Ալիևը կառաջադրվի նախագահի թեկնածու
Ադրբեջանի «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունը 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահը։
Նրա խոսքով, առաջիկա օրերին այս հարցով կկայանա կուսակցության վարչության նիստ։
Ադրբեջանում հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2025 թվականին։ Նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Սահմանադրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։