Պարզվեց՝ իրոք, Ցոլակ Ակոպյանին կալանքի են տարել՝ ինչ-որ վեդըմըսծներում ինչ-որ գնահատականներ դնելու համար.Ռուբեն Մելիքյան
Իրավունք
23:40 30/11/2023
Հայաստան

Պարզվեց՝ իրոք, Ցոլակ Ակոպյանին կալանքի են տարել՝ ինչ-որ վեդըմըսծներում ինչ-որ գնահատականներ դնելու համար.Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Լսեցի, որ Բրյուսըվի նախկին պրոռեկտոր ու նախկին դեկան Ցոլակ Ակոպյանին ձերբակալել ու կոռուպցիոն հակադատարան կալանքի են տարել՝ 4-5 տարի առաջ ինչ-որ վեդըմըսծներում ինչ-որ գնահատականներ դնելու համար։

Ականջներիս չհավատացի։ Վեր կացա ու գնացի նշված դատարան՝ հասկանալու, թե էս ինչ հաշիվ ա։ Պարզվեց՝ իրոք, Ցոլակ Ակոպյանին ձերբակալել ու կոռուպցիոն հակադատարան կալանքի են տարել՝ ինչ-որ վեդըմըսծներում ինչ-որ գնահատականներ դնելու համար։ Հոդված 411, 1-ին մաս։

Ի՞նչ ասեմ։ Ասելու բան կա՞, որ ասեմ…»:

Placeholder