ այս օրերին, երբ Արցախն արդեն հայկական չէ, բայց այն որպես հայկական ներկայացնելու համար ամեն ջանք պետք է գործադրվեր, պատշաճ ուշադրության չի արժանանում հենց իշխանության կողմից։

Նախօրեին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հայտարարել է, որ  Հայաստանը Հարավային Կովկասի գորգագործության կենտրոնն է եղել, և այդ ուղղությամբ հանրահռչակման աշխատանքները պետք է շատացնել. առաջին քայլը կլինի գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծումը: Նա նաև ասել է, որ  առաջիկայում ստեղծվելիք գորգերի թանգարանը լինելու է պետական՝ պետական ցուցանմուշների հիման վրա, իսկ Շուշիից փրկված գորգերը մասնավոր հավաքածուից են, մասնավորն այնտեղ մասնաբաժին ունենալ չի կարող:

Panorama.am-ը զրուցել է Վարդան Ասծատրյանի հետ, թե ինչպես կմեկնաբանի ԿԳՄՍ փոխնախարարի հայտարարությունները։

Վարդան Ասծատրյան-Առաջին արձանագրումս. ամենակարևորը շատ ուրախ եմ, որ մեր թանգարանը, իր ստեղծումը, 10 տարվա աշխատանքը, հետագա տարհանումը, իր շուրջ ծավալված խմորումները ծառայեց նրան, որ Հայաստանում վերջապես ստեղծվելու է գորգերի թանգարան։ Ինչքան էլ ուզեն ժխտել, բայց ակնհայտ փաստ է՝ եթե մեր թանգարանը չփրկվեր, այս խմորումները չլինեին այս 2-3 տարիների մեջ, այդ որոշումը չէր լինի։ 

Երկրորդ. փոխնախարարն ասում է՝ Շուշիից փրկված գորգերը մասնավոր հավաքածուից են։ Մի քիչ զարմանում եմ, որ ոլորտի պատասխանատուն այդքան անտեղյակ է ընդհանրապես աշխարհում թանգարանային գործից. ամենահայտնի թանգարանները ստեղծվել են մասնավորի հավաքածուների հիման վրա։ Իր պարզաբանմամբ ապակողմնորոշում է, ոչ պրոֆեսիոնալ պարզաբանում է։

Մայիսին հանդիպել էի ԿԳՄՍ նախարարի հետ։ Այն ժամանակ ես արդեն ներքին շրջանակներից տեղեկացել էի, որ գորգերի թանգարան ստեղծելու մտադրություն կա։ Ես ասացի, որ ուրախ կլինեմ մեր թանգարանը ներառվի պետական թանգարանի մեջ։
2011-ին Շուշիում հիմնադրեցի թանգարանը ու միշտ ակնկալել եմ, որ պետական կդառնա։ Այն ժամանակ Արցախի իշխանությունները չէին կարևում այդ հարցը։ Բայց միշտ մտածել եմ՝ ժամանակը կգա, կհասկանան, ու...

Եթե նկատել եք, Ալֆրեդ Քոչարյանը խուսափում է ասել Շուշիի գորգերի թանգարան։ Անընդհատ ասում է մասնավոր հավաքածու։ Մասնավոր հավաքածուն տեխնիկական մասն է, բայց գաղափարական մասով՝ այն Շուշիի գորգերի թանգարան է։ Անքննելի փաստ է, որ աշխատել է Շուշիում 10 տարի, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է։ Ինքը, փաստորեն, Արցախի հայ ժողովրդի  պատմամշակութային ժառանգությունը նսեմացնում է իր այդ հայտարարություններով։ Սա միայն իր մոտեցումը չէ, ընդհանուր մոտեցում է։ Գորգերը մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է։ Իր ասածով, փաստորեն, հետ է  կանգնում այդ ամենից։

Մեր թանգարանն աշխարհի գորգերի թանգարանների մեջ միակն է, որտեղ գրեթե բոլոր նմուշներն ունեն հստակ ծագումնաբանություն, քանի որ ես եմ ձեռք բերել այդ գորգերը հենց բնօրրաններից։ Թանգարանային նմուշը հենց դրանով է տարբերվում կոլեկցիոն նմուշից, որ ծագումնաբանությունը հստակ է՝ բնօրրանից մինչև թանգարան  ճանապարհը հայտնի է։ Իսկ իրենք ի՞նչ գորգերով պետք է այդ թանգարանը ստեղծեն ու անվանեն թանգարան, մտածելու տեղիք է տալիս։

Ծանոթ եմ թանգարանների  հավաքածուներին, որոնց մեծ մասը հստակ ծագումնաբանություն չունեն, ձեռք են բերվել մի քանի ձեռքից, նվիրաբերություն է եղել։ Կոլեկցիոն նմուշներ են ու այդ ամենն անվանել թանգարան, էլի ոչ պրոֆեսիոնալ է։ Եթե իրենք ճիշտ որոշում կայացնեին ու հիմքում դնեին այս թանգարանը, լրիվ հիմնավոր կլիներ, քանի որ, ինչպես ասացի, բնօրրաններից են ձեռք բերվել։

Փաստորեն, այս որոշումը նրա համար է, որ մեր թանգարանը մոռացության մատնեն։

Panorama.am-Փոխնախարարը նաև ասել է՝ բազմիցս համագործակցության առաջարկներ են արել Ձեզ, բայց արձագանք չեն ստացել։

Վարդան Ասծատրյան-Էլի խեղաթյուրում են փաստերը։ Սկզբում տեղ տվեցին ԱԳՆ նախկին շենքում։ Ես գնացի, նայեցի, ասացի՝ շատ լավ է։ Հետո ինչ-ինչ պատճառներով ասացին Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվեն գորգերը։ Ասում էին՝ չի լինելու Շուշիի գորգերի թանգարան։ Լրիվ փոխում էին։ Ավելին՝ ասում էին ձեր գորգերը ուրիշ գորգերի հետ էլ է խառնվելու և այլ։ Փաստորեն, ուզում էին այս կառույցը քանդել, այսինքն հենց Շուշիի գորգերի թանգարան չլիներ։

Մեր գորգերը ցուցադրվել են Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բայց իրենք որևէ կապ չունեն դրա հետ, նույնիսկ ստիպել են, որ հանեմ գորգերը։ Իմ ծանոթություններով եմ կազմակերպել այնտեղ ցուցահանդես։ 2021 թվականի փետրվարին բացվել է ցուցադրությունը։ Երեք ամիս հետո սկսել եմ պայքարել մինչև դեկտեմբեր-հունվար, որպեսզի ցուցադրվեն գորգերը։ Դրանից  հետո ստիպված էի դուրս հանել գործերը։

Ուղղակի չէին պահանջում հանել գորգերը, իրավիճակ էին ստեղծում, որ հանեմ։ Մի ցուցադրություն կազմակերպեցին այնտեղ ու ասացին վերջ՝ պետք է հանել։ Այո, այսպես ասած, ստիպելով հանել տվեցին։

Panorama.am-Իսկ հիմա որևէ տեղ ցուցադրո՞ւմ են գորգերը։

Վարդան Ասծատրյան-Պահոցում պահում եմ, վտանգ եմ տեսնում այդ ամենի շուրջ։

Panorama.am-Ի՞նչ վտանգ, ի՞նչ կարող են անել։

Վարդան Ասծատրյան-Շատ բան։ Եթե իրենք հետ են կանգնում հայ ժողովրդի պատմամշակութային  ժառանգությունից՝ անվանելով դա մասնավոր հավաքածու, վաղն էլ կարող է մի ուրիշ բան լինի... Մի ժողովուրդ Արցախից տարհանել են, Արցախը հանձնվել է, հիմա ամեն ինչ էլ կարող է լինել։ Քանի դեռ պարզ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, որոշեցի որոշ ժամանակով ցուցադրություններ չկազմակերպել։

2021 թվականից իրենք պայքարում էին այս թանգարանի հետ, այսինքն պայքարում էին Արցախի հայկական ժառանգության հետ, բայց պարզ չէին կարողանում ասել։  Այսօր, որ Արցախը չկա, ավելի հստակ խաղաքարտերը բացվել են, մի քիչ ցինիկ հայտարարություններ են իրենք անում՝ տեղ են տվել, չի համաձայնվել...

Panorama.am-Վերջերս Ձեր հավաքածուն համալրվել է նոր գորգերով. Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից գորգեր եք ձեռք բերել։ Ընդհանուր առմամբ, քանի նմուշ ուներ Շուշիի գորգերի թանգարանը։

Վարդան Ասծատրյան- «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Վիշապագորգ», «Ծաղկած խաչեր» և այլն։ Հավաքածուն կազմված էր 300 ցուցանմուշից, փրկվել է 170-ը։ Ամենահին գորգը թվագրվում է 17-րդ դարով։

Վերջերս հավաքածուն համարվել է 19-րդ դարի վերջին Արցախի Մարտունու շրջանի Կավահան գյուղում գործված դասական «Արևագորգով» և ևս երեք գորգով։

Մեր գորգերն առաջին օրվանից թվայնացվել են։ Բոլորը լուսանկարված են, ունեն հստակ տեխնիկական պարամետրերի արձանագրում։ Այսինքն, մերը հենց թանգարան է, մասնավոր հավաքածու չէ։ Այդպես ասելով, պարզապես, իրենք ուզում են նսեմացնել այդ ամենը։ Մի քիչ զարմանում եմ, որ նման մոտեցում ունի ոլորտի պատասխանտուն։

Panorama.am-Հույս ունե՞ք, որ մի օր կունենանք Շուշիի գորգերի թանգարան կամ պետական թանգարանի որևէ սրահում հենց Շուշիի գորգերի հատված կլինի։

Վարդան Ասծատրյան- Չգիտեմ, չեմ կարող ասել։ Դուք տեսնում եք, թե ոլորտի պատասխանտուն ինչ հայտարարություններ է անում։ Շուտով արձագանքը հարևան պետությունից կլսեք։ Մեկ տարի առաջ ասել էին՝ եթե գորգերը Հայաստանում ոչ մեկին պետք չեն, ինչո՞ւ եք տարել։

Panorama.am- Ըստ Ձեզ, այդպես ուզում են մոռացությա՞ն տալ Արցախի մշակույթը։

Վարդան Ասծատրյան-Այո։ Դրա հետ մեկտեղ էլ հայտարարում են՝ հայտ կնախապատրաստեն ու կներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ՝ հայտում ներառելով Արցախի ոչ մշակութային ժառանգությունները։ Էլի հասարակությանն ապակողմնորոշում են։ Մի թանգարան, որը աշխատել է 10 տարի, իրենք ... Այո, ոչ նյութականն էլ կարևոր է, պետք է, բայց պետք է առաջինը նյութական արժեքների մասին խոսել։ Ոչ նյութականը ժողովուրդն իր բանահյուսության մեջ պահում է։

Ժամանակը ցույց կտա։

Panorama.am-Շնորհակալ եմ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}