Քաղաքական 22:11 29/11/2023 Հայաստան

Հանդիպումների ընթացքում հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությամբ հետաքրքրվածությունը. ԵՄ

ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը նոյեմբերի 27-29-ը Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են գործընկերության կառուցմանը, որը շոշափելի օգուտներ կբերի քաղաքացիներին: Մասնակիցները քննարկել են համագործակցության հետագա ամրապնդման և բարեփոխումների իրականացման ուղիները, այդ թվում՝ ներդրումների միջոցով inter alia, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, հետազոտությունների և նորարարության ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել առ այն, թե ինչպես լավագույնս օգտագործել ներդրումները՝ տեղահանված Ղարաբաղի հայերի հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց ինտեգրումը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

Եվրոպական միությունը և Հայաստանը հետաքրքրված են շարունակել համագործակցությունը արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ուղղությամբ և ամրապնդել համագործակցությունը միգրացիայի և շարժունակության ուղղությամբ, ինչպես նաև ուսումնասիրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության հնարավոր մեկնարկի հեռանկարները: Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ Frontex-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։

Հանդիպումների ընթացքում լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։

Այցի կապակցությամբ ազդարարվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։

Հարթակը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանը և միջազգային ֆինանսական հաստատություններին, և այն կօգնի էլ ավելի մեծացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում, որի միջոցով Հայաստանում արդեն իսկ մոբիլիզացվել են մինչև 500 միլիոն եվրո ծավալի ներդրումներ։ Հարթակի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են երկու նոր ծրագրեր՝ ուղղված Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ համագործակցությամբ մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ աջակցությանը հայկական ՓՄՁ-ներին:

Եվրոպական միությունը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիմքի վրա։ Արտաքին հարաբերությունների խորհրդի նոյեմբերի 13-ի քննարկումների արդյունքներով՝ ԵՄ-ն նաև կամրապնդի Հայաստանում ԵՄ առաքելությունը։

Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Frontex-ի ներկայացուցիչները միացել էին ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին։

Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին և համապատասխան ոլորտների փոխնախարարներին։ Նրանք նաև մտքեր են փոխանակել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև «հողի վրա» գործող Միացյալ Ազգերի Կազմակերպության ներկայացուցիչների հետ»,- ասված է ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության մեջ»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
«Al-Beruniy» մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ստեփանավանի շենքերից մեկում մոտ ժամը 05։00-ին բռնկված հրդեհը մարվել է 20։00-ին
Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Աղբյուր` Panorama.am
21:05
Նորանշանակ հայազգի նախարարն այցելել է Արամ Առաջինին
Լիբանանի կառավարությունում երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո հայազգի Նորա Պայրակտարյանն այցելել է Անթիլիասի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 8-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ինչ կարող էր դառնալ Մբապեն, եթե չլիներ ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե ինչ կարող էր դառնալ, եթե չլիներ ֆուտբոլը, և խոսել բասկետբոլի...
Աղբյուր` Panorama.am
19:58
Թրամփը բացառում է արքայազն Հարիի արտաքսումը. «Նա արդեն բավական խնդիրներ ունի իր սարսափելի կնոջ հետ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է արքայազն Հարիին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ «Ես չեմ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հայազգի Նորա Բայրակտարյանը՝ նախարար Լիբանանում
Lիբանանի նախագահը հաստատել է նոր կառավարության կազմը։ Հայազգի Նորա Պայրակտարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը
Ադրբեջանցիները օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող մի շարք  շիրմաքարեր են վնասել,...
Աղբյուր` Panorama.am
18:58
Փաշինյանը չի կարողացել թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել
«Այսօր որոշել եմ ավտոբուսով գնալ կեցավայր, ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել ու չկարողացա, շատ նյարդայնացա։ Պատճառը...
Աղբյուր` Panorama.am
18:45
Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները մասնակցել են Չարլզ III-ի թագավորական ընթրիքին
Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորիայի հետ Մեծ Բրիտանիայում մասնակցել է Չարլզ III-ի թագավորական ընթրիքին։ Այս մասին հայտնում է People-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:31
Նստակյաց կյանքը կարող է առաջանալ հաշմանդամություն, ծանր և երկարատև հիվանդություն
Ֆիզիկական ակտիվությունը մարմնի ցանկացած շարժում է, որը կատարվում է շարժողական համակարգի և մկանների կողմից, որը պահանջում է էներգիայի ծախս:...
Աղբյուր` Panorama.am
18:23
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։
Աղբյուր` Panorama.am
18:19
Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է
Փետրվարի 8-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Մեղրիի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն...
Աղբյուր` Panorama.am
18:06
Բալթյան երկրներն անջատվել են ռուսական էլեկտրահամակարգից
Բալթյան երկրները շաբաթ առավոտյան անջատել են իրենց էլեկտրամատակարարման ցանցերը BRELL միասնական էներգահամակարգից, որպեսզի դրանք համաժամանակյա...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նիկոլը հանում է 2018-ին հագած իր գառան դիմակը՝ հայ ժողովրդին որպես գառան դմակ՝ դեմ տալով թյուրքական գայլերին. Աշոտյան
«Փաշինյանը վաղուց է վա-բանկ գնացել՝ Հայոց ցեղասպանության, Արցախի, մեր ազգային ինքնության դեմ։ Որքան անպատիժ է մնում նա, այնքան ավելի ցինիկ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Թումանյանի անձնական գրադարանի առաջին գիրքը կցուցադրվի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
17:03
Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» կտավը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում
Նկարը Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար
Աղբյուր` Panorama.am
16:42
Լարսը փակ է բեռնատարների համար, 300-ից ավելի հայկական մեքենա է կանգնած անցակետում
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված։ «Սպուտնիկ Արմենիայի»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ
«Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանի ԿԳ նախարարը կարևորել է ԵՊՀ գեղարվեստական կենտրոնի գործունեությունը
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Ալեքսանդր Ծուլաձեն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդը պատմել է, թե ինչու այդքան կապվեց Հայաստանի հետ
Նա պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։
Աղբյուր` Panorama.am
15:44
Վատիկանում տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ
Վանդալը վնասել է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող հնագույն մոմակալները՝ բարձրանալով եկեղեցու խորան։ Ռումինիայի 40-ամյա քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
15:22
Դժվար էր մեծ մարդու կարճ կյանքի ահռելի մեծ պատմությունը ներկայացնել 90 րոպեում. «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Մեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան
«Հեռացնելու ենք այս չարիքը ճիշտ այն ժամանակ, երբ մենք ուղղակիորեն պատրաստ կլինենք այն իրականացնելու և իրագործելու»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԱՆ. Ստեփանավանի հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության  է դիմել 6 քաղաքացի: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը ճանաչվել է լավագույնը Critics Choice Awards-ում
Կալիֆորնիայում կայացել է Critics Choice Awards-ի` «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության 30-րդ արարողությունը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հանգամանքներն ինձ ստիպում են  ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան
14:11 08/02/2025

Հանգամանքներն ինձ ստիպում են ցուցաբերել քաղաքական երիտասարդություն. Հակոբ Ասլանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}