Եթե Սամվել Բաբայանը կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել և դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է. Գուրգեն Ներսիսյան
00:24 30/11/2023
ԼՂՀ

Եթե Սամվել Բաբայանը կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել և դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է. Գուրգեն Ներսիսյան

«Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշիկն ինքն ա, ու եթե կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել և դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Արցախի նախկին պետնախարար, գլխացոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Սամվել Բաբայանի հայտարարություններին։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է. «Ով ասում ա, թե ես հարցաքննվել եմ՝ ստախոս ա, ու իրեն փիառ ա անում»։

Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ Ս.Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է` որպես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ 

Գուրգեն Ներսիսյանը պնդում է՝ Բաբայանը հարցաքննվել է որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, փաստերը կան։

«Բաբայանը հույս ունի, թե այդ քրեական գործի նյութերը ամբողջությամբ վառել ենք ու նոր Արցախից դուրս ենք եկել։ Նա թող մտածի, որ այդ նյութերի էլեկտրոնային, թվայնացված տարբերակներն էլ կան։ Ես, որպես գլխավոր դատախազ, դրանք թվայնացրել եմ։ Եթե այն ժամանակ Ձեզ հետ զրույցում կասկածանքով էի ասել, քանի որ չէի կարողանում հիշել, ապա հիմա վստահաբար ասում եմ՝ Բաբայանը հարցաքննվել է»,-ասել է Գուրգեն Ներսիսյանը։

 

Placeholder