Քաղաքական 10:48 20/11/2023 Հայաստան

Հայկական նոր նորմալությունը և իր վտանգները. Ուրախանալ արգելվում է տխրել

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Պարտադրվող ուրախությունը, պարտադրվող տոնը զանգվածային բռնության ձևերից մեկն է՝ տոտալիտար-այլասերված գեշ ռեժիմներին բնորոշ։ Երևանի ինտենսիվ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քույրերն ու եղբայրներն առ այսօր ամեն օր թաղում, հոգեհանգիստ, յոթ-քառասունքի մեջ են, ամեն օր ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգություն։
Մենք նույնիսկ չենք հասցնում հասկանալ, թե ինչ ենք կորցրել, ինչ է լինելու, ոնց է լինելու։ Էս պայմաններում տոն ենք անում։

Նման բան համակենտրոնացման ճամբարներում էր լինում։
Երկրիդ վարչապետն ասում է՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը Հայաստանը որպես «արևմտյան Ադրբեջան» է ձևակերպում, ու դրա հետ մեկտեղ զանգվածներին պարտադրում են ուրախանալ։

Երբեմն տպավորություն է, որ Հայաստանում էվոլյուցիան հակառակ ուղղությամբ է գնում. մենք մարդուց վերածվում ենք անասունի։

Ի՞նչ են մտածում Նիկոլի նկարի տակ աշխատող համակարգերը, թիմերը, ձայները կտրած կրթված շերտերը, որոնք իրենց խիղճն ու ուղեղը գրավադրել են Նիկոլի մոտ։ Իրոք ախր ամոթ է։ Մենք Բաքվի բանտերում մարդիկ ունենք, բազմաթիվ գերիներ։ Իշխանությունն իր բոլոր խողովակներով, մեդիամանիպուլյատիվ համակարգով անընդհատ համոզում է, որ սա նորմալ է։
Իրականում հայ ժողովուրդն ուրախ չէ։ Նա չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է զգում։ Չի հասցրել մարսել իր հետ կատարվածը։ Նրան պարտադրում են ուրախություն։
Իշխանությունը բոլոր ողբերգություններից հետո փորձում է ստեղծել «նոր նորմալություն». պատերազմ՝ նորմալ է, պարտություն՝ նորմալ է, հազարավոր զոհեր՝ նորմալ է, շրջափակում՝ նորմալ է, Արցախի կորուստ՝ նորմալ է։

Հայ հասարակությանը 3-4 տարի է՝ ստիպում են ապրել անասնական պայմաններում՝ մարդուն ոչ բնորոշ մթնոլորտում։ Սրա հանգուցալուծումը կարող է անկանխատեսելի լինել։
2020-ից հետո անծայրածիր ողբերգության ժամանակ Եկեղեցին և նրա բազմաթիվ սպասավորներ իրենց վրա վերցրեցին պետական և հասարակական տարբեր ինստիտուտների դերը՝ մեղմելու համար վիշտը, տալու հույսի և վերապրելու ուժ։ Նույնն ինքնաբուխ արեցին հասարակական տարբեր խմբեր և անհատներ՝ դառնալով ինքնաօգնության խմբեր, որոնք նորից ակտիվացան արցախյան նոր ողբերգության շրջանում։ Եթե ինչ-որ առողջ բան դեռ մեր հասարակության մեջ պահպանվել է, ապա գուցե նաև դրա շնորհիվ։ Բայց սրանք ժամանակավոր, մեխանիկական սպեղանիներ են։

Հիմա ժամանակն է, որ հանրային համակարգերը (ներառյալ՝ քաղաքական) սկսեն առողջ երկխոսություն սեփական ժողովրդի հետ՝ վերականգնելու մարդկային հասարակության որակները, առաջին հերթին՝ ապրումակցումն ու արժանապատվությունը։ Գուցե պետական մեքենայով հնարավոր է պարտադրել հասարակությանը «վիզուալ ուրախություն», բայց վախենալ է պետք այն միտումից, որ հասարակությունը աղետի չափից արդեն դադարել է զգալ որևէ բան։ Այս սա իրոք վախենալու է»։
 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:00
«Հրապարակ». Իշխանություններին հանգիստ չի տալիս «մարած» շարժումը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թեպետ թևակոխել է պասիվ փուլ, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
08:51
Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հրամանավ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես...
Աղբյուր` Panorama.am
08:00
Հունիսի 21-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:13
Ուժեղ քամուց բազմաթիվ ծառեր են տապալվել
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրապարակել է լուսանկարներ,որոնցում երևում են ուժեղ քամուց տապալված ծառերը։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:52
Մինսկը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ներազդել ԵԱՀԿ ԽՎ-ի վրա
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Բելառուսի պատվիրակության ղեկավար Սերգեյ Ռաչկովը ՀԱՊԿ երկրների իր գործընկերներին կոչ է արել ԽՎ...
Աղբյուր` Panorama.am
21:59
Աբրահամ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Աբրահամ Գասպարյանի փաստաբանը պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանների կողմից Գասպարյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ։...
Աղբյուր` Panorama.am
21:53
ՀՀԽ 7 անդամներից մեկը՝ Վահրամ Մարտիրոսյանը հրաժարական տվեց
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է. «1-ին հրաժարականը Հանրային հեռարձակողի խորհդրում․ Ուրախությամբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Տապալվել են ծառեր, անանցանելի են դարձել փողոցներ, վնասվել են անշարժ և շարժական գույքը, հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը
Փամբակի համայնքապետարանից հայտնում են. «Հարգելի' բնակիչներ, ժամեր առաջ Փամբակ համայնքում տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի և...
Աղբյուր` Panorama.am
21:24
5 մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր.Փրկարար ծառայություն
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են քամու հետևանքով արձանագրված վնասների մասին. «Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած...
Աղբյուր` Panorama.am
21:09
Փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է Սուրեն Պետրոսյանին
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» համահիմնադիր, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Արձագանքելով Սուրեն Պետրոսյանի՝...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վարդենիսի երկինքն այս պահին պայթում է, Դիլիջանում էլ կրկին խոշոր կարկուտ է տեղացել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Վարդենիսի երկինքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Մոսկվայում փոթորկի ժամանակ մեկ մարդ է մահացել, կան վիրավորներ
Մոսկվայում փոթորկի ժամանակ մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Նրան ծառը մխրճվել է Տիմիրյազևսկի թաղամասի Դուբկի այգու մոտ։...
Աղբյուր` Panorama.am
19:44
Բուլղարահայ Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ
Բուլղարիայի 50-րդ գումարման Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ է ընտրվել 38-ամյա հայազգի փաստաբան Ռայա Նազարյանը՝ հաղթելով մյուս երեք...
Աղբյուր` Panorama.am
19:34
Կրկին խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Ագարակ,Գյուլագարակ, Կողես և մի շարք այլ բնակավայրերում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Այսօր կրկին...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Ավտոբուսի գործով» հաջորդ դատական նիստին փաստաբանը միջնորդություն կներկայացի ՍԴ
Սամվել Վարդանյանի՝ հայտնի  «ավտոբուսի գործով» հերթական դատական նիստն է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հունիսի 22-ին, ժամը 20:00-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներին
Հունիսի 22-ին, ժամը 20:00-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներին։ Այս մասին տեղեկացնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։...
Աղբյուր` Panorama.am
18:17
Թենիսի մեր հավաքականը հաղթել է Ալբանիայի և Սան-Մարինոյին հավաքականներին
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է ելույթները հեղինակավոր Billie Jean Cup 2024-ում: Այս մասին տեղեկացնում են հավքականից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում փոթորիկ է, Ագարակում՝ տեղատարափ անձրև
«Վանաձորում փոթորիկ է: Ծառեր են ընկել...»,-գրում է վանաձորցի Աննա Հովհաննիսյանը։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենափոշոտը վարչական շրջաններից Կենտրոնն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը  հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հուսիկ Արա. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հաղթել է, իսկ իշխանությունը պարտված է
«Ժողովրդի վրա նռնակ նետողը երկրում իշխանություն չունի»
Աղբյուր` Panorama.am
17:33
Հարսի աչքերին նյութ են փչել ու հափշտակել վզնոցը. Սկեսուրի ահազանգը
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 15-ին, ժամը 16.36-ին, զանգահարած կինը հայտնեց, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ նյութ են փչել հարսի...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խաղողի բերքատվության կանխատեսում
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024 թվականի խաղողի հանրապետական միջին...
Աղբյուր` Panorama.am
17:17
ՃՏՊ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 20-ին, ժամը 13:52-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն...
Աղբյուր` Panorama.am
17:10
ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) խորհրդի 2-րդ նիստը։ Որպես...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լոռի բերդում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, խաչքարերի բեկորներ
Հունիսի 18-ից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկ., հնագետ Արման Նալբանդյան) պեղումներ է սկսել...
Աղբյուր` Panorama.am
16:53
Ապագան ցույց կտա՝ մարդիկ ինչ են տվել ու ինչ են վերցրել այս շարժումից. Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարության մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի ցանկանում մեկնաբանել Սուրեն Պետրոսյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:20
Արժույթի միջազգային հիմնադրամը կոշտ գնահատական է տալիս Հայաստանի իշխանություններին. Վահե Դավթյան
Օրերս Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կոչ արեց նվազեցնել պետության մասնաբաժինը խոշոր ձեռնարկություններում, որոնց բաժնետոմսերը տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շարժման մարելու մասին խոսում են մեկ ՔՊ-ականները, մեկ էլ էն մարդիկ, որոնք...
17:05 20/06/2024

Շարժման մարելու մասին խոսում են մեկ ՔՊ-ականները, մեկ էլ էն մարդիկ, որոնք...

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}