![](https://panorama.am/news_images/980/2937468_1/2022_05_14t093528z_932522205_rc2bqp95mogx_rtrmadp_3_emirates_politics_president_pic_32ratio_900x600_900x600_48610.thumb.jpg)
2023 թվականի աշխարհի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Bloomberg-ի
2023 թվականին աշխարհի ամենահարուստ ընտանիքը, ըստ Bloomberg-ի, ԱՄԷ Ալ Նահյան իշխող դինաստիան է 305 միլիարդ դոլար կարողությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակությունը հայտնում է, որ ամենահարուստ ընտանիքների ցանկում են հայտնվել նաև Walmart խանութների ցանցի հիմնադիրները՝ Ուոլթոնները և Hermes շքեղ ապրանքանիշի սեփականատերերը՝ Հերմես ընտանիքը։
Գործակալությունն ընդգծում է, որ աայս ցուցակում առաջին անգամ են ներառվել Walmart ցանցի տերերը և Քաթարի շեյխերի ու էմիրների իշխող դինաստիան։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքները 2023 թվականին իրենց կարողությունն ավելացրել են 1,5 տրիլիոն դոլարով, ինչը 43%-ով ավելի է, քան անցյալ տարվա ամենահարուստ ընտանիքների կարողությանը։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)