Մշակույթ 10:00 05/12/2023 Հայաստան

Կցանկանամ բոլորս գիտակցենք, թե ինչ ազգային արժեք ունենք մեր երկրում՝ ի դեմս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի. Նորայր Նազարյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նոյեմբերին աշխարհի հեղինակավոր վեց դահլիճներում հնչեցրել է Խաչատրյանի ու Ռախմանինովի ստեղծագործությունները՝ արժանանալով ունկնդրի, երաժշտաքննադատների բարձր գնահատականին: Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում կայացած համերգները ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Հյուրախաղերը նվիրված են եղել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Ամերիկյան կողմի առաջարկով, ծրագրում ընդգրկվել են նաև Ռախմանինովի ստեղծագործությունները՝ վերջինիս 150-ամյակի կապակցությամբ:

Ծրագրում ընդգրկված էր Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 2-ը: Հյուրախաղերն իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Միջազգային շրջագայությունից հետո Panorama.am-ը զրուցել է «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանի հետ։

Panorama.am-Ինչպե՞ս կգնահատեք նվագախմբի հյուրախաղերը, ինչպիսի՞ տպավորություններով եք վերադարձել։

Նորայր Նազարյան- Ուզում եմ նշել այն հանգամանքը, որ բարձր արվեստին և նրա բերած վերջնական արդյունքին հնարավոր չէ մասսայական ճշգրիտ գնահատական տալ ու ճիշտ արժևորել, հատկապես դասական երաժշտությանը, որն ամենաաբստրակն է արվեստների մեջ: Օրինակ, ֆուտբոլում, եթե գոլ խփեցիր, հաղթում ես, եթե ծանրամարտիկը բարձրացրեց ծանրաձողը, նրան հաղթանակ է շնորհվում և դա պարզ է անգամ երեխայի համար: Դասական երաժշտությունը ներկայացնող նվագախմբի պարագայում այլ է, պետք է ունենալ մասնագիտական պատրաստվածություն, փորձ, ճաշակ և շատ ուրիշ բաներ, ճիշտ հասկանալու ու երևույթն ըստ արժանավույն գնահատելու համար: Ես կարող եմ հպարտությամբ ու միանշանակ պնդել, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս միջազգային շրջագայության մարաթոնից վերադարձավ օլիմպիական ոսկե մեդալով:

Panorama.am- Ի՞նչ առանձնահատկություններ ուներ այս համերգաշարը և ի՞նչ նշանակություն ունի այն Ֆիլհարմոնիկի շրջագայությունների պատմության մեջ:

Նորայր Նազարյան- Այս շրջագայությունն իսկական երաժշտական մարաթոն էր. նվագախումբը տաս օրվա մեջ վեց համերգ է ունեցել Եվրոպա և Ամերիկա մայրցամաքների տարբեր քաղաքների հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի Megaron համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի Քարնեգի հոլլում, նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի Ռոյ Թոմսոն հոլլում, նոյեմբերի 19-ին՝ Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության համերգասրահում (La Maison Symphonique), նոյեմբերի 21-ին՝ Բոստոնի Սիմֆոնիկ հոլլում: Ի պատիվ մեր նվագախմբի և մաեստրո Թոփչյանի, համերգների ու միմյանցից այդքան հեռու գտնվող քաղաքների միջև տեղաշարժի նման խիտ գրաֆիկի պայմաններում, համերգներն անցել են բարձր մակարդակով: Բոլոր համերգներին երաժիշտները հանդես են եկել՝ ներդնելով իրենց ողջ ուժը, զգացմունքներն ու բարձր պրոֆեսիոնալիզմը, ինչի համար նվագախումբն արժանացել է հանդիսատեսի ու երաժշտաքննադատների բարձր գնահատականներին, ովքեր նշում են. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրավամբ կարող է դասվել համաշխարհային կարգի այն անվանի նվագախմբերի շարքին, որոնք հանդես են գալիս Քարնեգի հոլլում» (Դեյվիդ Պատրիկ Ստերնս, artsJournal, 16.11.2023):

Ես ուրախ եմ, որ կարող ենք կատարման մակարդակով ոտք մեկնել աշխարհի անվանի նվագախմբերի հետ, բայց կցանկանայի, որ մի օր հավասարվեինք նրանց նաև մեր ֆինանսական հնարավորություններով (պետական և հովանավորչական), որն այժմ տասնապատիկ ցածր է նրանց տարեկան բյուջեի համեմատ, աշխատանքային պայմաններով, նվագախումբը սպասարկող մեծ ադմինիստրատիվ կազմով… Ամեն երկիր չի, որ ունի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, որտեղ հիմնականում նվագում են իր ազգի ներկայացուցիչները, մենք այդ եզակի նվագախմբերից ենք. Ֆիլհարմոնիկի երաժիշտների 98 տոկոսը հայեր են, հայեր, որոնք կրթություն են ստացել այստեղ՝ Հայաստանում: Ես կցանկանայի, որ նրանք այնքան գնահատված լինեին, որ չլքեն իրենց երկիրը և կարողանան փոխանցել իրենց փորձը գալիք սերունդներին: Կցանկանամ բոլորս գիտակցենք, թե ինչ ազգային արժեք ունենք մեր երկրում՝ ի դեմս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի: Շատ կարևոր է նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահը իր հնարավորություններով ու նշանակությամբ հասցնել հեղինակավոր դահլիճների մակարդակի:

Panorama.am- Երկար տարիներ է դաշնակահար Սերգեյ Բաբայանը իր կատարումներով հիացնում է աշխարհի լավագույն համերգասրահների ու փառատոների ունկնդիրներին, բայց ինչ-ինչ պատճառներով չի գալիս Հայաստան, արդյո՞ք Ֆիլհարմոնիկի հետ Սալոնիկի ու Բոստոնի համերգներից հետ կարող ենք նրան սպասել նաև հայրենիքում:

Նորայր Նազարյան- Շրջագայության ընթացքում Ֆիլհարմոնիկի հետ բեմում էին հայազգի մեր լավագույն մենակատարները՝ աշխարհահռչակ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, փայլուն ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանն ու Անուշ Նիկողոսյանը: Մենք հպարտ էինք նրանց հետ ներկայացնել Խաչատրյանի և Ռախմանինովի ստեղծագործությունները: Բաբայանը երկու համերգների ընթացքում մեզ հետ հրաշալի կերպով կատարեց Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը, իսկ նվագախումբը կատարում էր Ռախմանինովի 2-րդ Սիմֆոնիան, որը դահլիճից ունկնդրելուց հետո Բաբայանը, թե մաեստրո Թոփչյանին, թե նվագախմբի երաժիշտներին ասում էր, որ վստահ լինեն, որ իրենք չեն զիջում ոչ մի երվրոպական նվագախմբի: Մեզ համար, իհարկե, մեծ պատիվ է նման երաժիշտից այդպիսի գնահատականի արժանանալը, և մեր ջերմ համագործակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է մոտ ապագայում Բաբայանը մեզ հետ ելույթ ունենա նաև Հայաստանում:

Panorama.am- Ունկնդիրը հաճախ պատկերացնում չունի այն ահռելի աշխատանքի մասին, որն արվում է կուլիսներում: Կազմակերպչական առումով ինչպիսի՞ դժվարություններ եք հաղթահարել  այս մասշտաբային հյուրախաղերն իրականացնելու համար:

Նորայր Նազարյան- Ինչպես նշեցի, կարճ ժամանակահատվածում միմյանց հաջորդող վեց հաամերգ ենք ունեցել Եվրոպա և Ամերիկա մայրցամաքների տարբեր քաղաքների հեղինակավոր համերգասրահներում, շրջագայությանը մասնակցել ենք մոտ 90 հոգանոց կազմով՝ նվագախումբ և նվագախմբի ադմինիստրատիվ կազմի աշխատակիցներ, Հայաստանից դուրս մեզ միացան նաև շրջագայության պրոմոտորները: Բոլոր դժվարություններն ու խոչընդոտները հնարավոր չէ նկարագրել, միայն այդքան մարդու համար Հյաստանում միաժամանակ կազմակերպել երեք երկրների աշխատանքային վիզաների տրամադրման գործընթացը, դա արդեն բավականին աշխատատար պրոցես է, ավիատոմսեր, թռիչքներ, հյուրանոցներ, փորձեր, բուն համերգները, տեղում տեղաշարժվելու լոգիստիկ խնդիրներ, և խոսքը ոչ միայն մարդկանց տեղաշարժի մասին է, այլ նաև գործիքների: Այդ ամենն իրականացրել ենք Ֆիլհարմոնիկի ադմինիստրատիվ համեստ աշխատակազմի անձնուրաց աշխատանքի շնորհիվ: Իհարկե, բացի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մեզ աջակցություն է ցուցաբերել նաև Հունաստանում Հայաստանի դսպան Տիգրան Մկրտչյանը, Քվեբեկ նահանգում Հայաստանի պատվո հյուպատոս Լևոն Աֆեյանը և Բոստոնի հայ համայնքը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն  Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}