Տնտեսություն 14:25 24/11/2023 Հայաստան

Ինչն է խանգարում գյուղացուն որակյալ խաղող արտադրել

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել արտահանողների համար։ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am թղթակցի հետ զրույցում նշեց, որ ռուսական շուկայում արդեն իսկ կա լարվածություն, սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն։

«Իհարկե, չեմ կարծում, որ արտահանման ծավալները ռուսական շուկա շատ կնվազեն, բայց ամեն դեպքում ապագայի մեծ պլաններ առայժմ չեն կազմում, սպասողական վիճակ է»,- ասաց գինեգործը։

Նրա խոսքով՝ հայկական գինու սպառման շուկայի 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, ուստի պետք է լուրջ աշխատանք տանել արտահանման շուկայի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ: Ըստ նրա՝ թեև վերջին տարիներին որոշակի քայլեր են արվել, այդուհանդերձ, արտահանողները պետք է շատ լուրջ վերաբերվեն դրսի շուկաներին։

«Օրինակ, ռուսական շուկայում հայկական գինին դիտարկվում է որպես էժան պրոդուկտ, նույնը վերաբերում է կոնյակին։ Ծիծաղելի գներ կան արտահանողների մոտ։ Եթե փակվի ռուսական շուկան, մեկ-երկու տարի արտահանողները խնդիրներ կունենան, բայց հետո իրավիճակը կկարգավորվի, այսինքն՝ նրանք կսկսեն այլ շուկաներ փնտրել և որակյալ գինի արտադրել և արտահանել։ Եթե ռուսական շուկան հրաժարվի հայկական գինիներից, ապա մեր կորուստը կկազմի տարեկան մոտ 300 մլն դոլար, բայց չեմ կարծում, որ ամբողջությամբ կհրաժարվեն»,- ասաց Ավագ Հարությունյանը։

Ինչու մոտիվացիա չկա

Գինեգործը նշեց, որ այսօր գինու արտադրության գործընթացն իներցիայով զարգանում է, բացի այդ ֆինանսավարկային ճկուն քաղաքականություն է վարվում․ պետությունը սուբսիդավորում է վարկերը, որի հետևանքով գինեգործական ընկերությունները կարողանում են գյուղացիներից խաղող գնել։ Դա նպաստում է արտադրության ծավալների ավելացմանը։ Սակայն, ըստ Ավագ Հարությունյանի, սուբսիդավորումն իր հերթին խաղողագործության ոլորտում բերում է նոր խնդիրներ։

Նրա խոսքով՝ տարիներ շարունալ խոսում են շուկաների դիվերսիֆիկացման մասին, բայց դա մեծ ջանքեր է պահանջում։ «Շուկաները դիվերսիֆիկացնելու համար առաջին հերթին մրցունակ արտադրանք պետք է լինի։ Մարդիկ չեն ուզում լավ որակի խաղող արտադրել։ Դա նրանից է, որ պետությունը խաղողի մթերումների նպատակով տնտեսվարողներին տրամադրում է սուբսիդիաներ, արդյունքում՝ գյուղացիներն այլևս չեն ցանկանում նոր այգիներ հիմնել, որակյալ խաղող արտադրել՝ իմանալով, որ իրենց ցանկացած որակի խաղողը գնելու են։ Այդ սուբսիդիան ունի և լավ, և վատ կողմեր»,- ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահը։

Ըստ նրա՝ պետությունը սխալ քաղաքականություն է վարում, որպեսզի գյուղացին չբողոքի, սուբսիդիա է հատկացնում նրա վատ խաղողի գնման համար, և գինեգործները ստիպված էժան գինի կամ կոնյակ են արտադրում․ «Դա նշանակում է, որ մենք միշտ գտնվելու ենք էժան պրոդուկտի դաշտում, ինչը նաև արտահանման դեպքում է խնդիրներ առաջացնում»։

Ավագ Հարությունյանը աբսուրդ է համարում, որ Հայաստանում ընդամենը լինելով 12 հազար հա խաղողի այգի, ստանում ենք ոչ որակյալ խաղող, մինչդեռ նման պայմաններում պետք է արտադրեինք շատ բարձր որակի խաղող։ ելնելով դրանից, ըստ նրա, արտահանվում են հիմնականում էժան՝ 1,5-2 դոլարանոց գինիներ։ Նրա խոսքով՝ դա հասկանալի կլիներ, եթե ունենայինք հազարավոր հեկտարների հասնող այգիներ։

«Արդյունքում, կարող էինք բարձրարժեք գինիներ արտադրել, որոնք նույնիսկ ինքնաթիռով կարող ենք տեղափոխել, բայց մենք դա չենք անում։ Հակառակը՝ գյուղացիների դժգոհությունից զերծ մնալու համար սուբսիդիա ենք տրամադրում․ արտադրվում է անորակ խաղող, որը, միևնույն է, մթերվելու է։ 

Օրինակ՝ Իսրայելը այնպիսի խաղող սկսեց մշակել, որ դրանից թանկ գինիներ արտադրվեցին։ Այդ երկիրը հիմա 20-ից մինչև 70 եվրո արժողությամբ գինիներ է արտահանում։ Նույնը Շվեյցարիայում է, Ճապոնիայում, Ավտրիայում, երկրներ, որոնք ունեն մոտ 15-30 հազար հա խաղողի այգիներ և երբեք էժան գինիներ չեն արտադրում»,- նշեց գինեգործը։

Որակյալ խաղողի այգի ունենալու համար, ըստ Ավագ Հարությունյանի, անհրաժեշտ է 2-3 տարի, բայց հետո գյուղացին կունենա  բարձրարժեք տեսակի խաղող։ «Իսկ ամենակարևորն այն է, որ մեր խաղողը, գինին ու կոնյակը չեն դառնա քաղաքական սակարկման առարկա, կարտահանենք որակյալ և թանկ գինիներ այն երկրներ, որտեղ դրա պահանջարկը կա»,- ընդգծեց նա։

Միայն բարի ցանկություններ

Գինու ազգային կենտրոնի նախագահն անդրադարձավ նաև կառավարության ներկայացրած «Գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագրի» նախագծին, որով նախատեսվում է մինչև 2032 թվականը գինու արտադրության ծավալներն ավելացնել 5 անգամ՝ հասցնելով տարեկան 67 մլն լիտրի ներկայիս 13 մլն լիտրի փոխարեն, արտահանումը 1,018 մլրդի դոլարի, իսկ ներքին շուկայում սպառումը՝ 770 մլն դոլարի։

Նրա գնահատմամբ, ծրագիրը վատը չէ, բայց խաղողի գինու ծավալները 5 անգամ ավելացնելու պոտենցիալ Հայաստանն այսօր  չունի։ Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչ սկզբունքով են արտահանման ծավալներն ավելացնելու։

Ըստ նրա՝ միգուցե հնարավոր է արտահանումն ավելացնել 2-3 անգամ, բայց ոչ՝ 5 անգամ։

«Այսօր գինու համար խաղող չունենք, ամբողջ տնկարկների 10-15 տոկոսն է գինու խաղող, մնացածը կոնյակի համար է։ Եթե նորից պետք է գնան սուբսիդավորման և էժան տնտեսության պահպանմանը, ուրեմն չարժե նման ծրագիր գրել, քանի որ էժան գինիներով արտահանում չես կարող ավելացնել։ Միայն բարի ցանկություններ են»,- նշեց Ավագ Հարությունյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}