Բայրամովը Բորելի հետ հանդիպմանը դժգոհել է ԵՄ որոշ պաշտոնյաների «կողմնակալ հայտարարություններից»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ, Բայրամովը Բորելին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, նշվել է «վստահության ամրապնդման վերջին միջոցառումների դրական ազդեցությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը կարգավորման գործընթացում։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմից արված կողմնակալ հայտարարությունները խաթարում են գործընթացում ԵՄ-ի անաչառ միջնորդական դերը»:
«Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և հանգստության միակ ճանապարհն է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ
- Որ ադրբեջանցին հորս չսպաներ, մեր 32 տղաները պիտի Բաքվում մնայի՞ն․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
- Միրզոյանն ու Բայրամովը կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին
- Բլինքենն անհամբեր սպասում է Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին
- Լավրովը՝ Բայրամովին. «3+3» տարածաշրջանային հարթակն արդեն ձևավորվում է
- Փաշինյանը և Մակրոնը շեշտել են Գրանադայի քառակողմ հայտարարության սկզբունքների կարևորությունը
- Փառք Աստծո, Մակրոնը մեր հայ եղբայրն է, մեզ անտեր չի թողնի. Հարցում
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ