Հասարակություն 09:00 04/12/2023 Հայաստան

Վատ արած գովազդի արած վատը

Վերջերս ֆիլմերի կայքերում հայկական բանկի նոր գովազդ է հայտնվել՝ վարդագույնի ու երկնագույնի տրին-տինգ-տիիի արագ փոփոխությամբ։ Ի՞նչ են մտածել այդ գովազդը պատրաստողները։ Որ հատուկ ֆիլմերի կայք մտած մարդը բանը թողած պիտի նայի արագ առկայծող գույներին ու կարդա, թե ինչ են ասում ու գնա հատուկ այդ բանկի՞ց օգտվելու։

Պարզապես սկսում են այդ կայքեր չմտնել, որ կուրացնող գովազդը չտեսնեն։ Ու քանի որ զրկվում են իրենց սիրած կայքերից, մի բան էլ մտքում ասում են՝ ծոծրակդ կտեսնես, ինձ ձեզ մոտ չես տեսնի, որ չթողեցիք իմ հանգստի ժամին հանգիստ ֆիլմ նայեմ։

Հետաքրքիր է՝ գովազդվողը, կամ այն կայքը, որտեղ այդ գովազդը դրված է, տեղյա՞կ են, թե ինչ խոզ են դրել իրենց տակ գովազդի գուրուները։

Քանի թեման բաց է, մի թեթև հիշենք գովազդի էվոլյուցիաան։

Առաջին գովազդները իմաստալից, էսթետիկ արված մինի ֆիլմեր ասես լինեին։ Օրինակ՝ հայկական առաջին գովազդներից մեկը (չգիտեմ յութուբում կա, թե չէ), որ միջազգային մրցանակ ստացավ, հայկական կոշիկի գովազդ էր. Աղջիկը վազում է ամառային դաշտով, ու վազքի ընթացքում ոտքը դնում է ծաղիկի վրա։ Ոտքը հեռացնելուց հետո ծաղիկը նորից ուղղվում է, ասես ոտնատակ չէր էլ եղել։ 

Ահա այսպիսի հայկական կոշիկ։

Հետո եկան էլ ավելի գեղարվեստական գովազդները. Ահա մեկը իմ շատ հավանածներից.


Ի դեպ՝ այնքան խոսուն ու սիրուն է արած, որ ուզում ես ընդմիջել այն մի անտաղանդ գովազդով, հաստատ իմանալով, կսպասեն էկրանի դիմաց, մինչև շարունակությունը նայեն։

Հենց այդպիսի՝ անտաղանդ գովազդներ սկսեցին արտադրել ու դրանք խցկել ամենուր ու շատ-շատ։ Այդ գովազդները դարձան ընտանիքների անդամների ջուր խմելու, զուգարան վազելու, մի հատ բրդուճ անելու ժամանակը։

- Վերջ.-գոռում էին խոհանոցներից, լոգասենյակներից։
- Դեռ չէ.- հանգստացնում էին ֆիլմի՝ հեռուստացույցի մոտ մնացած պահակները։

Թե մի բան ծնում էին այդ գովազդները, ապա՝ տհաճություն ու դրայվ։

Թեպետ՝ հանուն արդարության նշեմ, որ երեխաներ կային, որ այդ շատ ցուցադրվող գովազդներով կարդալ սովորեցին՝ համադրելով ձայնն ու գրածը՝ Тамрах  Tampax որակի։

Սոցիալական գովազդները։ Կային, որ շատ անհրաժեշտ էին՝ էլէներգիայի, ջրի տնտեսման մասին, անվտանգության մասին՝ գազը անջատելը չմոռանալ։ Կային, որ ռոմանտիկ էին ու լացացնող, բայց ոչինչ, ուղղակի շատ չլինեին։ Բայց դրանք կորան, «շուկայի» համար անպետք դուրս եկան։

Եկան հումորային գովազդներ։ Եթե հումոր կար։ 

Հայկական գովազդներում «հումոր» էր համարվում հարս-սկեսուր, ամուսիններ վեճերը։

Կային գովազդներ չգիտես ինչի մասին, բայց գրավող։ Սա օրինակ մինչև հիմա ես չգիտեմ ինչի մասին է, բայց լավն է.



Սկսեցին նաև հանրահայտ մարդկանցով գովազդները, այնպես, էլի, մեծ մասամբ քաղքենի արած։
Կային գովազդներ, որ մարդիկ մոռանում են ինչի վրա էր շեշտը, կամ դառնում էին շարժեր ու մեմեր. Օրինակ սա՝ «շպագատի» մասին ))։

Լրատվամիջոցների կայքերում դրվող գովազդները, ցավոք, ընտրել չի լինում։ Ինչպես երկու երնեկ իրար հետ չեն լինում՝ որ համ ասես, որ սիրուն ու ճիշտ գովազդ լինի, համ գովազդատու լինի։

Չգիտես ինչու գովազդային դաշտում համարվում է, որ վստվստացող գովազդները լավն են։ Դրանցով էլ լցնում էին լրատվականները, որոնք լրատվականների աշխատողները հիմնականում չեն էլ տեսնում, որովհետև փակում են, որ աչքերը չցավացնեն։

Իսկ այ, ֆբ-ում դրվող հրապարակային նյութերը, որոնց մոտ «գովազդ» է գրվում, ոչ թե գովազդային են, այլ ուղղակի գումարի դիմաց ֆբ-ն թույլ է տալիս այդ նյութերը ավելի շատ մարդկանց տեսնել։

Սա էլ իր վատ կողմն ունի՝ լուրջ բաներ չես կարող դնել գովազդի տակ «գովազդ» բառի պատճառով, իսկ «թեթև» լուրը հետ է գցում առանց գովազդի ֆեյսբուք տարած նյութերի տեսանելիությունը։

Գովազդները սպասում են հեղափոխության, իսկ դրանք անողները դեռ չեն հասկացել.  կամ հավես չունեն խոստովանալու վատ արած գովազդների վնասները։ 

Ա. Ո.

Հ.Գ.- Բանկն էլ, ում ես փաստորեն զգուշացրեցի իր գովազդի անարդյունավետության մասին, «ինձ ինչ տա՝ տա»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:04
Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ Խաչատուր Աբովյանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմեն
 Հայքի մշակութային օմբուդսմենը տեղեկացնում է․ «Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Ստեփանակերտում տեղադրված...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2024-2025 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրն այդպես էլ ընդունելության չարժանացավ ԲԴԽ նախագահի կողմից ․ փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողի հայրը դիմելուց հետո արդեն 5 օրվա ընթացքում այդպես էլ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Կահիրեում հանդիպել են Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաց-ռուսական Կազբեգիի անցակետում հայտնաբերվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար
Վրաց-ռուսական Կազբեգիի անցակետում հայտնաբերվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
18:11
ԵԽ-ն տեղյակ չէր, որ Հայաստանը Pegasus-ի օգտատեր է
ԵԽ-ն  ահազանգում է, որ հայաստանցի լրագրողները դարձել են Pegasus գաղտնալսման ծրագրի զոհեր հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։...
Աղբյուր` Panorama.am
17:59
Այս իշխանությունների ժամանակ կանոնավոր բանակը դարձավ անկանոն կազմակերպություն. Օհանյան
«Վազգեն Սարգսյանը որպես առաջնորդ միասնականության խորհրդանիշ է, և նրա կերպարի մեջ մենք պետք է տեսնենք մեր բոլոր մարտական ընկերներին, այստեղ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Էլթոն Ջոնի Bentley-ն վաճառվել է 441 հազար դոլար
1990 թվականի արտադրության Bentley մեքենան, որը պատկանում էր բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին, Christie's-ում վաճառվել է 441 հազար դոլարով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հայտնի է, թե նախորդ տարի ԵՄ երկրները քանի միլիարդ են ծախսել զենք գնելու համար
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներն անցյալ տարի 58 միլիարդ եվրո են ծախսել ռազմական տեխնիկա գնելու վրա։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի...
Աղբյուր` Panorama.am
17:29
«Միասին». Եկել է չհանձնվելու, չլռելու և գործելու ժամանակը
«Միասին»  այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ  ասված է. «Հազարամյա...
Աղբյուր` Panorama.am
17:28
Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր՝ 2 կմ-անոց երկնաքերը
Սաուդյան Արաբիան ծրագրում է կառուցել ամենաբարձր ճարտարապետական նախագծերից մեկը՝ երկնաքեր, որի բարձրությունը կհասնի երկու կիլոմետրի։ Ըստ New...
Աղբյուր` Panorama.am
17:09
Կարո՞ղ է քահանան խոստովանությունն ուրիշի հայտնել
Կարո՞ղ է քահանան խոստովանությունն ուրիշի հայտնել: Ի պատասխան հարցի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Զաքարիան նշում է. «Ո՛չ: 554...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ախալքալաքցի մարզիկ Գոմցյանը Օլիմպիական խաղերին ընդառաջ տարել է իր առաջին հաղթանակը
Ախալքալաքցի մարզիկ, Ախալքալաքի մարզահամալիրի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Արտյուշ Գոմցյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար։ Այսօր նա իր...
Աղբյուր` Panorama.am
16:54
Թուրքիայում ռազմական ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Ռազմական ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թուրքիայի արևմուտքում, կա տուժած։ «ՌԻԱնովոստի» -ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է TRT...
Աղբյուր` Panorama.am
16:36
Տիգրան Ավինյանի կողմից լրագրող Դավիթ Սարգսյանին դատի տալը հայտնվել է ԵԽ ուշադրության կենտրոնում
Եվրոպայի խորհրդի պլատֆորմի գործընկեր կազմակերպություններն այսօր հրապարակել են  2024 թվականի տարեկան նոր զեկույցը Եվրոպայում ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
16:04
Քաղաքագետ. Եթե Ռուսաստանն անի այդ քայլերը, ապա Հայաստանում շատ կարճ ժամանակում իշխանափոխություն տեղի կունենա
«Իմ կարծիքով, Ռուսաստանի գործնական քայլերը կլինեն տնտեսական պատժամիջոցները, իսկ դրանք շատ բազմազան են, բազմաթիվ ու շատ...
Աղբյուր` Panorama.am
15:43
Ադրբեջանը փորձում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպանական ծրագրերը եզրակետին հասցնել, ինչն արտահայտվում է հուշարձանների պղծմամբ. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի վանդալիստական քաղաքականությունը
Աղբյուր` Panorama.am
15:28
Կոնվերս Բանկ. «Trusted device»՝ Ձեր ֆինանսների հուսալի պաշտպանը
Թվայնացումը կյանքի, հանրության, բիզնեսի զարգացման էվոլյուցիոն փուլերից մեկն է՝ հեղափոխական նորարարությունների շրջանը: Ամենօրյա խնդիրների լուծման...
Աղբյուր` Panorama.am
15:25
Արտաշատում որդին ձեռնափայտով հարվածել էր 91-ամյա հորը
Ապա գրպանից փող էր հափշտակել
Աղբյուր` Panorama.am
15:18
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Երևանի առանձին հատվածներում մարտի 5-ի և 8-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Էդ բոլոր պետությունների ղեկավարներին թույլատրվում ա սուտ խոսել, մեր ղեկավարներին արգելվո՞ւմ ա. Գագիկ Մելքոնյան
«Առևտրի առարկա է ամեն ինչ։ Մենք պետք է ամեն ինչն ուղի՞ղ խոսենք, որ մեր թշնամին էլ իմանա»,-Եռաբլուրում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Որդեկուրույս հայր. Տղես եկավ, ասեց, ընտրենք սրան, կարող է՝ լավ լինի մեր համար
Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողներին մոտեցավ մի տղամարդ, ներկայացավ՝ որդեկորույս հայր է։ Որդին՝ 19-ամյա ժամկետային զինծառայող...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թբիլիսին 14 %-ով ավելի էժան է, քան Երևանը, Տաշքենդը՝ 51 %-ով, Ստամբուլը՝ 35 %-ով, Քիշնևը՝ 56 %-ով. Սևակ Հովհաննիսյան
«Այսօր ՏՏ ոլորտի աշխատողների արտահոսք ենք նկատում առավել զարգացած կամ մրցակից երկրներ, ռիսկ կա, որ կարող ենք կորցնել այն ռելոկանտներին,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վազգեն Սարգսյանը հայկական Արցախի խորհրդանիշն է, Փաշինյանը՝ Արցախը հանձնելու. Շարմազանով
«Վազգեն Սարգսյանը, որ Վազգեն էր, Փաշինյանն այն ժամանակ ընդամենը բանակի ու Վազգենի դեմ հոդվածներ էր գրում»,-լրագրողներին ասաց ...
Աղբյուր` Panorama.am
14:31
70 հազար դրամ՝ կին պատգամավորներին ու ԱԺ կին աշխատակիցներին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը կարգադրությունէ  ստորագրել՝ կին պատգամավորներին ու ԱԺ կին աշխատակիցներին պարգևատրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:09
Միլլերն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին
«Լավրովը մեղադրել է Հայաստանին դեպի Արևմուտք գնալու համար, իսկ հետո խոստացել, որ պատասխան կլինի»,-ճեպազրույցի ժամանակ լրագրողներից...
Աղբյուր` Panorama.am
13:54
Արամ Սարգսյանն անհարկի դուրս եկավ ափերից
«Այն ձեր տեսակետն է, դուք ստում եք»,- Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ ասաց նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
13:51
Անվճար իրավաբանական օգնություն կանանց
Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում...
Աղբյուր` Panorama.am
13:44
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Եթե Ռուսաստանն անի այդ քայլերը, Հայաստանում կարճ ժամանակում իշխանափոխություն կլինի
16:42 05/03/2024

Քաղաքագետ. Եթե Ռուսաստանն անի այդ քայլերը, Հայաստանում կարճ ժամանակում իշխանափոխություն կլինի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}