Մշակույթ 16:46 25/12/2023 Հայաստան

Բռնի տեղահանությունից հետո Արցախի Հանրապետության պետական երգչախումբն առաջին համերգը կունենա երևանյան բեմում

Այսօր ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա  Արցախի պետական երգչախմբի՝ «Արվեստն ապրում է ամենուր» խորագրով համերգը: Ծրագրում կհնչեն արևմտաեվրոպացի և հայ կոմպոզիտորների խմբերգեր:

Համերգային ծրագրի նպատակն է Արցախի պետական երգչախումբը ներկայացնել հայաստանյան արվեստաշխարհին: Մուտքն ազատ է:

Արցախի Հանրապետության պետական երգչախումբը ստեղծվել է 1991թվականին, միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր է: Այսօրվա համերգը Արցախի պետական երգչախմբի համար առաջինն է բռնի տեղահանությունից հետո։

Արցախի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար  Նինա Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հեշտ չէր կրկին հավաքել երգչախմբի բոլոր անդամներին։

«Մեր կոլեկտիվն ամուր ընտանիքի նման էր։ Միշտ բոլորը տրամադրված են եղել՝ որտեղ էլ լինենք, քանի հոգի էլ լինենք, անպայման պետք է հավաքվենք։ Դա չէր քննարկվում։ Սակայն Հայաստան գալուց հետո, երգչախմբի անդամները ցրվեցին տարբեր շրջաններով։ Գրեթե երկու ամիս չէի ուզում անհանգստացնել, գիտեի՝ բոլորը զբաղված էին իրենց անձնական խնդիրներով, տուն փնտրելով։

Նաև հոգեպես էր դժվար կրկին բեմ դուրս գալը։ Երգչախմբի անդամներն  ունեցել են սարսափելի կորուստներ, չէին կարողանում սկզբում գալ փորձերի, հետո դժվարությամբ էին գալիս, մինչև կարողացան քիչ թե շատ ընտելանալ։ Սակայն այդ վիճակից դուրս գալը բավականին երկար կտևի»,- ասաց Նինա Գրիգորյանը։

Հայաստանում փորձեր անցկացնելու համար երգչախմբին օգնել է  Հայաստանի երաժշտական ընկերության  նախագահ Դավիթ Ղազարյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ  Խաչումյանը։

«Մեր երգիչները չեն վարձատրվում։ Կարծես մեր կենսագրությունը 0-ից է սկսվում ինչպես 30 տարի առաջ, երբ մեծ ոգևորություն հավաքեցի և ութ տարի այդպես պահեցի մինչև ստացանք պետական կարգավիճակ։ Ճիշտ է, 0-ից ենք սկսում, բայց, բնականաբար, առաջվա ոգևորությունը չկա, քանի որ հիմա հոգսերը կրկնակի են, չենք կարող համեմատել 1990-ականների հետ. այն ժամանակ ունեցել ենք հայրենիք, իսկ հիմա ոչինչ չունենք՝ ոչ հայրենիք, ոչ տուն, ոչ աշխատանք, ոչ մի բան»,- ասաց Արցախի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարը։

Նա հույս ունի, որ  բարեգործներ կգտնվեն, որոնք կցանկանան իրենց օգնել՝ սկսած աշխատավարձից, մինչև տարածքի տրամադրում, որ կարողանան փորձեր անցկացնել, պարապել։

«Հայաստանի իշխանությունները չեն ուզում պետականացնել Արցախի համույթները։ Չեն ուզում, ընդհանրապես, Արցախ բառը հնչի։ Լավագույն դեպքում փորձում են Արցախի երգիչներին, պարողներին հայաստանյան տարբեր խմբերում ընդգրկել, սակայն դա էլ չի լինի, քանի որ հաստիքներ չկան, ընդհակառակ, կրճատվում են ստեղծագործական  խմբերը։

Բայց մենք ուզում ենք մեր ստեղծագործական ընտանիքները պահպանվեն, այդ պատճառով ձգտելու ենք բարեգործների գտնել»,- ասաց Ն. Գրիգորյանը։

Նա ասաց, որ առաջիկայում համերգներ կունենան Երևանում, կշրջեն Հայաստանի տարածքում։

«Բոլորին տեղյակ եմ պահել, որ այստեղ ենք, թեև կարգավիճակ չունենք, բայց դա բոլորովին նշանակություն չունի, պատրաստ ենք լուսավորչական ծրագրեր իրականացնել այստեղ, ինչպես անում էինք Արցախում»։

Նա նաև պատմեց, որ Արցախի Հանրապետությունում այս 30 տարիների ընթացքում բազմաթիվ համերգներ, դասախոսություններ է ունեցել։

«Շրջափակման սկզբում, երբ ձմեռ էր, լույս չկար, ջեռուցում չկար, փոքր խմբերով էինք աշխատում, իսկ հետո խնդիրներն էլ ավելի շատացան, գիշերները հացի հերթ էինք կանգնում, երգիչները հուսահատված էին, երգելու տրամադրություն չունեին։

Շրջափակում, պատերազմ, ռմբակածություն, բայց չէինք ուզում դուրս գալ մեր հայրենիքից։ Այնպես արեցին, որ ստիպված լքեցինք Արցախը,- ասաց Ն.Գրիգորյանը։

Նա Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվել է սեպտեմբերի 30-ին ավտոբուսով։

«Երբ խոսում եմ անցյալից, հուզվում եմ։ Ծանր է՝ կամ պետք է գժվեմ կամ ընդհանրապես չխոսեմ»,- ասաց Արցախի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար  Նինա Գրիգորյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}