Ավստրալիայում ոստիկանները փնտրում են 10 հազար պոնչիկ գողացած կնոջը
Իրավունք
19:44 02/12/2023
Աշխարհ

Ավստրալիայում ոստիկանները փնտրում են 10 հազար պոնչիկ գողացած կնոջը

Ավստրալիայում ոստիկանությունը փնտրում է տասը հազար Krispy Kreme բլիթով բեռնված ֆուրգոնը գողացած կնոջը։ Գրում է RBC գործակալությունը։

Քաղցրավենիք առաքող վարորդը գիշերային հերթափոխից հետո կանգ է առել բենզալցակայանում՝ բլիթներով լի բեռնատարը թողնելով առանց հսկողության:  Ոստիկանները տեսախցիկների տեսագրություններում ֆիքսել են մի կնոջ, ով քայլել է բենզալցակայանի մոտով, այնուհետև նստել առաքիչի մեքենան և քշել անհայտ ուղղությամբ:

Քաղցրավենիքը նախատեսված է եղել Նյուքասլի խանութների համար։ Քանի որ վերջիններս չեն առաքվել մանրածախ առևտրի կետեր, Krispy Kreme ընկերությունը ստիպված է եղել փոխարինել ամբողջ խմբաքանակը:

Ոստիկանությունը կարծում է, որ կնոջ արարքի հիմնական դրդապատճառը եղել է մեքենայի, ոչ թե բլիթների գողանալը:

Placeholder