Քաղաքական 19:08 18/11/2023 Հայաստան

Որևէ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել․ ԱԳՆ-ն` ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվել է Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։

«Որոշման մեջ Դատարանը նշել է, որ «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը և հասնել Հայաստանի սահման՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված գործողությունից հետո»։

Համաձայն Դատարանի՝ այդ գործողությունը «տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալական անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում»։ Ինչպես նշված է Դատարանի որոշման մեջ, «Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի երկարատև խափանումը լրջագույնս ազդել էր այս շրջանի բնակիչների վրա, ինչը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված՝ ազգային և էթնիկ ծագումով հայերի՝ շտապ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխումը Հայաստանի բժշկական հաստատություններ։ Խոչընդոտներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ պատճառ դառնալով սննդի, դեղորայքի և կյանքի փրկող այլ բժշկական պարագաների պակասի»։

Այսպիսով, նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը հաստատել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։

Որոշման գործառնական մասով, ի հավելումն Ադրբեջանի ստանձնած միակողմանի հանձնառությունների, այդ թվում՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հասանելությունն ապահովելու և ՄԱԿ-ի կողմից ստուգումներ անցկացնելու, մշակութային հուշարձանները, արտեֆակտները և վայրերը պահպանելու և չվնասելու կամ չոչնչացնելու հանձնառությունների, որոնք «պարտադիր իրավական ուժ ունեն և ստեղծում են իրավական պարտավորություններ», նոյեմբերի 17-ի որոշմամբ Դատարանը պարտադրել է Ադրբեջանին՝

1․ «(ա) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (բ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, (գ) ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, և ովքեր ցանկանում են մնալ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:

2․ «պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»:

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «ութ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ»։ Այնուհետ, Հայաստանը հնարավորություն կունենա նաև ներկայացնել իր մեկնաբանություններն Ադրբեջանի հաշվետվության վերաբերյալ։

Դատարանի այս որոշմամբ միևնույն ժամանակ վերահաստատվել են 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. փետրվարի 22-ի որոշումներով կիրառված ժամանակավոր միջոցները:

Դատարանի որոշումը նշանակալից է, քանի որ Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակներում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել։ Դա Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս պատճառելու շարունակական վտանգի առկայության ցուցիչ է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի որդեգրած վարքագծով։

Դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդ որոշումները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ համաձայն միջազգային իրավունքի»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:30
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի տնօրենի որդին պայմանավորված խաղերի հանցավոր սինդիկատի երկրորդ դեմքն է եղել
«Maestro» մականունը ստացած բելգիահայ Գրիգոր Սարգսյանը թենիսում պայմանավորված խաղերի ամենամեծ սինդիկատի հիմնադիրն էր։ 2023-ի հունիսին...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ըստ դատախազի՝ Ադիբեկյանը վիրավորել է մի շարք պաշտոնատար անձանց արժանապատվությունը
Այսօր Երևանի քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, շարունակվում է Ադրբեջանի հարցերով փորձագետ,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Նիկոլ Փաշինյանն ուղղակի սարսափում է հանրաքվե բառից. Աղվան Վարդանյան
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երեսունհինգ տարի է անցել, բայց մարդիկ դեռ տնակներում են ապրում. Հարցում
Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է։ Ի՞նչ դասեր ենք քաղել աղետից։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց քաղաքացիներին։ «1988 թվականին էլ...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանի` ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին մասնակցել-չմասնակցելու մասին «պատշաճ կհայտնեն»
NEWS.am-ը տեղեկություն է տարածել, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Անմահների դիրքը»՝ Ստեփանակերտից «տեղափոխվել է» Երևան
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը երևանյան բեմում կներկայացնի «Անմահների դիրքը»՝ նվիրված հայ ազգի համար իրենց կյանքը նվիրած բոլոր հայորդիներին:
Աղբյուր` Panorama.am
17:23
Նա իրեն հերոսաբար պահեց. Բրյանսկի դպրոցում կրակոցներից իր մարմնով երեխաներին պաշտպանած ուսուցչուհին հայ է
Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին պաշտպանած կենսաբանության ուսուցչուհին 26-ամյա Օֆելյա Մկրտչյանն է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը
Աղբյուր` Panorama.am
17:01
Ժաննա Ալեքսանյան. Նսեմացնելը ՔՊ-ի գլխավոր արժանիքն է, հատկապես երբ դաբրոն առկա է
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով ԱԺ-ում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սոմալիի նախագահի որդին Ստամբուլում մարդ է սպանել
Ստամբուլում առաքիչը մահացել է գրեթե մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել Սոմալիի նախագահի որդուն տեղափոխող մեքենան։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
16:51
ՔՊ-ն չի մասնակցի Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը. Կոնջորյան
Դեկտեմբերի 6-ից Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Գագիկ Ոսկանյանին Բաքվում դատապարտեցին 18 տարվա ազատազրկման
Ադրբեջանցի զինծառայողների կողմից գերվարված Գագիկ Ոսկանյանի գործոբ Բաքվում այսօր հայտարարվեց դատական քննության ավարտը։ Մեղադրող դատախազը...
Աղբյուր` Panorama.am
16:44
Շուշիում ականի վրա պայթած ադրբեջանցու ոտքն անդամահատել են
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով այսօր Շուշիում ականի պայթյունից վիրավորված  ադրբեջանցի Ռահիմ Հաբիբովի աջ ոտքի մի մասը՝ ծնկից...
Աղբյուր` Panorama.am
16:42
Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը  դատական հայց կներկայացնի...
Աղբյուր` Panorama.am
16:33
Հատուկ օպերացիա Քիշնևում. ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգավված ադրբեջանցիներ
Մոլդովայի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և տեղի քրեական հետախուզության աշխատակիցները Քիշնևում...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երևանը՝ ռուս միայնակ ճամփորդողների սիրված ուղղությունների ցանկում
Ռուսաստանցիների մեծ մասը, ովքեր նախընտրում են միայնակ ճանապարհորդել՝ ընտրելով արտասահմանյան  ուղղություններ, ամանորյա տոների համար...
Աղբյուր` Panorama.am
16:20
Եթե Սպիտակի հզորությամբ երկրաշարժ եղավ Երևանում՝ կլինի մեծագույն ողբերգություն. Նիկոլայ Գրիգորյան
Լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցը։ Ինչ դասեր քաղեցինք բնական այդ աղետից, արդյոք պետությունը և հասարակությունը պատրաստ են...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հանվի՛, հլը էս գժին նայի…հրելո՞ւն ես սովոր, հրեմ, ընկնես, որ ֆայմե՞ս. դրվագներ թիվ 94 մանկապարտեզից
«Հանվի մի հատ, էս գժին նայի։ Ինչո՞ւ ինքնուրույն չես հանվում։ Շորերդ հանի»,-բղավում է մի կին, իսկ այդ ընթացքում լսվում է ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ֆիդանյան. Ու սենց քանի-քանի ճակատագրեր են խեղման վտանգի մեջ
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի լուսանկարն ու գրել. «Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորները, որոնց նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել
2020-23 թվականներին Ազգային ժողովի պատգամավորների կամ փոխկապակցված անձանց նկատմամբ 18 վարույթ է հարուցվել: Ազգային ժողում Կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան
«Ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ և անկախ քաղաքական շահերից պահանջում եմ ինձ այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՖՖ նախկին նախագահ․ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
15:17
Հրապարակվել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արտակ Զաքարյան. Եվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ Արցախ աշխարհը թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին...
Աղբյուր` Panorama.am
15:04
Փաշինյանը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց. Օհանյան
«ՔՊ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր»։
Աղբյուր` Panorama.am
14:59
7.5 տոննա ժամկետանց սնունդ՝ երևանյան խանութներից
Նոյեմբերի 26-ին ժամկետը լրացած աղացած միսը շարունակում են ծախել երևանյան խանութում։ Երշիկը կտրելուց յոթ օր հետո էլ այն շարունակում են առաջարկել...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այս տարվա 432 մեդալներից 25-ը կանայք են նվաճել.Ժաննա Անդրեասյանը
«Այսօր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային...
Աղբյուր` Panorama.am
14:42
Հակոբ Սերոբյանը կլինի Փարիզի 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերի մրցավար
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը նշանակվել է Փարիզ 2024...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Դոհայում մասնակցում է Գրան Պրիին, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Կառլեն Սիմոնյանն Ալենից ավելի լավ անձնավորություն է. Գուրգեն Արսենյան
«Կոռուպցիան առկա է երկիր մոլորակի բոլոր պետություններում իր չափով, ձևով, հասարակությունների ողջամտությունից է կախված, թե ինչ պայքար են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին
12:45 07/12/2023

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}