Թուրքիան հույս ունի՝ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
Քաղաքական
20:12 30/11/2023

Թուրքիան հույս ունի՝ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել  է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո  հրապարակվել է գրավոր հայտարարություն, որտեղ անդրադարձ է արվել նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ 

«‎Գնահատվել են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների՝ մնայուն խաղաղության պայմանագրով հանգուցալուծմանը և այդ շրջանակում Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, հարցին միջամտելու արտատարածաշրջանային դերակատարների ջանքերը։


Նշվել է, որ Անկարան  «‎աջակցելու է ամեն տեսակ անկեղծ ջանքի՝ ուղղված մնայուն խաղաղության հաստատմանը, որը նպաստելու է տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում Հայաստանի անդորրին ու բարօրությանը»‎։

Հայտարարությունում կա նաև անդրադարձ ռուս-ուկրաինական պատերազմին։ Նշվում է, որ Թուրքիան կշարունակի իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների վերսկսմանը։

Placeholder