Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ»-ում
Հասարակություն
14:38 04/12/2023
Հայաստան

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ»-ում

Դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Դեպքի վայր մեկնած փրկարարական ծառայողները պարզել են, որ ազգային պարկի առավել դժվարամատչելի և բարդ ռելիեֆով հատվածում՝ մոտ 3 հա տարածքում, այրվում են խաշամ և փայտի թափուկներ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ուժգնացող քամու պատճառով, տեղում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները հրդեհի հետագա տարածումը կանխելու համար:

Դեպքի վայրում աշխատում են 123 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 28 աշխատակից։

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

 

Placeholder
Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ»-ում