Հայաստանում Արցախի պեական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
12:34 16/11/2023
Հայաստան

Հայաստանում Արցախի պեական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ 

«Մենք ունենք  արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ այստեղ  պետականության ինստիտուտներ պահելու և  զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում,  համարում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ուղիղ սպառնալիք  է և հարված։

Կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Placeholder
Հայաստանում Արցախի պեական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան