ՊԵԿ-ը 11 ամսում ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Տնտեսություն
11:07 04/12/2023
Հայաստան

ՊԵԿ-ը 11 ամսում ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 242.2 մլրդ դրամով կամ 14.1%-ով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝  2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 99.5 մլրդ դրամով կամ 41.9%-ով:

Placeholder
ՊԵԿ-ը 11 ամսում ապահովել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր