Մշակույթ 17:25 20/11/2023 Հայաստան

175 հազար դոլար՝ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել համագործակցության նոր շրջափուլի մեկնարկը: Նախարարը տեղեկացրել է՝ հաշվի առնելով հուշարձանի պատմաճարտարապետական և գիտական բացառիկ նշանակությունը` ԿԳՄՍ նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից պատրաստվել և 2021 թվականի մայիսի 21-ին կայացած գիտամեթոդական խորհրդում հավանության է արժանացել «Երերույքի տաճարի և փոքր դամբարանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը», որն էլ կիրականացվի դրամաշնորհի շրջանակում:

«Արդյունքում՝ երաշխավորված կլինի Հայաստանի վաղքրիստոնեական ճարտարապետության այս եզակի կառույցի հետագա պահպանությունը, պայմաններ կստեղծվեն պատմամշակութային հենքի վրա վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելու տարածաշրջանի պատմությունը, ճարտարապետությունը, արվեստը, կկազմակերպվեն կրթական ծրագրեր, որոնք անկասկած նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և հայոց մշակութային ժառանգության հանրահռչակմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ծրագրի մեկնարկի և հաջող իրականացման գործում կարևորելով և բարձր գնահատելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աջակցությունն ու մասնակցությունը:

«ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին հաջողվել է այս հավակնոտ ծրագրի շուրջ համախմբել միջազգային տարբեր մասնագետների, որոնց համատեղ գործունեության արդյունքում անվերապահորեն շահելու է Երերույքի տաճարը, շահելու է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի, Երերույքի պահպանության ծրագրին ցուցաբերվող այս աջակցության համար, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությանն ԱՄՆ դեսպանության շարունակական աջակցության համար։
Նախարարը տեղեկացրել է՝ այս պահին էլ Սանահինի վանքում շարունակվում են Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների վերականգնման աշխատանքները։

«Նույն ծրագրի առաջին փուլով արդեն ամրակայվել կամ վերականգնվել են Սբ․ Հակոբ եկեղեցին, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը և Սբ․ Հարություն եկեղեցին։  Մենք հիշում ենք նաև Մեղրիի եկեղեցու որմնանկարների և Դաշտադեմի ամրոցի վերականգնման աշխատանքներին աջակցությունը և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք Ձեր օգնությամբ, հարգարժան տիկին դեսպան, իրականացվել են մշակույթի և կրթության ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական և հիմք կհանդիսանա նոր ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված հայկական պատմամշակութային հուշարձանների խնդրին՝ ընդգծելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Լեռնային Ղարաբաղում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ևս ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով ներդրում ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», - ասել է դեսպան Քվինը։

ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած՝ իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորում։

Երերույքի տաճարը մասնագետները թվագրում են V դ. վերջով: Տաճարը Հայաստանի վաղքրիստոնեական բազիլիկ եկեղեցիներից ամենահայտնին է: Դրա մեջ ներդաշնակ միաձուլված են երեք ճարտարապետական դպրոցներ: Տաճարը պահպանված բազիլիկ շինությունների հնագույն պարզ ձևից աստիճանաբար բարդի անցման ընթացքը ներկայացնող հուշարձաններից է:

Երերույքը ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում։

Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել MVF նվագախմբի «Արթնացում»  երաժշտական հոլովակի պրեմիերան։ Հոլովակում տեղ են գտել դրվագներ Երերույքի բազիլիկ տաճարում և նվագախմբի ամերիկյան շրջագայության ընթացքում կատարված նկարահանումներից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի
NEWS.am-ը տեղեկություն է տարածել, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Անմահների դիրքը»՝ Ստեփանակերտից «տեղափոխվել է» Երևան
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը երևանյան բեմում կներկայացնի «Անմահների դիրքը»՝ նվիրված հայ ազգի համար իրենց կյանքը նվիրած բոլոր հայորդիներին:
Աղբյուր` Panorama.am
17:23
Նա իրեն հերոսաբար պահեց. Բրյանսկի դպրոցում կրակոցներից իր մարմնով երեխաներին պաշտպանած ուսուցչուհին հայ է
Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին պաշտպանած կենսաբանության ուսուցչուհին 26-ամյա Օֆելյա Մկրտչյանն է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը
Աղբյուր` Panorama.am
17:01
Ժաննա Ալեքսանյան. Նսեմացնելը ՔՊ-ի գլխավոր արժանիքն է, հատկապես երբ դաբրոն առկա է
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով ԱԺ-ում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սոմալիի նախագահի որդին Ստամբուլում մարդ է սպանել
Ստամբուլում առաքիչը մահացել է գրեթե մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել Սոմալիի նախագահի որդուն տեղափոխող մեքենան։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
16:51
ՔՊ-ն չի մասնակցի Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը. Կոնջորյան
Դեկտեմբերի 6-ից Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Գագիկ Ոսկանյանին Բաքվում դատապարտեցին 18 տարվա ազատազրկման
Ադրբեջանցի զինծառայողների կողմից գերվարված Գագիկ Ոսկանյանի գործոբ Բաքվում այսօր հայտարարվեց դատական քննության ավարտը։ Մեղադրող դատախազը...
Աղբյուր` Panorama.am
16:44
Շուշիում ականի վրա պայթած ադրբեջանցու ոտքն անդամահատել են
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով այսօր Շուշիում ականի պայթյունից վիրավորված  ադրբեջանցի Ռահիմ Հաբիբովի աջ ոտքի մի մասը՝ ծնկից...
Աղբյուր` Panorama.am
16:42
Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը  դատական հայց կներկայացնի...
Աղբյուր` Panorama.am
16:33
Հատուկ օպերացիա Քիշնևում. ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգավված ադրբեջանցիներ
Մոլդովայի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և տեղի քրեական հետախուզության աշխատակիցները Քիշնևում...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երևանը՝ ռուս միայնակ ճամփորդողների սիրված ուղղությունների ցանկում
Ռուսաստանցիների մեծ մասը, ովքեր նախընտրում են միայնակ ճանապարհորդել՝ ընտրելով արտասահմանյան  ուղղություններ, ամանորյա տոների համար...
Աղբյուր` Panorama.am
16:20
Եթե Սպիտակի հզորությամբ երկրաշարժ եղավ Երևանում՝ կլինի մեծագույն ողբերգություն. Նիկոլայ Գրիգորյան
Լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցը։ Ինչ դասեր քաղեցինք բնական այդ աղետից, արդյոք պետությունը և հասարակությունը պատրաստ են...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հանվի՛, հլը էս գժին նայի…հրելո՞ւն ես սովոր, հրեմ, ընկնես, որ ֆայմե՞ս. դրվագներ թիվ 94 մանկապարտեզից
«Հանվի մի հատ, էս գժին նայի։ Ինչո՞ւ ինքնուրույն չես հանվում։ Շորերդ հանի»,-բղավում է մի կին, իսկ այդ ընթացքում լսվում է ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ֆիդանյան. Ու սենց քանի-քանի ճակատագրեր են խեղման վտանգի մեջ
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի լուսանկարն ու գրել. «Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորները, որոնց նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել
2020-23 թվականներին Ազգային ժողովի պատգամավորների կամ փոխկապակցված անձանց նկատմամբ 18 վարույթ է հարուցվել: Ազգային ժողում Կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան
«Ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ և անկախ քաղաքական շահերից պահանջում եմ ինձ այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՖՖ նախկին նախագահ․ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
15:17
Հրապարակվել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արտակ Զաքարյան. Եվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ Արցախ աշխարհը թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին...
Աղբյուր` Panorama.am
15:04
Փաշինյանը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց. Օհանյան
«ՔՊ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր»։
Աղբյուր` Panorama.am
14:59
7.5 տոննա ժամկետանց սնունդ՝ երևանյան խանութներից
Նոյեմբերի 26-ին ժամկետը լրացած աղացած միսը շարունակում են ծախել երևանյան խանութում։ Երշիկը կտրելուց յոթ օր հետո էլ այն շարունակում են առաջարկել...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այս տարվա 432 մեդալներից 25-ը կանայք են նվաճել.Ժաննա Անդրեասյանը
«Այսօր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային...
Աղբյուր` Panorama.am
14:42
Հակոբ Սերոբյանը կլինի Փարիզի 2024 թ. ամառային Օլիմպիական խաղերի մրցավար
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը նշանակվել է Փարիզ 2024...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Դոհայում մասնակցում է Գրան Պրիին, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Կառլեն Սիմոնյանն Ալենից ավելի լավ անձնավորություն է. Գուրգեն Արսենյան
«Կոռուպցիան առկա է երկիր մոլորակի բոլոր պետություններում իր չափով, ձևով, հասարակությունների ողջամտությունից է կախված, թե ինչ պայքար են...
Աղբյուր` Panorama.am
13:56
Այո համերգը տեղի ունենալու է.Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Այո համերգը տեղի ունենալու է հաջորդ տարի, այժմ բանակցվում է ժամկետները և այն կազմակերպությունը, որը պատասխանատու էր միջոցառման համար,...
Աղբյուր` Panorama.am
13:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում
Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ուղղությամբ աջ եզրային գոտուց կթույլատրվի միայն աջ ուղղությամբ՝ դեպի Եղվարդի խճուղի և ևս երկու...
Աղբյուր` Panorama.am
13:28
«Կասկադի շրջակայքում զգույշ քայլեք, հնարավոր է ավետը շշով տա վզաքոքներիդ»
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում  ակտիվորեն քննարկվում ու քննադատվում է հաղորդավար, երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանի այն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից.Նախարարը ռուսական հեռուստաալիքների փակման մասին
«Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից»,- կառավարության մուտքի դիմաց ճեպազրույցում հայտարարեց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին
12:45 07/12/2023

Դեմ եմ, հիմնավորված չէ. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}