Մշակույթ 14:24 30/11/2023 Հայաստան

Նոր ասելիքով և ուղերձներով «Ինկած բերդի իշխանուհին»՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում. դեկտեմբերի  9, 10, 16 կներկայացվի Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման։

Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը նախ ասաց, թե ինչու են որպես հեղինակ ընտրել հենց Լևոն Շանթին։

«Թատրոնում շատ են կարևորում հայ դասական հեղինակներին։ Ճիշտ է՝ թատրոնում պետք է լինեն ժամանակակից դրամատուրգներ, բայց հիմքը պետք է հանդիսանա դասականը։ Իսկ եթե դասական և հայ հեղինակ, միանշանակ՝ Շանթ։ Յուրաքանչյուր թատրոնի համար  մեծ պատիվ է իր խաղացանկում ունենալ Լևոն Շանթ՝ կարողանում ես հանդիսատեսին ծանոթացնել Շանթի հետ, նրա լեզվամտածողությանը, նրա դրամատուրգիայում արծարծված գաղափարներին»,- ասաց Լ.Հարությունյանը։

Իսկ ընտրվել է Շանթի հենց «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, որովհետև, ըստ բեմադրիչի,  շատ զուգահեռներ կան այսօրվա հետ։

«Բայց ինձ որպես ռեժիսոր չի ոգևորել վրեժը, որքան ավելի կարևոր շեշտադրումներ կան, որոնք շատ արդիական են ու շատ համեմատականներ եմ տանում այսօրվա հետ։ Ինձ համար շատ կարևոր է առաջին հերթին նպատակն ու ցանկությունը։ Ինձ համար հերոսուհին՝ Աննան, սիմվոլիկ է։ Կարծում եմ՝ մենք Հայաստանում Աննաներ շատ ունենք։ Աննան գալիս է մեր հանդիսատեսին, մեզ ևս մեկ անգամ սթափեցնելու, ուժ տալու, ոգևորելու, որ մեկ անձն էլ կարող է շատ բան փոխել մեր կյանքում։ Մեր ազգի խնդիրը գուցե այն է, որ միասնական չենք։ Մենք ինքներս մեզ մեղադրում ենք, որ միասնական ազգ չենք։ Բայց Աննան միայնակ կարողացավ հասնել այն ամեն ինչին, ինչ ուզում էր։

Յուրաքանչյուր ժամանակներում եղել է դավաճանություն, նենգություն, բայց խնդիրն այն է, թե ինչպես է կարողանում մարդն այդ ամեն ինչը հաղթահարել։ Կրկնեմ, ինձ համար ավելի շատ ոչ թե վրեժն է ուղղորդիչը, այլ ցանկությունը և ուժը, ուզում եմ Աննան ուժ փոխանցի բոլորին, մեր հայ ժողովրդին, հատկապես որդեկորույս մայրերին։ Սա շատ կարևոր է»։

Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրամայում ռեժիսորը որոշակի փոփոխություններ է կատարել, ժամանակակից շեշտադրումներ արել. «Բնականաբար, պահվել է Շանթի միտքը, գաղափարը, բայց մեկնությունը փոքր ինչ ավելի ժամանակակից է, այսօրեական, նաև մատուցման ձևերը։ Մենք ընտրել ենք սիմվոլիկ ձևավորում։ Փորձել եմ ինչքան հնարավոր է  հավատարիմ մնալով Շանթին՝ այլ մեկնություն տալ Շանթի սիմվոլիզմին»։

Լ. Հարությունյանն իր բեմադրությունների մեջ առանձնացնում է հենց «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, քանի որ, որպես անհատ քաղաքացի, իր հույզերը, մտքերը փորձել է այս բեմադրության միջոցով ներկայացնել։

«Հաճախ հարցնում են արվեստագետերն՝ ի՞նչ կարծիք ունեն այսօր երկրում տիրող իրավիճակի, իրադարձությունների մասին, ի՞նչ են մտածում։ Ես իմ ասելիքը, ինձ հուզող հարցերը, իմ լուծումներն առաջարկում եմ իմ ներկայացումներում, ինչպես եղել է «Հարսանիք թիկունքում», «Մաուգլի» ներկայացումներում։ Չպետք է գան այս ներկայացումը դիտեն ու արտասվեն։ Մենք չենք փորձում սգալ, ողբալ, հակառակը՝ ոգեկոչում ենք, ոգեշնչում ենք ու էլ ավելի ենք փորձում ուժ տալ։ Եվս մեկ անգամ համոզվել եմ ի շնորհիվ Աննայի, որ հայ կինը հզոր է, ուժեղ է և շատ բան կարող է անել»,- ասաց բեմադրիչը։

Նա համոզված է, երբ մարդիկ դիտեն ներկայացումը, կհասկանան, որ որպես բեմադրիչ իր համար ուղղորդիչ չի հանդիսացել կորուստները, այլ կորուստներից հետո վերագտնելը, անելիքը, մարդիկ ինչպես են կարողանում ցավից հետո ուժ հավաքել, պայքարել էլ ավելի լավը, ճիշտը լինելու համար, վաղվա ավելի պայծառ օրը ճիշտ կերտելու համար։

«Ամենակարևոր մեսիջն է. եթե մարդը ցանկություն ունի իր կյանքում ինչ որ բան անել, մենակ էլ կարող է անել, եթե վստահ է, ուզում է դա անել։ Եթե ուզում ենք ունենալ հզոր երկիր, մեզ ոչ ոք չի կարող խանգարել։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում։ Ամենակարևորն այն է, որ մարդը հասկանա՝ ինչ է ուզում, ինչպես Աննան գիտեր, թե որն է իր անելիքը։ Մարդիկ կարող են շատ անելիքներ ունենալ, բայց պետք է հասկանալ, թե որն է այս պահին ամենակարևորը։ Դահլիճում նստած հանդիսատեսն էլ պետք է հասկանա, թե որն է իր համար ամենակարևոր անելիքը ու բոլորը լծվեն այդ անելիքը ի կատար ածելու գործին, ոչ թե ամեն մեկը փորձի իր անելիքն անի։ Խնդիրներ ենք բարձրացնում նաև Աննայի, Քեսունու միջոցով, թե որոնք են մեր սխալները, որտեղ ենք մենք սխալվել, հասկանանք և ուղղենք այդ սխալները»,- մանրամասնեց Լ.Հարությունանը։

Նրա խոսքով, սգալու կամ ողբալու ներկայացում չէ, այլ ուժի ներկայացում է։

Ներկայացման մեջ ընդգրկված են Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասանները, նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։ Ներկայացման մեջ գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Ջեմմա Ադամյան (Իշխանուհի Աննա), ՀՀ վաստավոր արտիստ Տիգրան Գաբոյան, Արկադի Ղարագուլյան (Քեսունի իշխան), Արսեն Սաղաթելյան (Շահին), Արսեն Միքայելյան, Ժոռա Գրիգորյան (Ատոմ), Սարգիս Ղարիբյան, Սարգիս Հարությունյան (Սեպուհ): Զգեստների նկարիչն է Լուսինե Խաչատրյանը։

«Ի շնորհիվ իմ իշխանուհու՝ Ջեմմա Ադամյանի, հանդիսատեսը չի տեսնի սգացող, այլ պայքարող, ուժ տվող մոր»,- նշեց բեմադրիչը։

Լ.Հարությունյանն ասաց, որ առանձնացնում է նաև ներկայացման երաժշտական ձևավորումը. «Շատ ներկայացումներ ունեմ, որոնց համար հատուկ երաժշտություն է  գրվել։ Այս անգամ երաժշտություն չի գրվել, բայց համագործակցել եմ հայկական երաժշտական խմբերի հետ, հիմնականում «Հող» խմբի, նաև «Կաթիլ» խմբի երաժշտությունից էլ ենք օգտվել»։

Գյումրու դրամատիկական թատրոնը վերջին 2-3 տարիների ընթացքում սկզբունքորեն  դադարեցրել է կամ հնարավոինս քիչ է ելույթ ունենում Երևանում։

«Նպատակն այն է, որպեսզի Երևանից, տարբեր մարզերից գան Գյումրի, քանի որ Գյումրին մշակութային շատ ներկայանալի օջախներ ունի։ Մայրաքաղաքում խաղալը պատիվ է, բայց ուզում ենք, որ գան ու ներկայացումը նայեն հենց Գյումրիում», - ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}