![](https://panorama.am/news_images/980/2937120_1/574357bc5196c151ece5e40d276f14ef.thumb.jpg)
Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն
Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն: Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը: ՀՖՖ կայքի հաղորդմամբ, այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Գլուլբուդաղյանցի միջև:
56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը:
«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ երիտասարդների հետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար: Մենք պետք է աշխատենք՝ ամեն հաջորդ օր թե՛ որպես թիմ, թե՛ անհատապես ավելի լավը դառնալու համար»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)